Ձեր կյանքում հայտնվել եք սև շերտագծո՞ւմ: Այդ դեպքում անպայման հիշեք սա․
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
1. Ամեն ինչ անցնում է, սա էլ կանցնի
Ձեզ թվում է, որ ձեր դժվարությունները երբեք չե՞ն ավարտվի: Ձեր մտերիմների հետ եք վիճո՞ւմ, աշխատավայրում դժվարության մե՞ջ եք, թե՞ այլ սթրեսային իրավիճակներն են անհանգստացնում: Հիշեք՝ կյանքում ոչինչ մշտական չէ, ցանկացած խնդիր վաղ թե ուշ ավարտվում է։ Դուք ստիպված չեք լինի անընդհատ նման միջավայրում ապրել։ Բայց նկատի ունեցեք, որ պառկած քարի տակից ջուր չի հոսում, եթե ուզում եք ինչ-որ բան փոխել, գործեք։ Նույնիսկ ցավի ժամանակ վերքը կլավանա ժամանակի ընթացքում։
2. Այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր կյանքում, ճիշտ է
Դուք կարող եք չհամաձայնվել սրա հետ, բայց ժամանակի ընթացքում կհասկանաք, որ սխալվել եք։ Աշխատեք բացասական հույզեր չկուտակել, ավելի հաճախ հիշեք այն բոլոր լավ բաները, որ ունեք կամ ունեցել եք։ Կյանքը շատ արդար է։ Եվ եթե նույնիսկ ձեզ թվում է, որ ամեն ինչ ըստ պլանի չի ընթանում, ուրեմն այդպես էլ պետք է լինի։ Յուրաքանչյուր իրավիճակում կան դրական կողմեր:
3. Դուք չեք կարող ամեն ինչ կառավարել
Սրա հետ պետք է հաշտվել։ Վերահսկողության տակ դուք կարող եք պահել միայն ձեր սեփական էմոցիաները և ձեր վերաբերմունքը որոշակի խնդրի նկատմամբ: Եթե դուք ազատություն տաք էմոցիաներին, ապա կարող եք չմտածված արարք կատարել, որի համար հետագայում կզղջաք։ Այնպես, որ միշտ հետևեք ձեր վարքին:
4. Մի վախեցեք օգնություն խնդրել
Ոմանց համար սա իսկապես դժվար է, բայց երբեմն դա միակ ելքն է: Եթե օգնություն եք խնդրում, դա չի նշանակում, որ դուք թույլ եք։ Իրականում կան շատ մարդիկ, ովքեր կցանկանային օգնել ձեզ, բայց ձեր լռության պատճառով նրանք ոչ մի քայլ չեն անում։ Մարդիկ միշտ չէ, որ կռահում են, թե ինչն է ձեզ համար դժվար, այնպես որ մի վախեցեք զանգահարել կամ գրել հարազատներին, ընկերներին, ծանոթներին։ Սա չի նշանակում, որ ուրիշները պետք է լուծեն ձեր խնդիրը, միգուցե ձեզ պարզապես լավ խորհուրդ կամ բարոյական աջակցություն է պետք։ Դուք կզարմանաք, բայց շատ դեպքերում օգնությունը գալիս է այնտեղից, որտեղից ընդհանրապես չեք սպասում։
5. Մի քանի տարի անց ստեղծված իրավիճակը կարող է կորցնել իր նշանակությունը
Սա ճիշտ է. այն, ինչի համար մենք հիմա անհանգստանում ենք, ապագայում կարող է մեզ համար նշանակություն չունենալ: Եթե ձեզ համար դժվար է ներկա պահին, պարզապես հարցրեք ինքներդ ձեզ. դա նշանակություն կունենա՞ արդյոք հինգ տարի հետո: Հիշեք, որ մինչև մահվան պահը բացարձակապես ամեն ինչ կարելի է փոխել։
6. Դուք կարող եք դա անել: Իրականում դուք ավելի շատ ուժ ունեք, քան կարծում եք
Եթե դուք հայտնվեք բարդ իրավիճակում և միևնույն ժամանակ վստահ չեք սեփական ուժերի վրա՝ դա ավելի մեծ անհանգստություն կառաջացնի։ Թույլ մի տվեք, որ ժամանակավոր դժվարությունները հաղթահարեն ձեզ: Անհրաժեշտության դեպքում ազատություն տվեք հույզերին՝ գոռացեք, զայրացեք, տխրեք: Պարզապես անցեք այս շրջանը, դա հավերժ չէ: Վաղ թե ուշ ձեր ջանքերը կպարգևատրվեն։ Հիշեք, որ ուժեղը նա է, ով ընկնում է, բայց միշտ վեր է կենում։
Կարդացեք նաև՝ 12 խորհուրդ, թե ինչպես հաղթահարել կյանքում սկսված այն դժվար ժամանակահատվածը, որը կոչվում է սև շերտագիծ
7. Փնտրեք դրական կողմեր
Նույնիսկ եթե ոչինչ չի ստացվում, սրանից ինչ-որ օգտակար բան սովորեք: Մարդիկ հատկապես լավ են սովորում սեփական սխալների վրա: Դա կերտում է նրանց բնավորությունը: Հիշեք, որ լիովին դրական մարդիկ չկան, մեզանից յուրաքանչյուրն ունի մութ ու լուսավոր կողմեր, և դա նորմալ է։
8. Ընդունեք իրավիճակն այնպիսին, ինչպիսին այն կա
Շատ բաներ կյանքում դուք չեք կարող փոխել, օրինակ, ձեր անցյալը կամ սիրելիի մահը: Եթե չեք կարողանում ինչ-որ բան փոխել, ժամանակ ու էներգիա մի վատնեք մտածելով։ Ինքներդ ձեզ անկյուն մի մղեք և ընդունեք իրավիճակը: Սա իրավիճակը կայունացնելու լավագույն միջոցն է։
9. Եթե նախկինում դժվար ժամանակաշրջաններ եք անցել, ապա դա ձեզ անպայման կօգնի ապագայում
Եթե ցանկացած տհաճ իրավիճակից դաս քաղեք, դա ձեզ միայն օգուտ կտա։ Դուք կհպարտանաք ձեզնով, եթե անցնեք բոլոր փորձությունները։ Ձեզ դժվար կլինի կոտրել և հունից հանել:
10. Հոգ տարեք ձեր մասին: Միշտ
Հիշեք կյանքի երջանիկ պահերը, աշխատեք ավելի շատ հանգստանալ, ուրախությամբ աշխատեք, հոգ տարեք ձեր առողջության մասին, շփվեք ընկերների հետ, կերեք առողջ սնունդ, արեք այն, ինչ սիրում եք։ Միայն կյանքին նման մոտեցմամբ ցանկացած դժվարություն ձեզ համար շատ հեշտ հաղթահարելի կդառնա։
Եվ վերջապես հասկացեք, որ մարդը տառապում է, երբ դիմադրում է իր էությանը, այսինքն՝ հրաժարվում է ընդունել այն, ինչ կատարվում է։ Հիշեք սա: