fbpx
Գլխավոր ԹԵՍՏԵՐ ԵՎ ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿՆԵՐ ԹԵՍՏ․ Ուղղակի ընտրեք Ձեր դրախտը, որում կցանկանայիք հայտնվել տվյալ պահին

ԹԵՍՏ․ Ուղղակի ընտրեք Ձեր դրախտը, որում կցանկանայիք հայտնվել տվյալ պահին

Իմացեք թե ինչի պակաս ունեք հենց հիմա․․․

Գործերի, իրադարձությունների, առօրյա թոհուբոհում մենք հաճախ զրկում ենք մեզ այն թանկարժեք ժամանակից, որպեսզի դառնանք իրոք երջանիկ մարդ:

Երբեմն մեզ պակասում է այնքան պարզ և նույն ժամանակ կարևոր բաներ: Ցանկանո՞ւմ եք իմանալ ինչպիսի: Այդ դեպքում այս թեստը Ձեզ համար է:

Այժմ Ձեզ առաջարկում ենք մի փոքր թուլանալ և դիտել այս 8 հրաշալի վայրերը: Նրանցից յուրաքանչյուրը գեղեցիկ է և յուրովի անկրկնելի:

Յուրաքանչյուր վայրում կա ինչ-որ անկրկնելի և ուշադրություն գրավող բան: Մտածեք, որտե՞ղ կցանկանայիք հայտնվել տվյալ պահին:

1. Նստարան այգում

Ձեզ անհրաժեշտ է շփում, զրույց: Ոչ թե ուղղակի մի քանի բառ, այլ երկարատև և ի սրտե զրույցներ: Ժամանակ գտեք հին ընկերոջ համար, խնդրեք նրան ժամանակ հատկացնել Ձեզ, որպեսզի կարողանաք զրուցել թեկուզ մինչև առավոտ, խոսել ամեն ինչի մասին, անցյալի, ներկայի, ապագայի․․․

2. Արահետ անտառում

Դուք թարմացման և փոփոխությունների կարիք ունեք: Ավելի շատ՝ ոչ ծայրահեղ: Ձեր կյանքի հիմքը Ձեզ դուր է գալիս: Բայց ինչ-որ, թեկուզ արտաքին փոփոխություններ և բարելավումներ՝ անհրաժեշտ են: Միգուցե փոխեք հագուստի ոճը կամ սանրվածքը: Կամ տանը փոխեք կահույքի դասավորվածությունը: Միգուցե սովորեք նոր մասնագիտություն, ընդլայնեք գործունեության ոլորտները:

3. Սուրճ գեղեցիկ տեսարանով

Ձեզ անհրաժեշտ է ինչ-որ կերպ թարմացնել զգացմունքները, համ հաղորդել կյանքին: Այն չափազանց անհամ է դարձել: Կօգնի դրան այլ երկիր ճանապարհորդությունը:  Միգուցե արժե Ձեզ համար անսովոր ինչ-որ բան փորձել՝ ձիավարություն, փեյնթբոլ, թռիչք պարաշյուտով: Բայց հիմար ռիսկեր թույլ չտաք:

4. Տնակ լեռներում

Ձեզ հարկավոր է պարզ, խաղաղ կյանք: Դուք շատ եք հոգնել: Իդեալական է գնալ քաղաքակրթությունից կտրված մի վայր, որտեղ չկան մարդիկ: Վառել վառարանը, աճեցնել բանջարեղեն, կով պահել կամ թեկուզ այծ: Երեկոները լսել ծղրիդների երգը: Քնել անձրևի, տերևներին և տանիքին կաթող կաթիլների փափուկ ձայնի ներքո: Արթնանալ յասամանի անուշաբույրից և թռչունների դայլայլից:

5. Լիճ

Ձեզ ազատություն է հարկավոր: Դուք խեղդվում եք այն կյանքում, որում հիմա ապրում եք: Քամի զգացեք Ձեզ, թույլ տվեք Ձեզ չմտածել հետևանքների մասին: Պոկվեք և թռեք այնտեղ, ուր կանչում է Ձեր սիրտը:

6. Հարմարավետ բակ

Ձեզ նորմալ կյանք է հարկավոր: Շատ սովորական, առանց թռիչքների և անկումների, առանց ծայրահեղությունների: Փորձեք կարգավորել թեկուզ ինչ-որ բան: Սահմանեք որոշակի ռեժիմ և հետևեք դրան: Պլանավորեք Ձեր օրերը: Ինչ-որ բան պետք է անփոփոխ լինի՝ մարմնամարզություն, ճաշի ժամ, զբոսաք քնելուց առաջ:

7. Փարոս

Ձեզ երազանք է հարկավոր, ինչ-որ հույս: Ինչ-որ բան, ինչին կարելի է սպասել, ինչ-որ տեղ գնալ: Իրական երազանք, որն իրականանալու հնարավորություն ունի: Բայց նույն ժամանակ մեծ, ոչ այդքան հասանելի, որը հնարավոր չէ իրականացնել արդեն վաղը: Ձեզ պետք է դեպի երազանք տանող ջանքերից, փորձից, համբերությունից և դիմացկունությունից կազմված ճանապարհ:

8. Տեռաս ջրի մոտ

Ձեզ արձակուրդ և հանգիստ է անհրաժեշտ: Այնպիսի մի վայրում, որտեղ կա շատ արև և ոչ մի հոգս: Ձեզ հարկավոր է ներծծվել արևով, հագենալ նրա կենսատու էներգիայով: Վերադառնալով, դուք կզգաք, որ լցվել եք էներգիայով:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։

կարդացեք նաև

Բազմագիտակության ԹԵՍՏ․ Կբավականացնի՞ Ձեր գիտելիքները, որպեսզի անցնեք թեստը 10/10 արդյունքով

Իսկ ի՞նչ եք կարծում, կբավականացնի՞ Ձեր գիտելիքները, որպեսզի կարողանաք պատասխանել այս ոչ այդքան հեշտ թեստի բոլոր հարցերին: Եկեք ստուգենք: Փորձեք ճիշտ պատասխանել բոլոր հարցերին...

Սեռերի պատերազմ. ինչպես սովորել սիրել

Մեր մշտական «ժամանակ չկա»-ն ու փառքի, փողի, խոստովանության, կարգավիճակի հետևից վազքը թույլ չի տալիս կանգ առնել ու հետ նայել: Մենք մեր կյանքում բաց ենք...

Թեստ. Ինչպիսին եք դուք սիրո մեջ

Նայեք նկարին ու ասացեք, թե ինչ տեսաք առաջին հերթին: Եթե դուք տեսել եք… Վան Գոգի դեմքը Եթե դուք տեսել եք Վան Գոգի դեմքը, ուրեմն դուք սիրո մեջ...

Ամեն 100 տարին մեկ անգամ Երկիր է գալիս Մեծ Հիվանդություն: Պատահականությո՞ւն

Իսկ միգուցե դրա ետևում ինչ-որ մե՞կն է կանգնած: Կա մի տեսություն, ըստ որի յուրաքանչյուր 100 տարին մեկ մոլորակի վրա համաճարակ է բռնկվում: Կարելի է ասել,...

Կենդանակերպի ամենահաջողակ նշանները

Կենդանակերպի շրջանի բոլոր ներկայացուցիչները ունակ են գտնել երջանկություն և արժանի են դրան: Յուրաքանչյուր նշան փոքր-ինչ հաջողակ է և լավը, բայց ոմանց մոտ դժվարություններ են...