✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

«Forbes». Ռուսաստանի ամենահարուստ գործարարների անունները, այդ թվում նաև հայեր

Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Ամերիկյան հեղինակավոր «Forbes» ամսագրի ռուսական գործակալությունը հրապարակել է երկրի ամենահարուստ գործարարների  վարկանշային աղյուսակը։
Ամսագրի տվյալներով՝ առաջին 100 տեղը զբաղեցնողները, անցած տարվա տվյալների հետ համեմատած, իրենց ունեցվածքը կրկնակի մեծացրել են։
2011թ. «Forbes»–ը վարկանշային աղյուսակում ընդգրկել է ոչ թե 100, այլ 200 գործարար։
Ամսագիրը հրապարակել է նաև Ռուսաստանի ամենահարուստ հայերի անուները։ Ըստ ամսագրի 1,5 մլրդ դոլար ցուցանիշով ամենահարուստ հայեր են ճանաչվել ապահովագրական ոլորտը ներկայացնող «Ռեսո Գարանտիա» ապահովագրական ընկերության հիմնական բաժնետերեր Նիկոլայ և Սերգեյ Սարկիսովները, որոնց նախորդ տարվա կարողությունը 950 մլն դոլար էր, և «Ռոսգոսստրախ» ընկերության հիմնական բաժնետեր Դանիլ Խաչատուրովը, որի նախորդ տարվա կարողությունը 1,2 մլրդ դոլար էր։ Նրանցից հետո հաջորդում է «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ 1,4 մլրդ դոլար ունեցվածքով, որի նախորդ տարվա կարողությունը 750 մլն դոլար էր։
180–րդ հորիզոնականում է հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանը, որի կարողությունը 0,5 մլրդ դոլար է։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
«Forbes». Ռուսաստանի ամենահարուստ գործարարների անունները, այդ թվում նաև հայեր
Առակ. Առյուծն ու Ցուլը
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց