fbpx

30 հարց, որոնց տղամարդը ՄԻՇՏ պետք է «ՈՉ» պատասխանի

Գիտե՞ք ինչպես է աշխատում կանացի տրամաբանությունը։ Նայեք՝ դուք ընտրում եք քննարկման առարկան։ Օրինակ, ինչ-որ իրավիճակ։ Այդ իրավիճակի հանգուցալուծման երեք տարբերակ կա։ Ձեզ հարկավոր է ամենավատագույնը։ Այդ հանգուցալուծումը ևս ունի երեք զարգացման տարբերակ։ Վատագույնը՝ ձերն է։ Եվ կրկին։ Ու կրկին։ Եվ այդպես, մինչև լաց չլինեք…

Իրականում տղամարդկանց համար դժվար է հասկանալ կանանց։ Եվ հենց այդ պատճառով տղամարդիկ կանանց հետ շփվելուց պարտադիր կերպով պետք է  հաշվի առնեն կանացի հոգեբանության նրբությունները։ Հատկապես, եթե դուք հարաբերությունների մեջ եք։ Բանը նրանում է, որ աղջիկներն ու կանայք սիրում են դրամատիզացնել իրավիճակը։ Այն պահից, երբ տեսնում եք, որ խոսակցությունը հասնում է կրիտիկական հարցին՝ ուղղակի ասեք «ոչ»։

Կրիտիկական են հետևյալ հարցերը.

    • Ի՞նչ ես կարծում, կարո՞ղ է մարդը մի օր որոշի և այլևս չսիրի ինչ-որ մեկին։
    • Ինչ-որ մեկի հետ անկողնում քեզ համար ավելի լավ եղե՞լ է, քան ինձ հետ։
    • Ի՞նչ ես կարծում, բոլոր տղամարդիկ դավաճանո՞ւմ են իրենց կեսերին։
    • Իսկ (աղջկա անունը) ինձանից գեղեցի՞կ / գրավի՞չ / հետաքրքի՞ր է։
    • Ուրախ կլինեի՞ր եթե ես քեզ թույլ տայի «ձախ» գնալ։
    • Երբևիցե մտածե՞լ ես մեր բաժանման մասին։

    • Դու երբևէ աչքերով ինչ-որ աղջկա մերկացրե՞լ ես։
    • Ընկերների հետ երբևէ քննարկե՞լ եք այն աղջիկներին, որոնց հետ քնել եք։
    • Երբևէ ինչ-որ մեկին սիրե՞լ ես այնպես, ինչպես ինձ։
    • Սիրո՞ւմ ես հաճախել ստրիպ ակումբներ։
    • Երբևէ ընկերներին պատմե՞լ ես մանրամասներ մեր ինտիմ հարաբերություններից։

    • Հանրաճանաչ կանանցից ո՞ւմ հետ կցանկանայիր…
    • Երևակայե՞լ ես այլ աղջիկների մասին։
    • Ինձ կլքե՞ս հանուն ավելի բարեկազմ / գեղեցիկ աղջկա։
    • Դու ինձ խանդո՞ւմ ես իմ նախկինին։
    • Քեզ նյարդայնացնո՞ւմ է, երբ մենք զբոսնում ենք ձեռք-ձեռքի բռնած։
    • Քեզ տաղտկալի՞ է իմ ընկերների հետ։
    • Ի՞նչ ես կարծում, ապագայում ես կլինե՞մ այնպիսին, ինչպիսին մայրս է։
    • Երբևէ մտածե՞լ ես, որ ես գեղեցիկ չեմ։
    • Շա՞տ եմ գիրացել։
    • Կուզեի՞ր կրկին չամուսնացած / առանց ընկերուհի լինեիր։
    • Եթե ես քեզ լքեմ, դու քեզ շատ շուտ նոր ընկերուհի կգտնե՞ս։
    • Երբևէ ֆլիրտ արե՞լ ես այլ աղջիկների հետ, երբ ես կողքիդ չեմ եղել։

  • Քեզ համար էմոցիոնալ դավաճանությունը այդքա՞ն էլ սարսափելի չէ, ինչպես ֆիզիկականը։
  • Կուզեի՞ր լինեիր օրինակ Դեն Բիլզերյանի փոխարեն։
  • Դու ինձանից հոգնո՞ւմ ես։
  • Քեզ նյարդայնացնո՞ւմ է իմ հարցերը։

Ընդհանրապես նորմալ տղամարդը այսպես թե այնպես այս հարցերին պետք է «ոչ» պատասխանի։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ խուսափում է սկանդալներից։ Բայց ամեն դեպքում վերընթերցեք այս ցուցակը ևս մեկ անգամ :)


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
30 հարց, որոնց տղամարդը ՄԻՇՏ պետք է «ՈՉ» պատասխանի
Իմաստուն, կարճ ԱՌԱԿՆԵՐ, որոնք կհիշեցնեն ամենակարևորի մասին (տեսանյութ)