fbpx

Իդեալական տղամարդ՝ Կենդանակերպի տարբեր նշանների կանանց համար

Տարբեր Կենդանակերպի նշանների կանայք ունեն տղամարդու տարբեր իդեալներ, որին նրանք միշտ ձգտում են և երբեմն էլ, ինչու ոչ՝ հասնում։ Եկեք տեսնենք, թե ո՞ւմ են վերջիվերջո փնտրում մեր կանայք։

Խոյ կին (մարտի 21- ապրիլի 19)

Խոյ կանայք ուժեղ են ու շիտակ: Նրանց մոտ լավ զարգացած է անկախության զգացումը: Բացի դրանից նրանք կայուն են ու նրանց բոլոր գործողությունները տրամաբանական են: Խոյերը միշտ սառը խելք ունեն: Նրանք պատրաստ են ճակատագրի բոլոր անակնկալներին՝ կարևոր չէ լավ թե վատ:

Համապատասխան են

Խեցգետին: Խեցգետինները համակրելի են: Նրանց եռանդը շատ է գրավում Խոյերին: Խեցգետինն էլ իսկական բավականություն է ստանում բարդ խառնվածքով Խոյերից ու ձգտում է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Խոյ կինը գոհ լինի:

Ձկներ. նրանք լավ են հասկանում Խոյերի խառնվածքը: Խոյերը միշտ կարող են ապավինել Ձկների աջակցությանը:

Համապատասխան չեն

Երկվորյակ. Թույլ մի տվեք, որ Երկվորյակները ձեզ հիմարեցնեն: Հնարավոր է, որ ձեր միջև սկզբում կիրք կբորբոքվի, բայց Երկվորյակները չափից զգացմունքային են հավասարակշռված Խոյերի համար:

Առյուծ. Առյուծների իշխող խառնվածքը խանգարում է Խոյերի անկախությանը: Այս երկու նշաները երբեք չեն կարողանա համատեղ երջանկություն կառուցել:

Կին Ցուլ (ապրիլի 20-մայիսի 20)

Ցուլերը գերագույն հաճույք են ստանում շքեղ իրերից: Նրանք նվիրված ընկերներ են ու զուգընկերներ: Դրա հետ մեկտեղ կին Ցուլը միշտ հանելուկ է մնում, որը տղամարդը փորձում է կռահել:

Համապատասխան են

Ցուլ. Կին Ցուլի համար նույն նշանի տղամարդը կարող է իսկապես հարազատ մարդ դառնալ: Ամուր միություն ստեղծելու հավանականությունը այդ նշանների համար շատ մեծ է:

Խեցգետին. Խեցգետինները հրաշալի հասկանում են Ցուլերի զգայուն էությունը: Նրանք հրաշալի փոխլրացնում են իրար էներգետիկ մակարդակում:

Համապատասխան չեն

Առյուծ. Առյուծները չափազանց պահանջկոտ են Ցուլերի նկատմամբ: Առյուծներին արագ ձանձրացնում է Ցուլերի միապաղաղ կենսակերպը, իսկ կին Ցուլն էլ իր հերթին հոգնում է Առյուծների մշտական եռանդից:

Աղեղնավոր. Կին Ցուլն ի սկզբանե ոչ մի ընդհանրություն չի կարող ունենալ Աղեղնավորի հետ: Նա չափից լիցքաթափված է, իսկ Աղեղնավորը չափազանց լարված է ու երկրային:

Կին Երկվորյակ (Մայիսի 21- հունիսի 20)

Երկվորյալները երազկոտ են ու ռոմանտիկ: Կյանքը միշտ բարեհաճ է նրանց նկատմամբ, դրա համար էլ նրանք լի են վստահությամբ ու սիրով: Երկվորյակները ընկերասեր են ու պաշտում են արկածներ: Մարդիկ սիրում են նրանց, իսկ նրանք էլ իրենց հերթին կարող են ամենուրեք ընկերներ գտնել:

