fbpx

Ռեմարկի լավագույն մտքերը սիրո մասին

Հանրահայտ գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի մտքերը սիրո մասին.

«-Ոչ, – արագ ասաց տղան.- միայն ոչ դա: Մնալ ընկերնե՞ր: Աճեցնել փոքրիկ բանջարանո՞ց  զգացմունքների հանգած լավայի վրա: Ոչ, դա իմ և քո համար չէ: Այդպես պատահում է միայն փոքրկի ինտրիգներից հետո՝ այն էլ հիմնականում դա բավական կեղծ է լինում: Սերը չեն կեղտոտում ընկերությամբ: Վերջ, ուրեմն վերջ»:

Ոչ մեկ չի կարող լինել այնքան օտար, որքան նա ում նախկինում սիրել ենք:

Ի՞նչ կարող է տալ մեկ մարդը մյուսին բացի մեկ կաթիլ ջերմությունից: Եվ ի՞նչ կա դրանից առավել: Դու ուղղակի երբեք մոտ մի թող: Իսկ երբ մոտ թողեցիր կցանկանաս պահել: Իսկ պահել ոչինի չի կարելի:

Որքան անփույթ է դառնում մարդ, երբ սիրում է իսկականից: Ի՞նչ արագ է նրանից անհետանում ինքնավստահությունը: Եվ որքան միայնակ է նա իրեն զգում: Նրա ամբողջ հավաքած փորձը հոդս է ցնդում ինչպես ծուխը և նա զգում է իրեն այնքան անինքնավստահ:

Մարդկային կյանքը շատ երկար է ձգվում մեկ սիրո համար: Ուղղակի շատ երկար: Սերը հիասքանչ է: Սակայն երկուսից մեկը անպայման սկսում է ձանձրանալ: Իսկ մյուսը մնում է առանց ոչնչի: Քարանում է ու ինչ որ բանի է սպասում…: Սպասում է ինչպես խելագար…

Միայն նա, ով ոչ մեկ անգամ է եղել միայնակ, կարող է իմանալ սիրելիի հետ հանդիպումների երջանկությունը:

Սերը չի հանդուրժում բացատրություններ: Նրան հարկավոր են արարքներ:

Յուրաքանչյուր սեր ձգտում է հավերժ լինել: Հենց դրանում է կայանում նրա հարատև տանջանքը:

Կինը սիրուց խելացի է դառնում, իսկ տղամարդը կորցնում է գլուխը:

Միայն այն ժամանակ, երբ վերջնականապես բաժանվում ես մարդուց, սկսում ես հետաքրքրվել այն ամենով ինչ նրան է վերաբերվում: Դա սիրո պարադոքսներից մեկն է:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 3.8 из 5 )
MediaMag