fbpx

ԹԵՍՏ. Ընտրեք պայուսակի Ձեր սիրելի մոդելը և իմացեք Ձեր կանացի ուժեղ կողմերը

Յուրաքանչյուր կին յուրովի ունիկալ է: Նրանք ունեն տարբեր նախասիրություններ, իդեալներ և ճաշակներ: Եվ դա հրաշալի է: Պատկերացրեք եթե նրանց բոլորին դուր գար օրինակ միևնույն պայուսակը: Կարծում ենք բավական տխուր և անհետաքրքիր կլիներ:

Այսօր Mediamag-ը Ձեզ է առաջարկում անցնել ամենականացի ԹԵՍՏԸ: Նայեք ներկայացված պայուսակներին: Ո՞ր մոդելն է Ձեզ ամենից շատ դուր գալիս:

Պայուսակ 1

Դուք պատասխանատու մարդ եք, ով երբեք չի հիասթափեցնում մարդկանց: Ձեր կարգախոսն է. «Ասված է՝ արված է»: Աշխատավայրում Ձեզ գնահատում և հարգում են: Ղեկավարը գիտի, որ միշտ կարող է հույս դնել ձեզ վրա: Երեխաների դաստիարակությանը վերաբերվում եք ամենայն պատասխանատվությամբ: Ամենայն հավանականությամբ ծնողական կոմիտեի անդամ եք: Դուք այսպես ասած՝ մայր Թերեզա եք, ում բոլորը կարող են դիմել օգնությամբ կամ բարի խորհրդով: Ձեր ընկերուհիների մեջ դուք նա եք՝ ում վրա որ հիմնվում է ձեր ընկերությունը:

Պայուսակ 2

Դուք միշտ շարժման մեջ եք: Ամենավատ փորձությունը ձեզ համար՝ նստել չորս պատերի մեջ: Դուք ոչ մեկի հետ չեք կապնվում և ոչ մեկից կախված չեք: Ձեր այդ գիծը շատ է գրավում տղամարդկանց: Դուք շատ երկրպագուներ ունեք, սակայն չափազանց ընտրողական եք: Երկար ժամանակ կարող եք միայնակ լինել, սակայն դա ձեզ բոլորովին չի անհանգստացնում: Միայնության ժամանակահատվածը դուք ընկալում եք որպես հնարավորություն մնալ միայնակ ինքդ քեզ հետ: Ամենայն հավանականությամբ դուք աշխատում եք ստեղծագործական ոլորտում: Եթե ոչ, ուրեմն ձգտում եք դրան: Չեք շտապում երեխաներ ունենալ:

Պայուսակ 3

Դուք բիզնես լեդի եք, միշտ լավ հագնված: Դուք մասնակիորեն իշխող բնավորություն ունեք: Սիրում եք, երբ ձեզ լսում են և շարժվում են ըստ ձեր ցուցումների: Եթե դեռ չեք զբաղեցնում ղեկավար պաշտոն, ապա ձգտում եք դրան: Ընկերուհիներ քիչ ունեք: Ավելի շատ տղամարդ ընկերներ ունեք: Կանացի կոլեկտիվում տիկնայք ձեզ չեն սիրում: Սակայն դուք դրանից բոլորովին չեք նեղվում, դուք գիտեք և ունեք ում հետ շփվել: Ջանասեր: Սիրում եք հասնել դրված նպատակին: Ամուսնանում և երեխա եք ունենում կամ շատ վաղ տարիքում կամ հասուն տարիքում:

Պայուսակ 4

Եթե սա պայուսակի ձեր սիրելի մոդելն է՝ նշանակում է դուք ուլտրաժամանակակից տիկին եք, ով ապրում է ժամանակի հետ համահունչ: Դուք տեղյակ եք նորաձևության բոլոր վերջին ճիչերից և նորություններից: Եթե դուք դեռևս չեք վարում անձնական բլոգ կամ տեսաբլոգ, իմացեք, որ ձեզ մոտ դա լավ կստացվեր: Դուք այցելում եք ձեր քաղաքի բոլոր նորաձևության միջոցառումներին: Ունեք բավական ազատ հայացքներ: Ընդհանուր առմամբ ապրում եք այնպես, ինչպես ձեզ է հաճելի: Շատ եք ճանապարհորդում: Եթե ցանկանաք, ապա հենց վաղը կարող եք մեկնել արձակուրդ որևէ էքզոտիկ երկիր:

Պայուսակ 5

Պրակտիկություն՝ սկզբունքն է, որով ապրում եք: Դուք երբեք չեք հանդուրժի այն, ինչ ձեզ դուր չի գալիս: Ունեք համարժեք ինքնագնահատական: Հագուստի մեջ ընտրում եք հարմարավետությունը: Նույնը վերաբերվում է նաև սանրվածքին: Ամենայն հավանականությամբ դուք այնպես եք կտրել ձեր մազերը որ դրանք գեղեցիկ նստեն, բայց առանց ավելորդ հոգս առաջացնելու: Գերադասում եք դիմահարդարում՝ բնական երանգներով: Հոգու խորքում միշտ պահպանում եք երիտասարդությունը և նույնիսկ մանկական անմիջականությունը: Բավական շփվող եք և ունեք բազմաթիվ ծանոթներ: Ձեզ համապատասխան մասնագիտություններն են՝ նկարչուհի, ռադիոհաղորդավարուհի, դիմահարդար, ոճաբան, նկարազարդող:

Պայուսակ 6

Եթե խոսում ենք կանացիության մասին՝ Ձեզ հետ չի կարող մրցակցել վերոնշյալ կանանցից և ոչ մեկը: Դուք միշտ հրաշալի տեսք ունեք: Կարողանում եք Ձեզ պաշտպանել: Դուք շատ ընկերուհիներ ունեք, որոնց հետ հաճախ եք հանդիպում շոպինգում կամ սրճարանում: Շատ եք ճանապարհորդում, հաճախ եք մասնակցում բարձրաշխարհիկ միջոցառումներին, որտեղ ձեռք եք բերում օգտակար ծանոթություններ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
ԹԵՍՏ. Ընտրեք պայուսակի Ձեր սիրելի մոդելը և իմացեք Ձեր կանացի ուժեղ կողմերը
Հիմարության 5 օրենք. «Մարդը միշտ թերագնահատում է իրեն շրջապատող հիմարների թիվը»