Համապատասխան են

Խեցգետին. Խեցգետինը միշտ իսկական սեր է որոնում, իսկ Երկվորյակ կանայք հենց այն կանայք են, որոնք ունակ են այդ սերը տալ նրանց: Այդ նշանները կես խոսքից հոյակապ հասկանում են իրար:

Կշեռք. Կշեռքն ու Երկվորյակը հոյակապ լրացնում են իրար՝ Կշեռքը անկախ է , իսկ Երկվորյակը՝ ճկուն: Նրանք երբեք իրարից չեն հոգնում:

Համապատասխան չեն

Կարիճ. Կարիճը չափից լիցքաթափված է ու թեթևամիտ խստաբարո Կարիճի համար: Կարիճը չափազանց խանդոտ է , իսկ Երկվորյակը նախընտրում է կայունություն, այլ ոչ թե զգացմունքների հրաբուխ:

Կույս. Կույս տղամարդը չափից հանգսիտ է Երկվորյակի համար: Զգացմունքներից զուրկ Կույսերը հունից կհանեն Երկվորյակ կնոջը:

Կին խեցգետին (Հունիսի 21 – հուլիսի 22)

Նա հավակնոտ է, բայցևայնպես բարյացակամ շրջապատի նկատմամբ: Խեցգետինը չափից զգացմունքային է ու զգայուն: Հենց դա էլ գրավում է մարդկանց: Կին Խեցգետինը հրաշալի հումորի զգացում ունի ու սիրում է ուրիշներին ծիծաղեցնել

Համապատասխան են

Կշեռք. Կշեռքը կայուն ու ինքնավստահ է: Նա նախընտրում է հավասարակշռել անձնական ու մասնագիտական կյանքը: Նա կատարյալ համապատասխանում է Խեցգետին կնոջը, իսկ Կինն էլ գնահատում է նրա հուսալիությունն ու վստահությունը:

Ցուլ. Ցուլը կայուն է ու երկրային:Բայց նա կարողանում է ուրախացնել Խեցգետնին ու նրան տալ այն զգացմունքները, որոնց կարիքը նա ունի:

Համապատասխան չեն

Կարիճ. նա չափից համառ ու կրքոտ է Խեցգետնի համար: Երկու նշանների խանդոտությունը թույլ չի տա նրանց կայուն հարաբերություններ ստեղծել:

Կույս. Երկու նշաններն էլ ամաչկոտ են՝ զգացմունքներն արտահայտելու հարցում: Անհրաժեշտ շփման բացակայությունը ժամանակի ընթացքում սիրային աղետի կհանգեցնի:

Կին Առյուծ (Հուլիսի 23-օգոստոսի 22)

Կին Առյուծը փքված էգո ունի, ինչի մասին ինքն էլ հոյակապ գիտի: Նա սիրում է, որ իրենով հիանան: Իր երկրորդ կեսին գտնելուց հետո Կին առյուծը անհավանական նվիրված է դառնում: Տղամարդկանց նա ոգեշնչում է նոր նվաճումների:

Համապատասխան են

Երկվորյակ. Բարի սրտով ջենթլմենը ունակ է կին Առյուծին իսկական սեր տալ: Նա հիանում է այդ կնոջ ուժեղ խառնվածքով ու նպատակասլացությամբ:

Կարիճ. Առյուծ կնոջ հետ հարաբերություններում Կարիճները երբեք չեն գերիշխում: Երկու նշաններն էլ հավասար դիրքերում են: Մեկ անգամ միանալով՝ նրանք այլևս երբեք չեն բաժանվում:

Համապատասխան չեն

Ջրհոս. Ջրհոսը կին Առյուծի համար չափազանց ազատասեր է: Առյուծ կնոջը պետք է մեկը, ով իր մեջքին կկանգնի ու երբեք չի դավաճանի: Իսկ Ջրհոսը անհրաժեշտ պահին, ամենայն հավանականությամբ, կբացակայի կամ էլ ամպերում կսավառնի:

