fbpx

Այժմ հեշտությամբ կարող եք ապահովել Ձեր կայքերի անվտանգությունը

Հարգելի կայքատերեր, այժմ Դուք հեշտությամբ կարող եք ապահովել Ձեր կայքերի անվտանգությունը և իմանալ Ձեր կայքի խոցելի մասերը:

Վեբ ծրագրավորող և հրաշալի մասնագետ Տիգրան Ազատյանը ստեղծել է մի ծառայություն՝ Site Secure, որի օգնությամբ կկարողանաք ստուգել և վերացնել Ձեր կայքերի խոցելի մասերը: Սա հայկական վեբ իրականության մեջ կարծում եմ բավական կարևոր և անհրաժեշտ ծառայություն է, քանի որ ամեն օր ականատես ենք լինում ազերիների կողմից հանրահայտ հայկական կայքերի կոտրմանը:

Եվ այսպես. ինչի՞ համար է պետք ստուգել Ձեր կայքը և ի՞նչ է դրա համար անհրաժեշտ.

1. Ցանկացած ծրագիր/կայք պետք է ստուգվի և թեսթավորվի:
2. Հայկական կայքերի մեջ մեծ տոկոս են կազմում խոցելի կայքերը:
3. Շատ կայքեր կան որոնք սպասարկող չունեն, ծառայությունը հիմնականում նրանց համար է:
4. Ստուգումը կատարվում է բազմաթիվ ֆակտորներով և հաշվետվությունը ուղարկվում է միայն կայքի տիրոջը կամ լիազորված անձին:
5. Ծառայությունը վճարովի է, սակայն մատչելի:
6. Վճարումը կատարվում է Edram կամ WebMoney համակարգերով կամ բանկային փոխանցմամբ:
7. Ստուգման ավարտին որևէ երաշխիք չի տրվում որ կայքը հնարավոր չէ կոտրել: Սակայն կոտրելու հավանականությունը զգալի չափով ընկնում է կայքը ուղղելուց հետո:
8. Կայքի տերը կարող է առաջարկել կայքի ուղղում կամ վերածրագրավորում:

Նշեմ, որ սույն կայքս արդեն «ստուգվել է Տիգրանի մոտ», բացահայտվել են բազմաթիվ բաց տեղեր և անհապաղ վերացվել են թերությունները:

Ծառայությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար այցելեք → ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ, կամ միացեք ծառայության Ֆեյսբուքյան էջին:

[poll id=”5″]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Այժմ հեշտությամբ կարող եք ապահովել Ձեր կայքերի անվտանգությունը
Ամանորյա Տոնածառ – Ֆոտոշոփի վիդեո դաս