fbpx

Շաբաթվա սիրային հորոսկոպ. ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մայիսի 17-ից 23-ը

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մայիսի 17-ից 23-ը․

ԽՈՅԵՐ

Հիշողությունը միակ թանկ բանն է, որը դուք ունեք: Ոչ մի այլ ռոմանտիկ բաներ չեն կանխագուշակում աստղերը: Այնպես որ, զգույշ եղեք ձեր հիշողությունների հետ:

ՑԼԵՐ

Փորձեք պարզել ձեր սիրելիի հետաքրքրությունները. ի՞նչ է նա կարդում, ի՞նչ երաժշտություն է լսում, ի՞նչ ռիթմով է ապրում և այլն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Աստղերը հուշում են սիրելիի համար տոն կազմակերպել, անգամ եթե նրա ծննդյան տարեդարձը մոտ չէ: Ցանկալի է որևէ օրիգինալ բան նվիրել նաև:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Դուք պետք է օգնեք ձեր սիրելիին գտնել որևէ կարևոր ինֆորմացիա: Դա դժվար չի լինի ձեզ համար, իսկ սիրելին էլ շնորհակալ կլինի:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Մի’ անհանգստացեք, եթե ձեր սիրելին այդքան էլ ադեկվատ չարձագանքի ձեր քայլերին և խոսքերին: Աստղերի դասավորությունն այսօր այնպիսին է, որ ամեն ինչ թարս է անցնելու:

ԿՈՒՅՍԵՐ

Դուք երկարատև ռոմանտիկ հարաբերություններ հաստատելու հնարավորություն կունենաք: Սակայն մինչ համաձայնելը, չմոռանաք մի լավ ծանրութեթև անել:

ԿՇԵՌՔՆԵՐ

Ձեր սիրելիի պահվածքը հեռու կլինի տոնականից: Նա անընդհատ կնյարդայնանա և կպոռթկա մանրուքների պատճառով:

ԿԱՐԻՃՆԵՐ

Դուք կսկսեք ափսոսալ այն ամենի համար, ինչն արել եք կես կամ մեկ տարի առաջ: Սակայն որևէ բան փոխելու համար արդեն ուշ է:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Դուք պետք է անպայման ավարտին հասցնեք ինչ-որ կարևոր գործ, որը կապ չունի ձեր անձնական կյանքի հետ, սակայն վերջինս անպայման կհիշեցնի իր մասին:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Եթե անգամ ձեզ թվա, որ անձնական կյանքը անդունդն է գլորվում, ապա դուք կարող եք այնպես պահել ձեզ, ասես իրականում ոչինչ էլ չի եղել և որ ամեն բան հրաշալի է:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ձեր ողջ ժամանակը կանցկացնեք ապագայի մասին երազելով: Մնում է հուսալ, որ այդ ապագան մոտ է:

ՁԿՆԵՐ

Ձեր սիրելին ցանկություն կունենա մոտեցնել ձեզ մշակույթին: Միգուցե նա ձեզ կինո կամ թատրոն հրավիրի, կամ էլ գիրք նվիրի:

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Շաբաթվա սիրային հորոսկոպ. ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մայիսի 17-ից 23-ը
Վաղ թե ուշ բոլորի համար կգա պարտքերը վճարելու ժամանակը: Ահա թե ինչպես է աշխատում Կարմայի անիվը