Այծեղջյուր. Այծեղջյուրի ազատասեր էությունը անհամադրելի է կին Առյուծի նպատակասլացության հետ: Կին Առյուծի հետ հարաբերություններում պետք է անընդհատ համապատասխանել որոշակի համակարգի, ինչն Այծեղջյուրը երբեք չի համաձայնի անել:

Կին Կույս (Օգոստոսի 23-սեպտեմբերի 22)

Կույսը միշտ սավառնում է իր մտքերում: Նա հանգիստ է ու կշռադատված: Հոգու խորքում Կույսը շատ խոցելի է, բայց նա փորձում է թաքցնել դա: Կույսին բարդ է հասկանալ, բաց եթե դուք մի անգամ կարողանաք հասկանալ նրան, ապա նա մեկընդմիշտ ձերը կլինի:

Համապատասխան են

Կշեռք. Կշեռք տղամարդիկ համառորեն հետևում են իրենց համոզմունքներին: Եթե նա աչք է դրել Կույսի վրա՝ նա չի նահանջի մինչև չնվաճի նրա սիրտը: Կշեռքը հոգատար է ու երբեք չի կոտրի Կույս կնոջ սիրտը:

Այծեղջյուր. Այծեղջյուրին հաջողվում է Կույսին հանել նրա խեցու միջից: Նրան չի վախեցնում Կույս կնոջ խորհրդավոր բնույթը: Եթե Այեծղջյուրը նվաճումէ Կույսի վստահությունը՝ Կույսն իսկապես բացում է իր հոգին նրա առաջ:

Համապատասխան չեն

Խեցգետին. Երկու նշաններն էլ չափազանց զգայուն են, դա խանգարում է կայուն հարաբերություններ ստեղծելուն: Կույսին հարմար են ավելի երկրային նշանները:

Ձկներ. Ձկները նույնպես կույսերի նման համեստ ու հնազանդ են: Այդ երկուսը երբեք չեն կարողանա ամուր հարաբերությւոններ ստեղծել:

Կին կշեռք (Սեպտեմբերի 23- հոկտեմբերի 22)

Կշեռքը կենդանակերպի ամենագիտակից նշանն է: Կին կշեռքը գիտի, թե ինչ է ուզում, երբեք չի նահանջի, մինչև չհասնի իր նպատակին: Տրամաբանող է ու հավասարակշռված: Երբեք չի համաձայնի ավելի քչին, քան ակնկալում է : Նա իրատեսական է ու շփվող:

Համապատասխան են.

Աղեղնավորը Կշեռքի հակապատկերն է, բայց հենց դա էլ գրավում է այդ երկու նշաններին: Տղամարդն ասես Ալֆա լինի, իսկ կինը՝ Օմեգա: Նրանք իրենց ներդաշնակ են զգում միասին:

Առյուծ. Առյուծն ու Կշեռքը իսկական հարազատ հոգիներ են: Նրանք հրաշալի լրացնում են իրար:

Համապատասխան չեն

Այծեղջյուրը չափազանց լիցքաթափված է նպատակասլաց Կշեռքի համար: Նա Այծեղջյուրի ազատատենչությունը համարում է ծուլության նշան: Նրանց միջև կարող է կիրք բռնկվել, բայց այն շատ արագ կմարի:

Կշեռք. Կշեռքը տանել չի կարողանում զգայուն Ձկներին: Կշեռքը միշտ շիտակ է, իսկ Ձկներին դա հունից հանում է:

Կին Կարիճ (Հոկտեմբերի 23- նոյեմբերի 21)

Ամենահակասական նշանն է: Նա շատ զգայուն է, խանդոտ ու միաժամանակ կրքոտ: Նա տղամարդուց շատ բան է պահանջում: Սուր լեզու ունի: Կարիճ կինը շատ ուժեղ է, բայց եթե կարողանաք նրան նվաճել ու ենթարկեցնել՝ ապա շատ հաջողակ կլինեք:

Համապատասխան են

Այծեղջյուր. Այծեղջյուրի համբերությունը ու օրհասական իրավիճակներում մտածելու կարողությունը նվաճում են Կարիճ նշանի կանանց: Կարիճն ու Այծեղջյուրը վայելում են միմյանց ընկերակցությունը:

Առյուծ. Առյուծը գրավում է կրքոտ Կարիճներին: Նման կանանց ընկերակցությամբ նրանք իրենց լավ են զգում:

Համապատասխան չեն

Կարիճ. Երկու Կարիճների հարաբերությունները իսկական պատերազմի կվերածվի: Կրքերի նման բռնկումը բնորոշ չէ Կենդանակերպի մյուս նշաններին: Վերջին հաշվով՝ հարաբերությունները կարող են շատ վատ ավարտ ունենալ:

Երկվորյակ. Երկվորյակները չափազանց ռոմանտիկ են Կարիճների համար: Կարիճ կինը նրան համարում է համակրելի, իսկ Երկվորյակը հիանում է կրքոտ կին Կարիճով:

Կին Աղեղնավոր (Նոյեմբերի 22- դեկտեմբերի 21)

Աղեղնավոր կինը ոչնչից չի վախենում: Նա պաշտում է ազատությունն ու արկածները: Դա իսկական դրամատիկ կին է: Նա միշտ հետևում է իր սրտի կանչին: Երբ խոսքը սիրո մասին է, նա ընտրում է մեկին, ով կկիսի աշխարհը նվաճելու իր ձգտումը:

Համապատասխան են

Խոյ. Խոյի ու Աղեղնավորի հայացքները համընկնում են, նրանք նույն ուղղությամբ են նայում: Նրանք սիրում են ուրախանալ, թեթև մարդիկ են: Նրանց հարաբերությունները լի են սիրով ու ուրախությամբ:

Ջրհոս. Տղամարդ Ջրհոսը միշտ օգնում է, որ Աղեղնավորը որպես անհատականություն աճի: Նա աջակցում է նրա արկածախնդրությանը ու նրանք երկուսն էլ վայելում են իրենց համատեղ կյանքը:

Համապատասխան չեն

Ցուլ. Ցուլերնբո ւ Աղեղնավորները երկու հակապատկերներ են, երբ խոսքը սիրային հարաբերությւոնների մասին է: Ցուլերը չափազանց երկրային են ամպերում սավառնող Աղեղնավորի համար:

Կույս. Տղամարդ Կույսը կյանքի խիստ ռեժիմի կողմնակից է: Աստված մի արասցե, եթե նրան շեղեք այդ ռեժիմից: Աղեղնավորին դա հարմար չէ, նա չափազանց զբաղված է՝ կյանքի ռեժիմին հետևելու համար:

Այծեղջյուր կին (Դեկտեմբերի 22- հունվարի 19)

Նրանք հումորի գերազանց զգացում ունեն: Այծեղջյուրները կարող են լինել լուրջ ու մեկուսացած, բայց դրա հետ մեկտեղ նրանք համբերատար են ու կարողանում են հմտորեն լուծել բոլոր խնդիրները: Այծեղջյուրները կարողանում են իրավիճակին նայել կողմնակի հայացքով ու տեսնել դրանք լուծելու կամ շրջանցելու ճանապարհները:

Համապատասխան են

Ձկներ. Առաջին հայացքից այդ զույգը հարմար չէ իրար: Բայց Այծեղջյուրը հոյակապ հավասարակշռում է Ձկներին՝ իրեն ու զուգընկերոջը ապահովելով վստահությամբ ու կայունությամբ: Ձկներն էլ իրենց հերթին մի քիչ լույս են մտցնում Այծեղջյուրի կյանք:

Կույս. Դրանք երկու հարազատ հոգիներ են: Նրանք իրենց լավ են զգում իրար հետ, չնայած Կույսը երբեմն կարող է այնպիսի բան անել, որ չի տեղավորվում Այծեղջուրի պատկերացումների սահմաններում:

Համապատասխան չեն

Առյուծ. Այծեղջյուրներին սպանում է Առյուծների անկանխատեսելիությունը: Նա պաշտում է լինել ուշադրության կենտրոնում, իսկ Այծեղջյուրը դա մեծ եսասիրություն է համարում: Գործնական Այծեղջյուրը չափազանց սառն է տաքարյուն Առյուծի համար:

Խոյ. Խոյ տղամարդն անհոգ է ու լողում է հոսանքով,իսկ Այծեղջյուր կինը նպատակասլաց է ու գիտի, թե ինչ է ուզում:

Կին Ջրհոս (20 հունվարի –18 փետրվարի)

Կին Ջրհոսը միշտ առաջ է շարժվում: Նա ստեղծագործող անհատականություն է, որը ձգտում է ինքնակատարելագործման: Նա չի սիրում ձեռքները ծալած նստել: Սակայն Ջրհոսները չեն կարողանում ցույց տալ իրենց իսկական զգացմունքները: Կին Ջրհոսը գնահատում է իր ազատությունը: Տանել չի կարողանում, երբ իրեն որևէ բան են կարգադրում:

Համապատասխան են

Կշեռք. Կշեռքը հրաշալի լրացնում է Կին Ջրհոսներին: Երկու նշաններն էլ սիրում են շփվել: Կշեռքը գնահատում է Ջրհոսների ստեղծագործական էությունը ու խելքը: Երկուսն էլ միասին իրենց լավ են զգում:

Երկվորյակ. նրանց միությունը գրավում է շրջապատի ուշադրությունը: Երկվորյակը գուցե միակ նշանն է, որը կարող է Ջրհոսին ամբողջ կյանքում իր կողքին պահել:

Համապատասխան չեն

Կարիճ. Կարիճները չափազանց խանդոտ են, ինչը հունից հանում է ազատասեր Ջրհոսներին: Կարիճներին էլ ժամանակի ընթացքում սկսում է զայրացնել Ջրհոսների անհնազանդությունը ու նրանց միությունը փլուզվում է

Ձկներ. Ձկները չափազանց պահանջկոտ են ազատասեր Ջրհոսների համար: Կարիճների նման Ձկներն էլ ուշադրության ու հոգատարության կարիք ունեն: Կին Ջրհոսը ընդունում է այն հարաբերությունները, որտեղ իրեն ազատ ու անկաշկանդ է զգում:

Կին Ձուկ (Փետրվարի 19- մարտի 20)

Ձկներին բարդ է հասկանալը: Նրանք զգայուն են ու զգացմունքային: Ձկները ստեղծագործական անձնավորություններ են: Նրանք համեստ են, քնքուշ ու մի քիչ թեթևամիտ:

Համապատասխան են

Խեցգետին. Խեցգետինն ու Ձուկը նույն ալիքի վրա է: Նրանք իրենք էլ են զարմանում, թե որքանով են փոխլրացնում միմյանց: Խեցգետինը իր էությամբ պաշտպան է, իսկ Ձուկը ունի դրա կարիքը:

Այծեղջյուր. Այծեղջյուրը վայր է իջեցնում ամպերում սավառնող Ձկներին, նրանց աջակցություն ու հենարան տալիս: Այծեղջյուրը հիանում է նրա զգայական էությամբ, իսկ Ձուկն էլ պաշտում է նրա իմաստությունն ու վստահությունը:

Համապատասխան չեն

Երկվորյակ. Երկվորյակը չափազանց շիտակ է խոցելի Ձկների համար: Ձկներին ավելի հարմար են իրենց նման զգայական ու ռոմանտիկ նշանները:

Կշեռք. Կշեռքը, ինչպես և Երկվորյակը, չափազանց երկրային է Ձկների համար: Կշեռքի սառնությունն ու անմատչելիությունը վախեցնումէ Ձկներին: Նման հարաբերություններում հնարավոր չէ խուսափել արցունքներից: Եվ կարտասվեն, բնականաբար, Ձկները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Իդեալական տղամարդ՝ Կենդանակերպի տարբեր նշանների կանանց համար
Մոտիվացնող 6 ֆիլմեր, որոնք կփոխեն ձեր կյանքը (տեսանյութ)