fbpx

Ինչպես կոշիկի վրայից մաքրել աղահետքերը: 5 պարզ մեթոդ

Յուրաքանչյուր կոշիկ ժամանակի ընթացքում մաշվում է: Սակայն կոշիկի համար ամենադժվար շրջանը՝ ձմեռն է: Բացի խոնավությունից, սառնամանիքից և ձնից, մեր կոշիկները ենթարկվում են նաև աղի և ավազի ներգործությանը, որոնք առատորեն շաղ են տալիս փողոցներում քաղաքային մաքրման համապատասխան ծառայությունները:

3b55fcb7ea20b6e52a70eef643cb8021

Չորանալով, ձնային հեղանյութը խառնված աղի հետ՝ կոշիկի վրա թողնում են սպիտակ հետքեր, որոնք ոչ միայն ոչ էսթետիկ տեսք ունեն, այլ նաև քայքայում են յուրաքանչյուր բնական նյութ: Բարեբախտաբար Mediamag-ը գիտի ինչպես հեռացնել աղահետքերը յուրաքանչյուր կոշիկի վրայից:

c81e728d9d4c2f636f067f89cc14862c36

1. Կոշիկի վրայից աղահետքերը կարելի է վերացնել 9%-ոց քացախի միջոցով: Խառնեք քացախը ջրի հետ 3:1 հարաբերակցությամբ, և շփեք կեղտոտված մասերը այդ լուծույթով:

2. Տուն գալով, անմիջապես լվացեք կոշիկները տաք ջրով և կեղտոտված մասերը փաթաթեք անձեռոցիկով: Այդպես դուրս եկող աղը կներծծվի անձեռոցիկի մեջ: Երբ կոշիկները կչորանան, քսեք դրանց վրա մանկական կրեմ:

3. Գերչակի յուղը հրաշալի կերպով հեռացնում է աղահետքերը յուրաքանչյուր նյութի վրայից: Մշակեք նախապես մաքրված և չորացված կոշիկը գերչակի յուղով ներծծված կտորով:

4. Տնային միջոցներ զամշի և նուբուկի համար: Անուշադրի սպիրտը և տաք ջուրը խառնեք հավասար քանակություններով: Սպունգի օգնությամբ մշակեք կոշիկը այդ լուծույթով: Երբ մակերեսը կչորանա, մշակեք այն հատուկ զամշի համար նախատեսված ռետինե խոզանակով:

5. Զամշե կոշիկը «թարմացնելու» համար մասնագետները խորհուրդ են տալիս մշակել այն գոլորշով: Ուղղակի եռացրեք ջուրը կաթսայի մեջ և պահեք կոշիկը գոլորշու վրա մի քանի րոպե:

Ազատվելով աղահետքերից և կոշիկին կրկին թարմ տեսք հաղորդելով, չմոռանաք մշակել այն կոշիկի ներկով կամ հատուկ անջրաթափանցելիություն ապահովող նյութերով:

b6d1f786d88b1802a733c33f7f1f157f


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչպես կոշիկի վրայից մաքրել աղահետքերը: 5 պարզ մեթոդ
Էրուդիցիայի և ընդհանուր գիտելիքների ԹԵՍՏ. ի՞նչ գիտեք աշխարհի և նրա պատմության մասին