fbpx

$160000 արժողությամբ ավտոմեքենայի գովազդ պատրաստելու համար նա օգտագործում է $32 արժողությամբ մանրակերտ մոդել

Միանշանակ հանճար…

Ավտոմեքենաների մարքեթինգը և ավտոսրահների գովազդը՝ հսկայական գումարներ արժեն։ Բայց միայն ոչ այն դեպքում, երբ նախագծի վրա աշխատում է Ֆելիքս Էրնանդեսը։ Նախկինում Ֆելիքսը արդեն աշխատել է Աուդի ընկերությունում։ Այն ժամանակ նա լուսանկարում էր 40 դոլար արժողությամբ մանրակերտ ավտոմեքենաներ։ Բայց նրա աշխատանքներն այնքան իրական տեսք ունեն, որ խաղալիքը անհնար է տարբերել 160 հազար դոլար արժողությամբ իրական Audi R8-ից։ Նրա վերջին աշխատանքը եղել է Audi Middle East-ի համար գովազդի պատրաստումը՝ իրական անապատի կենտրոնում, որը նա իր ձեռքերով ստեղծել էր իր ստուդիայում։

Ինքը՝ Ֆելիքսը խոստովանում է, որ այդ նախագծի վրա շատ է չարչարվել, չնայած նրան, որ միշտ վարպետորեն է կառուցում մանրակերտ աշխարհներ։ Այնտեx, որտեղ սովորաբար օգտագործվում է իրական չափսերով մոդելներ, Ֆելիքսն աշխատում է մանր մասշտաբներով։

Իր մտածածը իրագործելու համար՝ Ֆելիքսը օգտագործում է տարբեր նյութեր։ Օրինակ փակ մայրուղին Ֆելիքսը պատրաստել էր փրփրապլաստից, լուսադիոդներից և ստվարաթղթից։ Իսկ ավազաթմբերը՝ ջրի հետ խառնած, մանր ներկված փոշուց։ Լուսանկարում դրանք այնքան խաբուսիկ տեսք ունեն, որ անհնար է հավատալ, որ դա խաղալիք, մանրակերտ աշխարհ է։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
$160000 արժողությամբ ավտոմեքենայի գովազդ պատրաստելու համար նա օգտագործում է $32 արժողությամբ մանրակերտ մոդել
Հան Սյանցզիի իմաստուն կանոնը, որն օգնում է խնայել նյարդերը