fbpx

Սևակի թարգմանություններից – Վլադիմիր Մայակովսկի «Վարտիքավոր ամպը» պոեմ, մաս 1

Շատ քչերին է հայտնի, որ Պարույր Սևակը բացի նրանից, որ ստեղծել է բազում հանճարեղ բանաստեղծություններ և պոեմներ, նաև կատարել է հրաշալի թարգմանություններ: Օրինակ, Վլադիմիր Մայակովսկու «Վարտիքավոր ամպը» պոեմի, Մ.Յու.Լերմոնտովի «Դևը», Ա.Միցկեվիչի «Կոնրադ Վալլենրոդ», «Շուշաններ», «Պանի Տվարդովսկայա» և այլն:

Եվ ահա, որոշել եմ Ձեզ մաս-մաս ներկայացնել Սևակի թարգմանություններից Վլադիմիր Մայակովսկու «Վարտիքավոր ամպը» պոեմը:

Վարտիքավոր ամպը

Ձեր միտքը,
որ ձեր կակղած ուղեղում երազում է ծույլ,
Ինչպես գիրացած սպասավորը՝ թախտին ճարպոտած,
ես կուշտ կծաղրեմ, կծանակեմ ես՝ լպիրշ ու կծու,
և կգրգռեմ սրտի պատառով իմ արյունոտած:

Մի սպիտակած-ճերմակ մազ անգամ չկա իմ հոգում,
և ծերունական քնքշանքն էլ այնտես ես չպեղեցի:
Համայն աշխարհը խլացընելով ձայնովս ահարկու՝
քայլում եմ ահա-քսաներկամյա,
ինքս էլ գեղեցիկ:

Քընքուշնե՛ր,
սերը դուք սազեցնում եք ջութակի համար:
Կոպիտը սերը հարմարեցնում է միայն ծնծղային:
Իսկ դուք չե՞ք կարող ձեզ շուռ տալ այնպես, ինչպես ես հիմա.
այնպե՛ս, որ դառնա մի համատարած շրթունք մարդկային:

Եկեք ուսանե՛ք.
կերպասով պատված հյուրանոցներից նախ արի դեռ դո՜ւ,
ո՛վ հրեշտակաց լիգայի չնչին չինովնիկուհի:

Եվ դո՛ւ, որ հանգիստ շրթերդ ես թերթում,
ինչպես թերթում է խոհարարուհին ճաշագիրքը հին:
Ուզո՞ւմ եք՝
լինեմ կատաղի՝ մսից
– և երկընքի պես փոխելով գույներ –
ի՞նչ է հարկավոր.

ուզո՞ւմ եք՝
դառնամ քնքշանք անբասիր,
ո՛չ թե տղամարդ – ա՜մպ վարտիքավոր:

Ես չեմ հավատում, թե կան Նիցցաներ՝ համակ ծաղկանոց:
Թառաբանվում են իմ կողմից հիմա
մարսիկ՝ պառկոտած, ոնց հիվանդանոց,
և կանայք՝ մաշված, առածի նման:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Սևակի թարգմանություններից – Վլադիմիր Մայակովսկի «Վարտիքավոր ամպը» պոեմ, մաս 1
Թունավոր հոգևոր սովորությունների ցանկ, որոնցից պետք է ազատվել հենց այսօր