Մեր հոգին իր մեջ թաքցնում է բազմաթիվ նվիրական գաղտնիքներ և հանելուկներ։ Եթե լավ փնտրենք, ապա հեշտությամբ կարելի է հայտնաբերել ամենաիսկական հրաշալի որակները, որով կարելի է հպարտանալ։
Ճանաչեք Ձեզ և ընդունեք շնորհը։
Լավ մտածեք, ի՞նչ կերպար եք տեսնում, երբ մտածում եք հոգու մասին։ Ի՞նչ եք կարծում ինչին է այն նման։ Այս քարտերից որն է ավելի մոտ Ձեր պատկերացրածին։
Եվ այսպես…
Հոգու պատկերով քարտի ընտրությունը կբացահայտի Ձեր լավագույն որակները.
Քարտ 1
Չեք անհանգստանում մանրուքների համար։ Մարդկանց սրտերն ու հոգիները լի են ատելությամբ ամենօրյա խնդիրների ու դժվարությունների նկատմամբ։ Սա ձեր մասին չէ։ Կենտրոնանում եք կյանքի կարևոր երևույթների վրա։
Քարտ 2
Անսահման ներելու հատկություն ունեք։ Վիրավորանքը երկար չեք հիշում, չեք անհանգստանում նախկինում թույլ տված սխալների համար։
Քարտ 3
Կարողանում եք հասկանալ մարդկանց։ Միշտ իրավիճակը դիտարկում եք տարբեր տեսանկյուններից։ Գործում եք խղճի թելադրանքով և այնպես, ինչպես կցանկանայիք, որ վարվեին ձեզ հետ։ Հասկանում եք շրջապատին, բարություն դրսևորում։
Քարտ 4
Երբեք չեք դատում մարդկանց։ Չեք սիրում բամբասել։ Գիտեք ձեր արժեքը, բայց չեք կարծում, թե բոլորից լավն եք։ Ռեալիստ եք, արժանի գնահատական եք տալիս ամենին, ինչ կատարվում է։
Քարտ 5
Իմաստուն եք, խորաթափանց, խելացի։ Շատ բան գիտեք կյանքի մասին։ Շատ ավելի խելացի եք, քան նրանք, ովքեր համարում են, որ բարձր կրթություն ունեն։
Քարտ 6
Ընկերասեր եք, վստահող։ Միշտ լավ եք վերաբերվում մարդկանց և հույս ունեք, որ նրանք էլ ձեր նկատմամբ նույն կերպ կլինեն։ Երբեմն այդպես է լինում, երբեմն՝ հակառակը։ Բայց դուք այնքան էլ չեք տխրում։ Հասկանում եք, որ այդպիսի մարդկանց ներսում պարզապես չարություն է ու ցավ։ Այդ պատճառով էլ փորձում եք հեռանալ նրանցից։ Չնայած այս ամենին՝ կարողանում եք տեսնել մարդկանց լավագույն հատկությունները։ Հենց դրա համար էլ շրջապատը գնահատում է ձեզ։
Քարտ 7
Ազնիվ հոգի ունեք։ Արդար մարդ եք, ով գործադրում է բոլոր ջանքերը լավ ապրելու այն աշխարհում, որը լի է անազնիվ մարդկանցով։ Հավատարիմ եք, հավատարիմ եք ձեր բարձր բարոյական արժեքներին։ Այն ձեր շարժիչ ուժն է և օգնում է հասնել նրան, ինչ ցանկանում եք։