fbpx

Ամանորյա նվերներ տղամարդկանց համար ըստ Կենդանակերպի նշանի

Ինչպես պնդում են շատ կանայք՝ տղամարդկանց համար ամանորյա նվեր ընտրելը, հեշտ խնդիր չէ: Հատկապես, եթե այդպիսի տղամարդիկ մի քանիսն են (հայր, որդի, ամուսին): Հաճախ կան նաև բարեկամներ, ընկերներ և կոլեգաներ, որոնց նույնպես լավ կլիներ շնորհավորել՝ թեկուզ խորհրդանշական ձևով:

Բարեբախտաբար այդպիսի հարցերը հեշտությամբ լուծվում են աստղաբանության օգնությամբ: Այսինքն եթե Ձեզ հայտնի է տղամարդու Կենդանակերպի նշանը, ապա նրա համար նվեր ընտրելը դժվար չի լինի: Նույնիսկ եթե Ձեր բյուջեն բավական սահմանափակ է:

Ամանորյա նվերներ տղամարդկանց համար․ ի՞նչ դուր կգա տարբեր Կենդանակերպի նշաններին

Խոյ

Յուրաքանչյուր տեսակի ժամանակակից գաջեթները, քվեսթ-սենյակների այցելությունները և տարատեսակ ազարտային զվարճանքները՝ շատ համապատասխան են սիրելի Խոյ-տղամարդուն: Ինչ վերաբերում է եղբայրներին, հայրերին և ընկերներին, ապա նրանց կարելի է ուրախացնել լավ ալկոհոլով, յուրահատուկ բաժակներով որոնց վրա կան նմանատիպ գրառումներ․ «Կյանքում հաղթող» կամ «Կյանքի տեր»: Խոյը սիրում է զգալ իր հեղինակությունը:

Ցուլ

Գեղեցիկ, երկարակյաց և հարմարավետ՝ հենց այսպիսի նվերներն են շոյում ռացիոնալ Ցուլ-տղամարդու աչքը: 2020-ի Նոր տարում նվիրեք նրան կաշվե գոտի, պորտմոնե, կայուն պարֆյում կամ ավտոմեքենայի սրահի մաքրության որակյալ միջոցներ: Ցուլը հիացած կլինի:

Երկվորյակներ

Զրուցել այս կամ այն թեմաներով, փիլիսոփայել և թեստավորել նոր տեխնոլոգիական գյուտերը՝ սա նրանք սիրում են: Այդ պատճառով, յուրաքանչյուր նվեր, որը թույլ կտա ուղեղին տեղից շարժվել՝ դուր կգա Երկվորյակներին:  Դա կարող են լինել ինչպես սեղանի խաղեր և հետաքրքիր գրքեր, այնպես էլ խելացի ժամացույցներ, գործիքների հավաքածուներ և ինքնազարգացման սեմինարների և կուրսերի տոմսեր։

Խեցգետին

Տարատեսակ օգտակար բաների սիրահար Խեցգետինը միշտ դրական է վերաբերում յուրաքանչյուր նվերին, որը պետքական կլինի նրան կենցաղում: Անձնական հիգիենայի միջոցներ, հագուստի դետալներ, տարատեսակ համեղ ուտելիքներ և ազնվական ալկոհոլային ըմպելիքներ, ինտերիերի առարկաներ և կենցաղային տեխնիկա, սպորտային պարագաներ և լողավազանի աբոնեմենտ՝ այս ամենին Խեցգետինը անպայման կգտնի կիրառություն:

Առյուծ

Ամանորյա նվերները Առյուծ-տղամարդու սրտով կլինեն միայն այն դեպքում, եթե դրանք ընտրված կլինեն ի սրտե: Բացի դրանից, Առյուծը միշտ կզգա, եթե ցանկանաք խնայել նվերի վրա: Ինչ էլ որ ընտրեք՝ պարֆյում, հագուստ, աքսեսուար, հուշանվեր կամ համեղ փքաբլիթներով, սուրճով կամ ալկոհոլային խմիչքով տոնական փաթեթավորում՝ ընտրեք հնարավոր ամենալավը: Առյուծն անպայման դա կգնահատի:

Կույս

Ամենայն հավանականությամբ, տիպիկ Կույս-տղամարդը կակնարկի Ձեզ, որ կարիք չկա ծախս անել և նվեր գնել իր համար: Բայց եթե այնուամենայնիվ որոշել եք նվեր անել նրան, գնեք որևէ իրոք պետքական և օգտակար բան: Շատ մի ծախսեք: Կախված տղամարդու նախասիրություններից՝ ընտրությունը կանգնեցրեք ձկնորսական, շինարարական կամ սպորտային խանութների սերտիֆիկատի վրա: Գնեք նրա համար լոգարանի սրբիչ կամ տնային հողաթափեր, բաժակ կամ ներքնահագուստի հավաքածու, եթե խոսքը գնում է մտերիմ մարդու մասին: Նա հաճելիորեն կզարմանա:

Կշեռք

Այս Կենդանակերպի նշանի տղամարդիկ մեծ հաճույքով կայցելեն մերսման սեանսների կամ կինոթատրոն՝ նոր բլոկբաստերի ցուցադրության: Այս էսթետները սիրում են ամեն գեղեցիկն ու ուլտրանորաձևը: Այդ պատճառով, եթե դուք նրա հետ նույն ալիքի վրա եք, ապա կարող եք համարձակորեն նվիրել զգեստապահարանի դետալներ, աքսեսուարներ և պարֆյում: Հարմարավետ տնային խալաթ կամ կրեատիվ սեղանի լամպ՝ սրանք նույնպես կարող են հաճելիորեն զարմացնել Ձեր տղամարդուն:

Կարիճ

Այս տղամարդն ամենից առաջ զգում է այն էներգետիկան, որով ընտրվել է նվերը, իսկ հետո նոր գնահատում դրա օգտակարությունը: Այդ պատճառով եթե դուք ներդրել եք Ձեր ամբողջ հոգին ոչ այդքան համապատասխան նվեր ընտրելուց՝ նա միևնույնն է դա կգնահատի: Բացի դրանից, Կարիճին դուր է գալիս ամեն ոչ սովորականն ու խորհրդավորը: Այնպես որ մի վախեցեք կրեատիվից: Նվիրեք նրան պատկերը փոխող բաժակ, քամելեոն սպորտային վերնաշապիկ, սուսերամարտի կամ պարաշյուտով թռիչքի դասընթացների սերտիֆիկատ:

Աղեղնավոր

Դրայվ, արկածներ և կրեատիվություն՝ Այս ամենը սիրում է Կենդանակերպի Աղեղնավոր նշանի տղամարդ ներկայացուցիչը: 2020 թվականի ամանորյա իդեալական նվեր նրա համար կարող է լինել որևէ արշավ դեպի լեռներ: Բայց եթե իրերին նայենք իրատեսական հայացքով, ապա Այծեղջյուրի համար նվերը պետք է նրա մոտ վառ էմոցիաներ առաջացնի, անկախ նրանից, նվիրել եք նրան ոճային, գեղեցիկ գրի՞չ, թե՞ բրենդային գոտի կամ արևելյան քացրավենիք՝ բերված արտասահմանից:

Այծեղջյուր

Այծեղջյուրի համար նվերը պետք է լինի օգտակար և ֆինանսական աճի համար հեռանկարով: Բայց քանի որ դուք դժվար թե մագնատ լինեք, որը կարող է միլիոն դնել Այծեղջյուրի հաշվեհամարին, ապա կարելի է ընտրությունը կանգնեցնել խնայատուփի կամ որակյալ շարֆի կամ սվիտերի վրա: Կաշվե ձեռնոցները կամ ավտոլվացման կետի աբոնեմենտը ոչ պակաս հաճելի նվեր կլինեն Այծեղջյուրի համար:

Ջրհոս

Ամանորին ինչ էլ որ ընտրեք Ջրհոսի համար՝ նվերը պետք է լինի ոչ ստանդարտ: Նույնիսկ անօգուտ, աննշան բանը, եթե այն անսովոր տեսք ունի՝ կարող է հետաքրքրել հետաքրքրասեր Ջրհոսին: Հետաքրքիր համակարգչային խաղ: Կոշիկների փայլեցման սարք: «Հավերժ շարժիչ» կամ գրասեղան: Ավտոմեքենայի համար նախատեսված կպչուն բաժակ: Նմանատիպ նվերները աննկարագրելի հիացմունք կառաջացնեն այս անսովոր բաների սիրահարի մոտ:

Ձկներ

Այս նշանի տղամարդը մեծ հաճույքով Ձեզանից որպես նվեր կընդունի ինտերիերի դետալներ, որոնք ստեղծում են հարմարավետություն՝ լինի դա տաքուկ ծածկոց, սեղանի օրգանայզեր թե «աստղային երկինք» գիշերաճրագ: Սուրճի մեքենան կամ մորուքի սափրման սարքը նույնպես հաճելի նվեր կլինեն նրա համար:

Նախքան նվերը ընտրելը՝ ուսումնասիրեք տղամարդու հետաքրքրությունները: Մի մոռացեք, որ նրանք բոլորը տարբեր են՝ անկախ նրանից, թե ինչ Կենդանակերպի նշանի տակ են ծնվել:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ամանորյա նվերներ տղամարդկանց համար ըստ Կենդանակերպի նշանի
Ալեն Դելոն. «Ես կլքեմ այս աշխարհն առանց ափսոսանքի»