fbpx

Հաջողության դասեր, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր տղամարդ

Իսկական տղամարդիկ պետք է լավ յուրացնեն այս դասերը.

1. Անգործությունը ծնում է վախեր

Անգործությունը ծնում է կասկածներ և վախեր։ Գործողությունը ծնում է ինքնավստահություն և արիություն։ Եթե ուզում ես հաղթահարել վախը, մի՛ նստիր տանը եւ խորհիր։ Դու՛րս արի տնից եւ սկսիր գործել։

Սկսե՛ք գործել արդեն այսօրվանից։ Եթե ունեք լավ գաղափար՝ փորձեք իրագործել։ Անգործությունը ծնում է ավելի մեծ անգործություն, իսկ գործողությունը՝ առավել մեծ գործողություն։

Մի բան գիտեմ հաստատ՝ եթե ուզում եք հաջողության հասնել, ապա պետք է ակտիվ քայլերի դիմեք, այդ պատճառով սկսեք գործել հենց հիմա։

2.  Արդյունավետ օգտագործեք ձեր ժամանակը

Փոխանակ անհանգստանաք, թե ինչ են մտածում ուրիշները ձեր մասին, ինչո՞ւ չօգտագործել ձեր ժամանակը՝ փորձելով այնպիսի բան անել, որը նրանց կհիացնի։

Ժամանակ վատնել մտածելով, թե ինչպես են ձեզ ընկալում մարդիկ, թանկարժեք ժամանակի հսկայական կորուստ է։ Կենտրոնացեք մի յուրահատուկ բան ստեղծելու վրա, և մարդիկ, հաստատապես, կհիանան ձեզանով։

3. Անհաջողությունը աստիճան է դեպի հաջողություն

Սովորեք սխալների վրա։ Հիասթափություններն ու անհաջողությունները դեպի հաջողություն տանող երկու կարևորագույն աստիճաններն են։ Հաճախ նրանք, ովքեր կրել են մեծագույն պարտություններ նաև մեծագույն հաղթանակներ են տարել։ Դուք պետք է օգտագործեք հիասթափությունն ու անհաջողությունը որպես ձեզ փոսից դեպի գահ տանող գործիք։

4. Մենք ենք կանխորոշում մեր երջանկությունը

Երջանկությունը կախված չէ ինչ–որ արտաքին պայմաններից. այն պայմանավորված է մեր հոգեբանական տրամադրվածությամբ։

Երջանկությունը ընտրություն է. այն պայմանավորված չէ մեր շուրջ տեղի ունեցող իրադարձություններով։ Այն հիմնված է բացառապես մեր ներսում տեղի ունեցողի վրա։ Երջանկությունը հիմնված է մտքերի վրա, որոնց մենք ուշադրություն դարձնում տվյալ պահին։

Կարևոր չէ՝ ով եք դուք, որտեղ եք կամ ինչ եք անում երջանիկ կամ դժբախտ լինելու համար։ Կարևոր է, թե ինչ եք դրա մասին մտածում։

Աղբյուրը՝ otvetnavse.com


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.67 из 5 )
MediaMag
Հաջողության դասեր, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր տղամարդ
Մեյսի՝ աշխարհի ամենափոքրիկ շունը