fbpx

Այսօր Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրն է

Սիլվա ԿապուտիկյանԱյսօր՝ հունվարի 20-ին հայ մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 94 տարեկան:

Եվ այս առիթով Ձեզ եմ ուզում ներկայացնել նրա բանաստեղծություններից մեկը, որը ըստ իս այժմ էլ բավական արդիական է: Եվ այսպես.

ԴԵՌ ՀԱՎԱՏԱ՜

Դու՝ փորձաքար իմ ժողովուրդ,,
Ինչքան էլ որ խոր մոլորվես,
Երկրպագես կուռքերին սուտ,
Ես մոր նման ներում եմ քեզ:

Դու՝ տաքգլուխ Սասնա Դավիթ,
Դու՝ իմաստուն Սասնա Մհեր,
Թեկուզ եվ ծեր ու ալեհեր,
Բայց մնում ես դու միամիտ:

Հավատացիր, թե հիրավի
Գարին դարձավ ընկուզաչափ,
Ու դուրս եկար քարանձաւվից
Ու խաբվեցիր դու չարաչար:

Այնքան դառն է կյանքդ ու գորշ,
Ու գալիքդ իրականում,
Որ փակում ես աչքդ ու քո
Խաբկանքին ես ապավինում:

Ու տեսնում ես ամեն ի´նչ վառ,
Թև ես առնում չեղած տեղից,
Նորոգվում ես բնազդաբար
Ու հառնում ես մոխիրներից:

Քո խաբվելն է քեզ պահպանում,
Ու հին խոսքդ՝ «Աստված կտա».
Դու՝ միֆերով ապրող մանուկ,
Դեռ հաւատա՜, դեռ հաւատա՜…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag