fbpx

Որտեղի՞ց է առաջացել «սիրահարված պինգվին» արտահայտությունը կամ մի փոքր սիրո քիմիայի մասին

Հետաքրքիր է, որտեղի՞ց է առաջացել «սիրահարված պինգվին» արտահայտությունը, որը նկարագրում է ցրված, մի քիչ խենթ, տարօրինակ վարքագծով (բարի իմաստով), մարդկանց, որոնք նաև մոռացկոտ են ու շատ բարեհամբույր։

Պատասխանը գտել եմ )))։ «Պինգվին» բառի պահը դեռ պետք է հետազոտել, բայց «սիրահարված»֊ի մասը, կարծես թե, բացահայտվում է։

Սիրելը՝ օրգանիզմում ընթացող քիմիական ռեակցիաների շարք է։ Հիմնական պատասխանատուները հորմոններն են։ Դրանցից մեկը օքսիտոցինն է։ Այս հորմոնը «սիրո» քիմիայի հիմնական 5 փուլերից մեկն է ու պատասխանատու է երջանիկ լինելու համար։ Սա արդեն հանրահայտ է։ Ունի մի փոքր կողմնակի էֆեկտ՝ գիրացնում է։ Դրա պատճառով ամուսնությունից անմիջապես հետո, կարճ ժամանակահատվածում զույգերը մի փոքր գիրանում են, եթե երջանիկ են։

Վերջերս մի հետաքրքիր գիտափորձ են արել․
տարայում պարունակվող օքսիտոցինից հոտ քաշելուց հետո, մարդկանց 80%֊ը առանց պատճառի, բարության «նոպա» է՝ ցուցադրել։ Կարող է իր ամբողջ փողը տալ անծանոթների, պարզապես, ի փառս այլոց։ Դառնալ ցրված, բարեհամբույր ու շատ առատաձեռն։ Իսկ ինչպես ասացինք, սիրահարվելու քիմիայի մեջ ներառված է օքսիտոցին հորմոնը։ Ահա և պատճառը, թե ինչու են «տարօրինակ»֊ներին սիրահարված անվանում։

Պինգվինի պահով… ի՞նչ կասեք։ Ինչու՞ պինգվին ու ոչ թե, ասենք, կուղբ կամ բադակտուց։

Հ․Գ․ Բնությունը գիտակցելով «սիրահարվածների» անկասելի «տարօրինակությունը», ստեղծել է հակակշիռը՝ կորտիզոլը։ Այս հորմոնը պատասխանատու է ընկճախտի, սթրեսի համար (էլի գիրացնում է)։ Մարդկանց դարձնում է աչալուրջ, զգուշավոր և կասկածամիտ։

Սա նման է ձեր մեջ չար ու բարի գայլերի կռվին։ Երկուսից որևէ մեկի պակասը բերելու է համակարգի խեղաթյուրման։ Երկուսն էլ պետք են՝ հավասարակշռության համար։ Բայց որևէ մեկի ավելուցուկը կարող է դարձնել ձեզ երջանիկ կամ դժբախտ։ Դա կախված է նրանից, թե որ գայլին կկերակրեք, այն էլ ուժեղ կդառնա։

Իրական գեղեցկությունը դա բնագիտությունն է, իսկ չգիտես ինչու մարդիկ արվեստն են գեղեցիկ համարում։

Օքսիտոցինով հարուստ Նոր տարի եմ մաղթում։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Հեղինակ՝ Հայկ Խաչատրյան


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag
Որտեղի՞ց է առաջացել «սիրահարված պինգվին» արտահայտությունը կամ մի փոքր սիրո քիմիայի մասին
Հայաստան – Իտալիա խաղին ընդառաջ