fbpx

ԹՈՓ 10 աշխարհի ամենագրավիչ ազգությունները

Ամերիկյան Miss Travel ծանոթությունների հանրաճանաչ կայքը, ԱՄՆ-ի բնակչության հարցումների արդյունքներով, կազմել է աշխարհի ամենագրավիչ ազգությունների ԹՈՓ 10 վարկանիշային ցուցակը։

Միանգամից նշենք, որ հայերը նույնպես կան ցուցակում։ Իսկ կարո՞ղ եք գուշակել, թե որերրոդ տեղում են հայերը։

10-րդ հորիզոնական. Լիբանանուհիներ և իսպանացիներ

Փաստաբան և հանրահայտ հոլիվուդյան դերասան Ջորձ Քլունիի կինը՝ Ամալ Ալամունդին և իսպանացի ֆուտբոլիստ, «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի պաշտպան Խերար Պիկեն գրավել են 10-րդ հորիզոնականը։

4534506_eff3e541

9-րդ հորիզոնական. Բուլղարուհիներ և դանիացիներ

Բուլղարական արմատներով, կանադական սուպեր մոդել և դերասանուհի Նինա Դոբրևը և դանիացի կինոդերասան Նիկոլայ Կոստեր Վալդաուն 9-րդ հորիզոնականում են։

4534510_d65fc6fb

8-րդ հորիզոնական. Ֆիլիպինուհիներ և նիգերիացիներ

Ամերիկյան R&B կատարող, ֆիլիպինա-իսպանա-ռուսական արմատներով Նիկոլ Պրասկովյա Շերզինգերը և նիգերիական արմատներով բրիտանական հիփ հոփ երգիչ Թայնի Թեմփը, ամերիկացիների կարծիքով արժան են 8-րդ հորիզոնականին։

4534511_595f7adf

7-րդ հորիզոնական. Բրազիլուհիներ և իտալացիներ

Բրազիլիական սուպերմոդել, Victoria’s Secret-ի հրեշտակներից մեկը՝ Ադրիանա Լիման և ամերիկա-իտալական դերասան Ջո Մանգանյելլոն տեղավորվել են 7-րդ հորիզոնականում։

4534512_146ee16f

6-րդ հորիզոնական. Ավստրալուհիներ և շոտլանդացիներ

Ավստալիացի թոփ մոդել, դիզայներ և դերասանուհի Էլ Մաքֆերսոնը և շոտլանդացի էլեկտրափոփի արքա DJ Քելվին Հարիսը զբաղեցրել են 6-րդ հորիզոնականը։

4534513_976d2a07

5-րդ հորիզոնական. Անգլիացիներ

Այս հորիզոնականը միաձայն տրվել է անգլիացիներին՝ սուպեր մոդել Ռոզի Հանինգթոն Ուայթլի (Victoria’s Secret-ի ևս մեկ հրեշտակ) և կուլտային ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմ։

4534514_7fb4189a

4-րդ հորիզոնական. Կոլումբուհիներ և ամերիկացիներ

Կոլումբիացի երգչուհի և պարուհի Շակիրան և ամերիկյան R&B կատարող, պարող և դերասան Ջասթին Թիմբերլեյքը՝ 4-րդ հորիզոնականում են։

4534522_8c900e46

3-րդ հորիզոնական. Ամերիկուհիներ և պակիստանցիներ

Անչափ գրավիչ ամերիկյան R&B կատարող և պարուհի Բեյոնսեին և երիտասարդ պակիստանաբրիտանական երաժիշտ Զեյն Մալիկին, ԱՄՆ բնակիչները շնորհել են 3-րդ հորիզոնականը։

4534525_b003d68d

2-րդ հորիզոնական. Բարբադոսուհիներ և ավստրալիացիներ

Բարբադոսյան գեղեցկուհի Ռիհանան և ավստրալիացի դերասան Քրիս Հեմսվորթը 2-րդ հորիզոնականում են։

4534526_baeee01b

1-ին հորիզոնական. Հայուհիներ և Իռլանդացիներ

Գեղեցկության և գրավչության առաջնության դափնիները հանձնվում են մեր շատ սիրելի հայուհիներին և տղամարդկանց մասով՝ իռլանդացիներին։ Հայ-ամերիկյան արմատներով ֆոտոմոդել, դերասանուհի Քիմ Քարդաշյան և իռլանդացի դերասան  Կոլին Ֆարել։

4534527_d32b71d4


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
ԹՈՓ 10 աշխարհի ամենագրավիչ ազգությունները
Անչափ գեղեցիկ գունագեղ նկարներ ջրաներկով