fbpx

Իմացեք, թե ի՞նչ կպատմի քայլվածքը ձեր բնավորության մասին

Դուք երբևէ մտածե՞լ եք այն մասին, թե ինչպես ենք մենք քայլում։ Եթե ոչ, ապա իզուր, որովհետև քայլվածքը կարող է պատմել ձեր մասին շատ ավելին, քան կարող եք պատկերացնել։ Դա կերպարի, ոճի մի մասն է, մարդկանց ներկայանալու մի մասը։ Նախքան ինչ-որ մեկի հետ խոսելը, դուք մոտենում եք նրան, իսկ նա այդ ընթացքում հասցնում է գնահատել ձեր քայլվածքը։

769e2380a249144bf5ca868f5b232bcf

Ամեն մարդ պետք է աշխատի իր քայլվածքի վրա։ Իհարկե ոչ մոլեգին կերպով, բայց գոնե պետք է հետևի իր ուղիղ կեցվածքին և քայլերին՝ դա հաջողակ կերպարի անբաժանելի մասն է։

Եվ այսպես, ահա 9 բնութագիր, որ կարելի է տալ ըստ որոշ քայլվածքների տեսակների.

  1. Լայն քայլերը բնորոշ են էքստրավերտներին։ Այսպիսի մարդիկ միշտ ձգտում են շփման։ Նրանց հետաքրքիր է երկխոսություն վարել և արտահայտել սեփական տեսակետը։ Մանր քայլերը բնորոշ են ինտրովերտներին։ Նրանք չափազանց հաշվենկատ են և զգույշ, ինչը ոչ միշտ է բխում նրանց շահերից։
  2. Հանգիստ, հավասարակշիռ քայլվածքը բնորոշ է մարդկանց, ովքեր ինքնավստահ են և ոչնչից չեն վախենում։ Նրանք ամուր են կանգնած ոտքերի վրա՝ բոլոր առումներով։
  3. Դանդաղ քայլքը կարող է վատատեսական տրամադրվածության արդյունք լինել։ Հնարավոր է այսպիսի մարդը իր առջև նպատակներ չի դնում, այդ պատճառով նրան դժվար է կողմնորոշվել իր առաջնահերթությունների մեջ։
  4. Սովորաբար ոտքերով քստքստացնում են ծույլ և անվճռական մարդիկ։ Նրանք վարում են ամեոբային ապրելակերպ։
  5. Իսկ ահա «պարային» քայլվածքով մարդիկ վարում են թեթևամիտ և անլուրջ կյանք։
  6. «Քանդվելով» քայլում են ինքնահավաններն ու ինքնասիրահարվածները։
  7. Չափազանց ճիշտ, նույնիսկ մոդելային քայլվածքը, երբ մարդը ուղիղ է պահում մեջքը, կարծես գտնվում է նորաձևության ցուցադրությանը՝ կարող է բնորոշել մարդուն, ով թաքնվում է դիմակի տակ և ցույց չի տալիս իր իրական «ես»-ը։
  8. Անվստահ քայլերը արդեն ամեն ինչ պարզորեն բացահայտում են։ Այն բնորոշ է ամաչկոտ մարդկանց։
  9. Քամոտ, չափազանց ակտիվ քայլվածքը խոսում է քայլողի թատերականության և անբնականության մասին։ Նա ձգտում է տպավորություն թողնել, բայց ոչ երբեք ցուցադրել իր իրական «ես»-ը։

Այժմ դուք գիտեք, որ քայլվածքը իրոք բացահայտում է բոլոր քարտերը։ Եթե դուք ուզում եք նայվել արդյունավետ, փորձեք ձեզ պահել բնական, բայց չմոռանալով, որ ձեր քայլվածքը պետք է լինի գեղեցիկ։

Աղբյուրը՝ timeforwoman.ru 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Իմացեք, թե ի՞նչ կպատմի քայլվածքը ձեր բնավորության մասին
BMW ConnectedDrive