fbpx

Երեք տեսակի սեր, որ հանդիպում է մեր կյանքում

Փաստն այն է, որ մարդն իր կյանքում  սիրահարվում է երեք անգամ ու ամեն անգամ կարծում է, որ դա իրական է ու հավերժ: Սակայն ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: Իսկական սիրուն հասնելու համար մենք մեր կյանքում պետք է անցնենք երեք փորձառության միջով՝ ինքներս մեզ հասկանալու և ինքներս մեզ հետ անկեղծ լիելու համար:

Ձեզ ենք ներկայացնում այն երեք սիրո տեսակը, որոնց հանդիպում ենք մեր կյանքում:

1. Առաջին սեր

Սա մեր առաջին սերն է, երբ մենք շատ երիտասարդ ենք, երբ նրան տեսնելիս պարզապես պտտվում է գլուխը և ողջ աշխարհը կարծես ոտքերիդ տակ լինի: Մենք կարծում ենք, որ սա է այն միակ, իրական անկեղծ ու եզակի սերն ու այդպիսի սեր այլևս չի կարող լինել: Ինչ-որ տեղ դա ճիշտ է, քանի որ դա առաջինն է ու դրա նման մյուսն այլևս չի հանդիպում:

2. Դժվար ու բարդ սեր

Մեր երկրորդ սերը մեր երկրորդ փորձությունն է, որ շատ ծանր է լինում: Դրանից մենք շատ դասեր ենք սերտում և այնպիսի բաներ սովորում, որոնց մասին պատկերացում անգամ չէինք կարող ունենալ: Սա այն սերն է, որը ցավում է, տառապում՝ հույս ունենալով, որ ամեն ինչ կփոխվի: Սա այն սերն է, որի համար մենք որոշում ենք պայքարել՝ ինքներս մեզ համոզելով, որ զուր չենք վատնում մեր ժամանակը: Սա այն սերն է, երբ մենք անընդհատ գտնվում ենք թռիչքների և անկումների մեջ: Ներքևում գտնվելով՝ մենք դեռ երազում ենք նորից սավառնելու մասին: Սա այն սերն է, որի համար մենք անգամ պատրաստ ենք լինում վտանգել մեր կյանքը: Եվ սա այն սերն է, որին մենք հետո կարող ենք ատել:

3. Անսպասելի սեր

Սա այն սերն է, որ գալիս է ոչ մի տեղից: Սեր, որին ընդհանրապես չենք սպասում: Սեր, որ փոխում է մեր ողջ հասկացողությունը սիրո մասին: Դրանից հետո՝ հետ նայելով, մենք այլևս այլ կերպ չենք կարողանում մտածել դրա մասին: Մենք չենք կարողանում բացատրել ինքներս մեզ, թե որտղից այն ծնվեց: Մենք չենք կարողանում բացատրել այն զգացմունքները, որոնք հանկարծ սկսում են հասունանալ մեր մեջ: Միևնույն ժամանակ այդ ամենը մեծ նշանակություն և արժեք են ունենում: Սա այն սերն է, երբ ամեն բան իդեալական համընկնում է: Այլևս կարիք չի լինում ինքներս մեզ փոխելու: Չկա ոչ մի ճնշում, ոչ մի լարվածություն: Եվ սա բոլորովին էլ այն սերը չէ, որին սպասում էինք, իրականում սա շատ ավելի լավն է:

Շատ անգամ մենք իսկապես կարիք ունենք հադիպելու այս առաջին ու երկրորդ սերերին՝ երրորդ սերը հասկանալու ու գնահատելու համար: Ի վերջո, յուրաքանչյուր մարդ, որ հանդիպում է մեզ մեր կյանքում կամ նվեր է կամ դաս:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 6 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
Երեք տեսակի սեր, որ հանդիպում է մեր կյանքում
Հոգեբանական ԹԵՍՏ․ Ունա՞կ եք արդյոք կյանքում հասնել հաջողությունների