Խաղաղ բնապատկերների, ազնվական դիմանկարների և դրական էմոցիաներ առաջացնող այլ արվեստի գործերի կողքին կան կտավներ, որոնք տարօրինակ են և շոկային:
Ներկայացնում ենք 15 նկար, որոնք դիտորդին ստիպում են սարսափել: Ընդ որում դրանք բոլորը պատկանում են համաշխարհային մեծագույն նկարիչների վրձիններին:
«Հերնիկա»
Պաբլո Պիկասոյի ամենահայտնի նկարներից մեկը պատմում է պատերազմի ողբերգականության և անմեղ մարդկանց տառապանքի մասին: Այս աշխատանքը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել և դարձել պատերազմի սարսափների մասին հիշեցնողը:
«Գիտակցության պարտությունը ընդդեմ մատերիայի»
«Գիտակցության պարտությունը ընդդեմ մատերիայի»՝ նկար, որը նկարել է ավստրիացի նկարիչ Օտտո Ռապը 1973թ.: Նա պատկերել է թռչնի վանդակի վրա փտող մարդկային գլուխ:
«Դանթեն և Վիրջիլիոսը դժողքում»
Ադոլֆ Վիլյամ Բուգրոյի նկարը ոգեշնչված է Դանթեյի «Աստվածային կատակերգության» մի տեսարանից:
«Կախված կենդանի սևամորթ»
Ուիլյամ Բլեյքի սարսափելի ստեղծագործությունը:
«Դժողք»
Գերմանացի նկարիչ Հանս Մեմլինգի «Դժողք» նկարը՝ նկարված 1485թ., համարվում է իր ժամանակների ամենասարսափելի գեղարվեստական ստեղծագործություններից մեկը:
«Ջրի ոգին»
Նկարիչ Ալֆրեդ Կուբինը համարվում է սիմվոլիզմի և էքսպրեսիոնիզմի մեծագույն ներկայացուցիչներից մեկը և հայտնի է իր մռայլ, սիմվոլիկ ֆանտազիաներով: «Ջրի ոգին»՝ այդպիսի աշխատանքներից մեկն է, որը պատկերում է, թե որքան անօգնական է մարդը ծովային արհավիրքների դեմ:
«Necronom IV»
Սա Հանս Ռուդոլֆ Հիգերի սարսափելի ստեղծագործություններից մեկն է, որը ոգեշնչված է հանրահայտ «Օտարը» գեղարվեստական ֆիլմից:
«Մարսիայի քերթումը»
Վերածննդի դարաշրջանի նկարիչ՝ Տիցիանի կտավը, որը պատկերում է հին Հունական դիցաբանությունից մի տեսարան:
«Ճիչ»
«Ճիչը» նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկի հանրահայտ կտավն է:
«Gallowgate Lard»
Այս նկարը ոչ այլ ինչ է, քան Շոտլանդացի նկարիչ Քեն Քարրիի ինքնանկարը:
«Սատուրնը կուլ է տալիս սեփական որդուն»
Իսպանացի նկարիչ Ֆրանսիսկո Գոյայի հանրահայտ նկարներից մեկը:
«Ջուդիթը սպանում է Օլոֆերնին»
Սա Կարավաջոյի կտավն է՝ նկարված 1955թ.:
«Մղձավանջ»
Շվեցարացի գեղանկարիչ Հենրիխ Ֆյուզելի կտավը:
«Նորածինների կոտորածը»
Սա Պետեր Պաուլ Ռոբենսի հանրաճանաչ ստեղծագործությունն է: