Իմաստուն է․․․
13-րդ դարի հանրահայտ պարսիկ պոետ Ջալալ ադ-Դին Մուհամմադ Մոուլանան (Ռումի) այն մասին, թե ինչ է թույնը, վախը, նախանձը և զայրույթը:
Ռումին ուսանողներին պատասխանում է.
– Ի՞նչ է թույնը:
– Թույնն այն ամենն է, ինչը գերազանցում է ձեր կարիքները: Թույն կարող է դառնալ ուժը, հարստությունը, էգոյի ցանկությունները, ագահությունը, ծուլությունը, սերը, փառասիրությունը, ատելությունը կամ որևէ այլ բան:
– Ի՞նչ է վախը:
– Երբ չես ընդունում անորոշությունը: Եթե մենք ընդունենք այդ անորոշությունը, դա կդառնա արկած:
– Ի՞նչ է նախանձը:
– Ուրիշների մեջ բարության մերժումը: Եթե մենք ընդունենք այդ լավը, դա կդառնա ոգեշնչում:
– Ի՞նչ է զայրույթը:
– Մեր վերահսկողությունից դուրս բաների մերժումը: Եթե մենք ընդունենք դրանք, դա կդառնա հեզություն:
– Ի՞նչ է ատելությունը:
– Չընդունել մարդուն այնպիսին, ինչպիսին որ կա: Եթե մարդուն ընդունենք առանց որևէ պայմանի, ատելությունը կվերածվի Սիրո:
Ջալալ ադ-Դին Ռումի (1207 – 1273)
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ: