fbpx

Ի՞նչ է անհրաժեշտ և ինչպե՞ս դաստիարակել երեխաներին․ Կորչակի 10 խորհուրդները

Յանուշ Կորչակը կամ «Ծեր բժիշկը» եղել է մանկավարժ, մանկագիր, գրող, բժիշկ։ Ներկայացնում ենք Ձեզ, նրա 10 խորհուրդները, որոնք կօգնեն Ձեզ երեխաներին հասկանալու և ճիշտ դաստիարակելու համար։ Կորչակի խորհուրդներն ընդունել և հասկանալ պետք է ոչ միայն ծնողներին, այլև այն մարդկանց, ովքեր շփվում են երեխաների հետ։

  1. Երեխան բռնակալ չէ, որ տիրացել է քո ողջ կյանքին, նա միայն արյան և մարմնի պտուղը չէ: Նա մի թանկարժեք գավաթ է, որ կյանքը քեզ պահ է տվել, որ դու նրանում ստեղծարար կրակ բորբոքես: Նա անսանձ սերն է հոր և մոր, ում մոտ մեծանում է ոչ թե «մեր» կամ «սեփական» երեխան, այլ մի հոգի, որ պարտքով է տրված:
  2. Մի տանջիր քեզ, եթե չես կարողանում ինչ-որ բան անել քո երեխայի համար: Տանջվիր, երբ կարող ես, բայց չես անում: Հիշիր, երեխայի համար քիչ է արվում, երբ չի արվում հնարավոր ամեն բան:
  3. Սիրիր քո երեխային այնպիսին, ինչպիսին նա կա՝ անտաղանդ, անհաջողակ, մեծ: Շփվելով նրա հետ՝ ուրախացիր, որովհետև երեխան տոն է, որ դեռ քեզ հետ է:
  4. Կարողացիր սիրել ուրիշի երեխային: Երբեք մի արա ուրիշին այն, ինչ չէիր ուզենա, որ անեին քո երեխային:
  5. Մի մոռացիր, որ մարդու կարևորագույն հանդիպումները երեխաների հետ հանդիպումներն են: Ավելի շատ ուշադրություն դարձրու նրանց վրա. մենք երբեք չենք կարող իմանալ, ում ենք հանդիպում երեխային հանդիպելիս:
  6. Նրա խնդիրներին բարձրից մի նայիր: Կյանքն ամեն մեկին տրվում է իր ուժի չափով, և համոզված եղիր, որ երեխայի համար այն նույնքան ծանր է, որքան և քեզ համար, գուցե և ավելի, քանի որ նա դեռ կյանքի փորձ չունի:
  7. Մի պահանջիր երեխայից վարձատրությունն այն ամենի, ինչ դու արել ես նրա համար: Դու նրան կյանք ես տվել: Ինչպե՞ս կարող է նա երախտապարտ լինել: Նա կյանք կտա ուրիշին, այդ մյուսը՝ երրորդին, և դա է երախտագիտության անքակտելի օենքը:
  8. Մի թափիր քո զայրույթը երեխայի վրա, որ ծերության պահին «հացդ դառը չլինի»: Հիշիր. ինչ ցանես, այն կհնձես:
  9. Մի սպասիր, որ քո երեխան կլինի այնպիսին, ինչպիսին դու ես, կամ այնպիսին, ինչպիսին դու ես ուզում, որ նա լինի: Օգնիր նրան, որ դառնա անհատականություն, ոչ թե կրկնօրինակի քեզ:
  10. Մի՛ նվաստացրու․․․

    Յանուշ Կորչակ


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Ի՞նչ է անհրաժեշտ և ինչպե՞ս դաստիարակել երեխաներին․ Կորչակի 10 խորհուրդները
Դժվարին ԹԵՍՏ բարձր էրուդիցիա ունեցողների համար