fbpx

Սիրո բանաձև. արտահայտություններ, որոնք պետք է ամեն օր ասեք ձեր տղամարդուն

Շատերը վստահ են, որ եթե սիրում ես մարդուն, ամենևին էլ պարտադիր չէ նրան այդ մասին ամեն օր ասել. ավելի լավ է զգացմունքներդ արտահայտես արարքներով և գործերով։ Այնուամենայնիվ, բառերը մեծ ազդեցություն ունեն հարաբերություններում ներդաշնակության վրա:

Համարվում է, որ տղամարդկանց վրա հեշտ է տպավորություն թողնել: Գլխավորը, որ նրանց ասես այն, ինչ նրանք ցանկանում են լսել: Ավաղ, շատ կանայք մոռանում են սիրո և աջակցության խոսքերի կարևորության մասին:

Եվ այսպես, 3 արտահայտություն, որոնք պետք է ամեն օր ասեք ձեր տղամարդուն․

1. «Շնորհակալություն» / «Խնդրում եմ»

Կինը կարող է իր տղամարդուն դրդել շատ բան անել, և երախտագիտության պարզ խոսքերը նրա համար լավագույն պարգևն են։ Ընտրյալն էլ ավելի կփորձի, եթե զգա, որ իր արարքները գնահատված են։ Մի վախեցեք շնորհակալություն հայտնել տղամարդուն 10 անգամ ավելին, քան նա արժանի է: Դրա դիմաց նա ձեզ համար 100 անգամ ավելին կանի, քան խոստացել էր։

2. «Դու շատ գեղեցիկ/առնական ես»

Կարծրատիպ է, որ հաճոյախոսություններ պետք է անել միայն կանանց: Տղամարդկանց համար նույնպես հաճելի և կարևոր է լսել իրենց հասցեին հնչող հիացմունքի խոսքերը, հատկապես երբ խոսքը վերաբերում է արտաքինին: Գլխավորը զուգընկերոջդ անկեղծորեն գովելն է։

3. «Ես սիրում եմ քեզ»

Ամենապարզ և ակնհայտ խոսքերը, որ կարող եք ասել ձեր տղամարդուն. Դրանցից շատ բան է կախված հարաբերություններում: Թույլ մի տվեք ձեր սիրելիին մոռանալ ձեր զգացմունքների մասին, բայց միևնույն ժամանակ անտեղի մի վատնեք այս խոսքերը, այլապես դրանք կկորցնեն իրենց նշանակությունը։

Իսկ դուք հաճա՞խ եք ասում այս արտահայտությունները ձեր տղամարդուն: Ուրիշ ի՞նչ բառեր կավելացնեիք ցուցակին:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 6 assessment, среднее 3.17 из 5 )
MediaMag
Սիրո բանաձև. արտահայտություններ, որոնք պետք է ամեն օր ասեք ձեր տղամարդուն
Ըստ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշանի, ո՞րն է Ձեր ամենամեծ վախը