Հաջորդ շաբաթ մարդիկ կլրացնեն իրենց էներգիայի պաշարները: Աստղաբանների կարծիքով՝ հրամայական է ժամանակ հատկացնել հանգստանալու և ընտանիքի հետ շփվելու համար, այնուհետև աշխատանքային նվաճումների համար ոգևորություն կառաջանա։
Երկնքում աստղերի գտնվելու վայրը հատկապես հաջողակ կլինի Կրակի, Օդի և Երկրի տարրերի ներկայացուցիչների համար։ Բայց ջրային նշանները չպետք է կախեն իրենց քիթը, քանի որ ճակատագրի ուղիները հեշտությամբ փոխվում են մեր կամքով ու ձգտումներով։
Յուրաքանչյուր օրվա տեսություն
Երկուշաբթի. Այս օրը հաջողության գրավականը կլինի դանդաղկոտությունը։ Միացրեք ձեր մեջ դիտորդին, հանգստացեք և զբոսնեք անտառում։
Երեքշաբթի. Հանգստանալուց հետո ժամանակն է գործելու։ Այս օրը բարենպաստ է աշխատանքի, ինչպես նաև երեխաների դաստիարակության համար։ Փորձեք չծուլանալ։
Չորեքշաբթի. Հիանալի գաղափար կլիներ հանդիպել ընկերներին, հյուրասիրել նրանց համեղ քաղցրավենիքներով: Եթե դուք որոշել եք ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքին, սա հատկապես գովելի է։
Հինգշաբթի. Այսօր հնարավոր կլինի լուծել տրամաբանական խնդիրներ, որոնք մեծ ուշադրություն են պահանջում։ Ձեր փաստարկները ծանրակշիռ կլինեն՝ հիմնավորված փաստերով և եզրահանգումներով։
Ուրբաթ. Աշխատանքային շաբաթվա վերջում հանգստություն կբերի հաճելի մարդկանց հետ շփումը, նույնիսկ եթե դա անձամբ տեղի չունենա։ Խաղաղություն հաստատեք թշնամիների հետ, ներեք չարակամներին:
Շաբաթ. Էներգիայի համալրման թեմայի շարունակությունը. Սիրածդ գործով զբաղվելը, կարդալը, կինոթատրոն գնալը շատ օգուտներ կբերի։
Կիրակի. Զգույշ եղեք խոսքերում, դրանք կարող են վիրավորել սիրելիներին։ Ավելի լավ է ևս մեկ անգամ լռել, քան կոպիտ դատողություններ հայտնել։
2022 թվականի մարտի 28-ից ապրիլի 3-ը ընկած շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար
Խոյ
Խոյերի մոտ առաջին պլան կգան ֆինանսական բարեկեցության հետ կապված մտահոգությունները: Եթե չկորցնեք հնարավորությունները, ապա բոլոր հարցերում հաջողության կհասնեք։ Բայց հոգուն պետք է այլ սնունդ տալ, ուստի հանգստյան օրերը պետք է նվիրել ավելի երազկոտ, ստեղծագործական որևէ բանի:
Բարենպաստ օրեր կլինեն մարտի 30-ը, 31-ը, անբարենպաստ օրերը՝ ապրիլի 1-ը։
Ցուլ
Շաբաթվա առաջին օրերին Ցուլերը կկարողանան առանց մեծ ջանքերի հաղթահարել դժվարությունները։ Մի՛ փակեք ձեզ աշխարհից, բացե՛ք ձեր սիրտը դեպի գարուն ու հույս։ Բայց մի մոռացեք զգույշ լինել: Աստղաբանները նշում են, որ հինգշաբթի օրվանից խաբվելու վտանգ կա։
Բարենպաստ օրեր կլինեն մարտի 28-ը, 30-ը, անբարենպաստ օրերը՝ ապրիլի 3-ը։
Երկվորյակներ
Մարտի վերջը Երկվորյակները կանցկացնեն ընկերների շրջապատում, «կայրեն» և կուրախացնեն իրենց հումորի զգացումով, սակայն ապրիլի առաջին օրերից դուք կցանկանաք մտերմանալ հարազատների հետ, խորհուրդներ փնտրել և ստանալ մի կտոր ջերմություն ամենահարազատ մարդկանցից՝ ծնողներից։
Բարենպաստ օրեր կլինեն ապրիլի 1-ը, 3-ը, անբարենպաստ օրեր չեն լինի։
Խեցգետին
Խեցգետինները պետք է կշռադատեն իրենց յուրաքանչյուր խոսքը, չշռայլեն երդումներ, նույնիսկ եթե այդ պահին իսկապես ուզում են ինչ-որ բան խոստանալ։ Հնարավոր է, որ հանգամանքները փոխվեն, և դուք մնաք կապված ձեր խոսքի հետ: Ապրիլի սկզբին ձեր ժամանակի մեծ մասը հատկացրեք երեխաներին և տանը։ Նոր ձեռքբերումներով կարող եք ուրախացնել ինքներդ ձեզ և մտերիմներին։
