fbpx

Կախարդական քարանձավ, որ վերջերս են հայտնաբերել Վիետնամում

1991թ. մի տղամարդ, Վիետնամի ջունգլիների խիտ ծառերի ետևում թաքնված մի զարմանահրաշ վայր գտավ, որը ստացավ Շոնդոնգ անվանումը, ինչը վիետնամերենից թարգմանած նշանակում է «Լեռնային գետի քարանձավ»: Սակայն այն հանրային դարձավ 2009թ., երբ այն հայտնաբերեցին նաև անգլիացի սպելեոլոգները: Այս լեռնային քարանձավի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն տարածվել է երկարությամբ մի ամբողջ 9 հազար մետր և նրա ներսում եռում է սեփական կյանք: Այն ունի իր ֆաունան, իրա ծառերը, լիճը, լողափերը և գետը:

Հրաշալի է իմանալ, որ աշխարհում դեռ գոյություն ունեն կուսական վայրեր, չբացահայտված հանելուկներ՝ հատկապես այսպիսի գեղեցիկ:

1_converted

Հոնդոնգ քարանձավները գտնվում են Վիետնամում, Հանոյից 500 կմ հեռավորության վրա:

2_converted

Այսօրվա դրությամբ, Շոնդոնգը աշխարհի ամենամեծ քարանձավն է համարվում:

3_converted

Այժմ այն բաց է տուրիստների համար: Սակայն կարևոր է համոզվել, որ դուք ձեր հետ վերցրել եք քարտեզ, որովհետև քարանձավում շատ հեշտ է մոլորվելը:

4_converted

Սա թրեքքինգի համար իդեալական վայր է, որը գնահատել են նույնիսկ National Geographic-ի մասնագետները:

5_converted

Շոնդոնգ քարանձավի բարձրությունը 200 մ է և այն հիշեցնում է Արթուր Կոնան Դոյլի «Կորուսյալ աշխարհը»:

6_converted

Քարանձավի տարածքում աճում են շատ հազվադեպ բույսեր, իսկ վերջերս հայտնաբերվել են մի շարք անհայտ կենդանիներ: Կապիկներ, թռչուն-ռնգեղջուրներ, թռչող աղվեսներ՝ բոլոր այս կենդանիները բնակվում են այս ոչ սովորական ստորգետնյա ջունգլիներում:

7_converted

Զարմանալին այն է, որ այս քարանձավն ունի սեփական կլիման և ջունգլիները:

8_converted

Մինչ այժմ անհայտ է, թե ինչպես այն նախկինում չեն հայտնաբերել:

9_converted

Միթե՞ այն կախարդական չէ:

10_converted

11_converted

12_converted

Եթե Դուք երբևէ հայտնվեք Վիետնամում, բաց չթողնեք բնության այս հրաշքը:

13_converted
Աղբյուրը՝ marketium.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կախարդական քարանձավ, որ վերջերս են հայտնաբերել Վիետնամում
Ֆուտբոլի ԱԱ-2014 -ի երկրպագուներն ու երկրպագուհիները (22 ֆոտո)