fbpx

Համաշխարհային հոգեբանների ամբողջ փորձը Լուիզա Հեյի 21 մեջբերումներում

Այս մեջբերումները մարդկության կողմից կուտակված ամբողջ փորձի կվինտէսենցիաներն են. Դրանք փոխում են մտածելակերպը և օգնում են ապրել նույնիսկ ամենաբարդ ժամանակներում:

Նրա կյանքը ժամանակին մղձավանջ էր: Նա վերապրեց բռնաբարությունը 5 տարեկանում, 15 տարեկան հասակում հղիացավ և դուրս եկավ դպրոցից, իսկ 16-ում հրաժարվեց իր երեխայից: Սակայն, նրա կյանքը արմատականորեն փոխեց այն տեսությունը, ըստ որի մտքերը կարող են բուժել մարմինը: Լուիզա Հեյը սկսեց ուսումնասիրել այս տեսությունը և անցկացրեց սեմինարներ, որից հետո փոխվեց նաև նրա կյանքը. նույնիսկ այն ժամանակ, երբ Հեյը հայտնաբերեց, որ հիվանդ է քաղցկեղով, պատճառը գտավ իր մանկության հանդեպ զզվանքի, իր հանդեպ բռնաբարության և վիրավորանքների մեջ: Նա հրաժարվեց բժշկությունից և ամբողջովին փոխեց իր ապրելակերպը. Նա սկսեց ներել մտերիմներին, սկսեց զբաղվել բուժմամբ, սկսեց ճիշտ ուտել, հանգստանալ և մաքրվել: Լուիզան պնդում է, որ ինքն այսպես բուժվեց քաղցկեղից: Բացի այդ, նրա կյանք մտավ բարեկեցությունն ու ներդաշնակությունը:

Մենք ընտրել և Ձեզ ենք ուզում ներկայացնել մեջբերումներ Լուիզա Հեյի «Բուժեք ձեր կյանքը» գրքից, որը փոխում է մտածելակերպը և օգնում է աշխարհի բոլոր հոգեբաններին օգնել մարդկանց կրկին հավատալ սեփական ուժերին և փոխել սեփական կյանքը:

1. Մարդիկ, ովքեր մեզ տառապանք են պատճառել, նույնքան վախեցած են եղել, որքան դուք հիմա:

2. Մենք ձևավորում ենք մեր համոզմունքները մանուկ հասակում, այնուհետև շարժվում ենք կյանքի միջով՝ վերստեղծելով իրավիճակներ, որոնք կհամապատասխանեն մեր համոզմունքներին:

3. Անցյալն անցել է հավիտյան: Սա փաստ է, և ոչինչ չես կարող անել: Այնուամենայնիվ, մենք կարող ենք փոխել մեր մտքերը անցյալի վերաբերյալ: Սակայն որքան մեծ հիմարություն է ներկա պահին պատժել ինքդ քեզ միայն այն պատճառով, որ ինչ-որ ժամանակ, ինչ-որ մեկը վիրավորել է քեզ:

4. Մենք պետք է ինքներս մեզ համար ընտրություն կատարենք. ազատ արձակել և ներել բոլորին, առանց բացառության, հատկապես ինքներս մեզ: Թող որ մենք չգիտենք, թե ինչպես ներել, բայց պետք է իսկապես շատ ուզել:

5. Երբ մարդը հիվանդանում է, նա պետք է իր սրտում փնտրի, թե ում պետք է ների:

6. Այն, ինչ մենք մտածում ենք մեր մասին, իրականություն է դառնում մեզ համար: Մտքերից յուրաքանչյուրը ստեղծում է մեր ապագան:

7. Ինքնորոշումը և ինքներս մեզ ընդունելը՝ մեր կյանքում դրական փոփոխությունների բանալին են:

8. Ինքդ քեզ սիրելը նշանակում է տոնել անձիդ գոյության բուն փաստը և շնորհակալ լինել Աստծուն՝ կյանք նվիրելու համար:

9. Այն ամենը, ինչ տալիս ես՝ ետ է վերադառնում:

10. Ինչ-որ մեկին փոխելու համար նախ պետք է ինքներդ փոխվեք: Անհրաժեշտ է փոխել մեր մտքերի ընթացքը:

11. Որքան ավելի շատ եք կառչում որևէ համոզմունքից, այդքան արագ անհրաժեշտ է ազատվել այդ համոզմունքից: Կպչուն մտքերը վտանգավոր են:

12. Եթե մեր կյանքում ինչ-որ բան դյուրին է մեզ համար, ապա դրանք դասեր չեն, դա այն է, ինչ մենք արդեն գիտենք:

13. Մեր մարմինը անընդհատ խոսում է մեզ հետ: Եթե ​​միայն մենք ժամանակ ունենայինք լսելու: Մարմնի յուրաքանչյուր բջիջ արձագանքում է մեր մտքերից յուրաքանչյուրին և յուրաքանչյուր բառին:

14. Ինքնաքննադատությունը ձեր էգոյի ներառումն է: Դուք այնքան եք սովորեցրել ձեր մտքին անընդհատ նվաստացնել ձեզ և դիմակայել փոփոխություններին, որ այժմ ձեզ համար պարզապես դժվար է ուշադրություն չդարձնել այն բաներին, որոնք նա ասում է ձեզ:

15. Հեռացրեք  այն մտքերը, որոնք ձեզ դժբախտ են դարձնում, արեք բաներ, որոնք ձեզ դուր են գալիս, հանդիպեք մարդկանց, ում հետ լավ եք զգում:

16. Բոլոր հրաշալի բաների տերը դառնալու համար նախ պետք է հավատաք, որ դրանք հնարավոր են:

17. Բոլորը, ներառյալ ես, լիովին պատասխանատու են իրենց կյանքի բոլոր իրադարձությունների համար՝ և՛ լավ, և՛ վատ:

18. Սերը գալիս է այն ժամանակ, երբ մենք դա ընդհանրապես չենք ակնկալում: Սիրո համառ որոնումները երբեք չեն հանգեցնում հարմար զուգընկերոջ ընտրության, այլ միայն մղում են կարոտի և տառապանք պատճառում: Սերը դրսում գոյություն չունի, այն միշտ մեր մեջ է: Սիրեք և եղեք սիրված:

19. Լավագույնը, որ մենք կարող ենք տալ մեր երեխաներին՝ սովորեցնել սիրել իրենց:

20. Մեղավորությունը՝ անօգուտ զգացողություն է: Դա երբեք ոչ ոքի չի օգնում և ի վիճակի չէ փոխել իրավիճակը: Այսպիսով, բաց թողեք ձեզ այդ բանտից:

21. Մեզանից յուրաքանչյուրը անցնում է կորուստների, դավաճանությունների, վիրավորանքների միջով: Հոգևոր հասունության և իմաստության նշան է տհաճը մոռանալու և դրա մեղավորներին ներելու կարողությունը: Արվածը արվել է, դա անցյալի բան է: Մոռանալով տհաճի մասին՝ մենք կոտրում ենք այն կապանքները, որոնք մեզ կապում են անցյալի հետ: Մինչև մենք չսովորենք ներել, անցյալը մեզ բաց չի թողնի և մենք երբեք չենք դառնա առողջ, երջանիկ, բարեկեցիկ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Համաշխարհային հոգեբանների ամբողջ փորձը Լուիզա Հեյի 21 մեջբերումներում
Արգելքի տակ: Բաներ, որ կանայք պետք է դադարեն անել հարաբերություններում