Բարենպաստ օրեր կլինեն մարտի 29-ը, 30-ը, անբարենպաստ օրերը՝ 28-ը։
Առյուծ
Առյուծները, ովքեր սովոր չեն իրենցից բացի ուրիշին լսել, պետք է մեղմեն իրենց հպարտությունը: Երբեմն հայացքը կողքից շատ օգտակար է: Ավելին, նույնիսկ քիչ ծանոթ մարդիկ կարող են հետաքրքիր նկատողություն անել. Ցույց տվեք ձեր լավագույն որակները և մի տարվեք։ Հանգստյան օրերը կարելի է նվիրել ձեր սիրելիներին։
Բարենպաստ օրեր կլինեն մարտի 30-ը, 31-ը, անբարենպաստ օրերը՝ ապրիլի 1-ը։
Կույս
Ատղաբանները խորհուրդ են տալիս Կույսերին չկառչել միապաղաղ գործերից։ Եթե դուք ուժեր եք զգում ձեր մեջ, ապա անցեք գործունեության տարբեր ոլորտների։ Անսովոր ազարտը կօգնի ձեզ արդյունավետ, նպատակասլաց գործել։
Բարենպաստ օրեր կլինեն ապրիլի 1-ը, 3-ը, անբարենպաստ օրերը՝ ապրիլի 2-ը։
Կշեռք
Որպեսզի չհայտնվեք ձեռնունայն՝ փողը մի վատնեք։ Շաբաթվա կեսին սպասվում է ստեղծագործական էներգիայի վերելք, և այս ժամանակը պետք է օգտագործել նախագծերի իրականացման համար։ Ձեր հարաբերությունները ձեր սիրելիի հետ կբարելավվեն, և ոչ միայն ձեր ջանքերի շնորհիվ:
Բարենպաստ օրեր կլինեն ապրիլի 2-ը, 3-ը, անբարենպաստ օրերը՝ մարտի 29-ը։
Կարիճ
Կարիճները նույնպես ավելի լավ է մտածեն ֆինանսական պահուստների մասին, քանի որ անկայուն ժամանակներ են սպասվում։ Հինգշաբթի և ուրբաթ օրերին աջակցության կարիք կզգաք։ Մի թաքցրեք դա ձեր սիրելիներից, նրանք կարող են օգնել ձեզ։ Համատեղ ճամփորդությունը կփարատի կարոտն ու հուսահատությունը։
Բարենպաստ օրեր կլինեն ապրիլի 1-ը, 2-ը, անբարենպաստ օրերը՝ մարտի 31-ը։
Աղեղնավոր
Ժամանակն է էնտուզիազմով «կպնել» գործին: Կզգաք, որ պատրաստ եք ավելի շատ աշխատել, ավելի քիչ կհոգնեք։ Հանգստություն պահպանելը կօգնի ձեզ ճիշտ որոշումներ կայացնել, ինչպես նաև պահպանել ընկերական հարաբերությունները բոլոր մարդկանց հետ։
Բարենպաստ օրեր կլինեն ապրիլի 1-ը, 3-ը, անբարենպաստ օրերը՝ մարտի 30-ը։
Այծեղջյուր
Դուք, որպես իսկական առաջնորդ, ցույց կտաք ուրիշներին, թե ինչպես պետք է վարել գործերը: Սա միանգամայնօրինաչափորեն կհանգեցնի ուրիշների նախանձին, բայց դա ձեզ չի խանգարի առաջ գնալ։ Հանգստյան օրերը նվիրեք ձեր ընտանիքին, քանի որ նրանք շատ են ձանձրանում, մինչ դուք գումար եք աշխատում և կարևոր հարցեր եք լուծում։
Բարենպաստ օրեր կլինեն մարտի 28-ը, 30-ը, անբարենպաստ օրերը՝ ապրիլի 1-ը։
Ջրհոս
Եղեք ճկուն և փափուկ. այս ռազմավարությունը կօգնի ձեզ հաղթել ցանկացած վեճում: Ջրհոսի հմայքը թույլ կտա հասնել իր նպատակին, քանի որ երբեմն բավական է միայն ժպտալ։ Ուշադրություն դարձրեք արտաքին տեսքին, հոգ տարեք ձեր առողջության մասին։ Մրսածությանւ վտանգ կա։
Բարենպաստ օրեր կլինեն մարտի 30-ը և ապրիլի 1-ը, անբարենպաստ օրերը՝ մարտի 28-ը և ապրիլի 3-ը։
Ձկներ
Ձկներ նշանի ներկայացուցիչներին հանգիստ շաբաթ է սպասվում։ Բայց դուք չափից դուրս շատախոս կլինեք, այդ պատճառով որոշ անձնական տվյալներ կարող են ակամա դուրս գալ էմոցիոնալ զրույցի ժամանակ: Ավելի լավ է էներգիան ուղղել ինչ-որ ապահով բանի, օրինակ՝ տանը կազմակերպել ընտանեկան տոն։
Բարենպաստ օրեր կլինեն ապրիլի 1-ը, 3-ը, անբարենպաստ օրերը՝ մարտի 30-ը։