fbpx
Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ՊՈԵԶԻԱ Ռաբինդրանաթ Տագոր - Եկ իմ լճակի մոտ

Ռաբինդրանաթ Տագոր – Եկ իմ լճակի մոտ

Եթե օրվա հոգսերիդ ժամին ուզես լցնել քո սափորը՝ ե՛կ, օ՜, եկ իմ լճակի մոտ:
Ջրի ալիքները կգրկեն ոտքերդ ու թոթովելով իրենց գաղտնիքը կպատմեն քեզ:
Հորդ անձրևի ստվերն ընկել է ավազներին և ամպերը մառ կախվել են ծառերի գլխին՝ ինչպես վարսերիդ գանգուրները հոնքերիդ վրա:
Ես շա՛տ լավ գիտեմ քայլերիդ չափը, սիրտս նրանց հետ ներդաշնակ է զարկում:
Ե՛կ, օ՜, եկ իմ լճակի մոտ, եթե սափորդ լցնել ես ուզում:

Եթե ուզում ես ափին նստած խայտալ անհոգորեն և սափորդ նետել լիճը, որ լողա, օ՜, ե՛կ, եկ իմ լճակի մոտ:
Սիզաբեր լանջերը կորած են կանաչների մեջ, իսկ դաշտի ծաղկունքը թիվ-համար չունին:
Քո թուխ ծավի աչքերից դուրս կճախրեն հոգսերդ՝ ինչպես թռչունները իրենց բներից:
Ու շղարշե ծածկոցդ կընկնի ոտքերիդ:
Ե՛կ, օ՜, եկ իմ լճակի մոտ, եթե ուզում ես խայտալ անհոգորեն:

Երբ քո խաղերից հոգնած ուզենաս ջուրը սուզվել՝ օ՜, ե՛կ, եկ իմ լճակի մոտ:
Թող քո կապույտ շղարշը մնա ավազի վրա:
Կապույտ ջրերը քեզ կսքողեն ու կծածկեն:
Վերնաճեմ ալիքները կբարձրանան վիզդ համբուրելու և ականջիդ թաքուն խոսքեր շշնջալու:
Ե՛կ, օ՜, եկ իմ լճակի մոտ, եթե ուզում ես ջուրը սուզվել:
Եթե հանկարծ ցնորվես և կամենաս մահվան գիրկը ցատկել, ե՛կ, օ՜, եկ իմ լճակի մոտ:
Զով է նա, անդնդախոր ու անհուն:
Մթին է և մռայլ՝ աներազ քնի պես: Այնտեղ՝ նրա անդունդում գիշեր ու ցերեկ մեկ են, իսկ երգերը՝ լռություն:
Ե՛կ, օ՜, եկ իմ լճակի մոտ, եթե ուզում ես մահվան գիրկը սուզվել:

կարդացեք նաև

Կենդանակերպի 6 բարի նշանները

Բարությունն այն որակն է, առանց որի աշխարհը կդադարի գոյություն ունենալ: Հենց բարությունն է, որ մարդկանց միավորում է, բայց ամեն մարդուն չէ, որ հեշտությամբ տրվում...

ԹԵՍՏ․ Մեծահասակների 95%-ը չի կարողանում 8/10 արդյունքով անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող հարցերից բաղկացած այս թեստը

Ժամանակն է ստուգել, թե ինչ գիտելիքներ են մնացել ձեր հիշողության մեջ՝ դպրոցական առարկաներից: Եթե հիշեք բոլորը՝ կնշանակի, որ հրաշալի հիշողություն ունեք, իսկ եթե ոչ՝...

5 պատճառ, ըստ որոնց կինը կորցնում է տղամարդու նկատմամբ հարգանքը

Եթե ​​հարգանքը կորսված է՝ հարաբերություններն ավարտված են: 1. Չափազանց հոգատարություն Կինը պաշտպանության կարիք ունի, նրա համար կարևոր է իրեն ապահով զգալ, բայց ամեն ինչ պետք է...

Ուժեղ ոգու տեր 3 Կենդանակերպի նշան

Նկատե՞լ եք, որ որոշ մարդիկ արագ հանձնվելու հակում ունեն, իսկ մյուսները երբեք չեն փոխի իրենց ճանապարհը, քանի դեռ իրենց նպատակին չեն հասել: Աստղաբանները կարծում են,...

Գիտելիքները ստուգող ԹԵՍՏ․ Փայլեք ինտելեկտով

Համարում եք Ձեզ ինտելեկտուա՞լ: Փորձեք առանց սխալների պատասխանել ոչ այդքան հեշտ հարցերին: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել Ձեր ընկերների հետ: Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք...