fbpx

Պաբլո Պիկասոն ապրել է 91 տարի, ահա թե ինչ եզրակացությունների է նա եկել կյանքի և մարդկանց մասին հասուն տարիքում

«Եվ մարդկանց մեջ կրկնօրինակներն ավելի շատ են, քան բնօրինակները»։

Կատարելագործվելով յուրաքանչյուր գործում՝ մարդը հասնում է հաջողության։ Պաբլո Պիկասոն ասում էր, որ հանգստանում է, երբ աշխատում է։ Եվ շատ է հոգնում պարապությունից և հյուրերի այցելություններից: Նկարիչը 91 տարի ապրել է հագեցած, վառ կյանքով և իմաստուն եզրակացություններ է թողել սերունդների համար։

«Արվեստը ոչ պետքականի բացառումն է»:

Որպեսզի ձեր կյանքը նմանվի ավարտված գլուխգործոցի, այլ ոչ թե էսքիզների և նախագծերի, դուք պետք է կարողանաք կտրել ավելորդը, օտարը, ոչ պետքականը: Հրաժարվել ձեր իսկական «ես»-ի հետ կապ չունեցող պարտադրված ցանկություններից, սովորել անտեսել հասարակական կարծիքն ու քննադատությունը։ Հեռու մնալ նրանցից, ովքեր չեն շտապում ձեզ հետ ժամանակ անցկացնել։

«Ես սիրում եմ ապրել աղքատիկ, բայց շատ փող գրպանումս»:

Ասեք այս արտահայտությունը ներկայիս մեծահարուստին, և նա կծիծաղի դեմքիդ։ Բայց միևնույն ժամանակ առանձնահատուկ շքեղություն կա նորաձևությունից, թրենդներից կախված չլինելու մեջ։ Ապրել՝ չզգալով արտաքին փայլի կարիքը, չտարբերվել միլիոնավոր այլ հայրենակիցներից։

Փողը կարող է լինել հաջողության չափանիշ: Բայց գնումներն ու անզուսպ ծախսերը բարդույթների չափանիշն են։

«Ոգեշնչում գոյություն ունի, բայց այն գալիս է միայն աշխատանքի ընթացքում»։

Պիկասոյի այս արտահայտությունը այն մասին է, որ պառկած քարի տակից ջուր չի հոսում։ Միայն շարժման մեջ ենք մենք դառնում այն, ինչ կանք, միայն այդպես ենք զգում, թե ինչպես է կյանքն իր բարձունքը նվաճում։

«Եթե սիրելու մեկը չլիներ, ես կսիրահարվեի դռան բռնակին»:

Հաճելի է նման խոսքեր կարդալը։ Թե չէ ժամանակակիցներիցներից միայն կարելի է լսել, որ մարդկանց չի կարելի վստահել, որ պետք է նրանց հեռու պահել և երբեք չսիրել: Մարդիկ սերն ընկալում են որպես թուլություն։ Նրանք արագ նստում են պարանոցին, մտրակով քշում և, իհարկե, թքում են հոգու մեջ։

Կարդացեք նաև՝ Կյանքի 7 խորհուրդ Պաբլո Պիկասոյից

Բայց սերն այլ բանի համար է հորիվել՝ որպես վառելիք, կյանքի համար նրբագրգիռ համեմունք: Իսկ նա, ով կարողանում է անկեղծորեն և ամբողջ սրտով սիրել, միշտ հաղթում է նրան, ով գերադասում է սիրտը փակել յոթ կողպեքով։

«Եվ մարդկանց մեջ կրկնօրինակներն ավելի շատ են, քան բնօրինակները»։

Սա չի նշանակում, որ դուք ստիպված եք ապրել դատարկ ու կեղծավոր մարդկանց հասարակությունում։ Դա միայն նշանակում է, որ դուք պետք է բարձրանաք ինքներդ ձեզնից և փնտրեք ուրիշներին՝ օրիգինալ, բնական, իրական և ոչ կեղծ:

«Պետք է շատ ժամանակ ծախսել, որպեսզի վերջապես երիտասարդ դառնաս»։

Երիտասարդությունը միայն փայլը չէ աչքերում և կարմրություն այտերին։ Սա կյանքի հանդեպ հատուկ վերաբերմունք է, բացահայտման ծարավ, զրնգացող ծիծաղ, հրաշքի ակնկալիք, նորի հանդեպ վախի բացակայություն, զարմանալու ունակություն, հեշտ վերաբերմունք ամեն ինչի նկատմամբ, վստահություն, որ ամեն ինչ կարելի է ուղղել, հոգու և մտքի ճկունություն և պլաստիկություն: Ինքդ քեզ և սիրո ծարավի որոնում:

«Տարիքի հետ քամին ուժեղանում է: Եվ այն միշտ դեմքին է»:

Արդյո՞ք մարդիկ տարիքի հետ ավելի իմաստուն են դառնում և չեն սխալվում: Իրականում նրանք պարզապես չեն հանգեցնում այնպիսի իրավիճակների, որտեղ կարելի է փորձանքի գալ: Իսկ կյանքը շարունակում է խոչընդոտներ ուղարկել և առաջադրանքներ դնել, որոնք շտապ լուծում են պահանջում:

Եվ այս ամենը կարող ենք ամփոփել հետևյալ մեջբերումով.

«Մենք չենք ծերանում, մենք հասունանում ենք»:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 9 assessment, среднее 4.56 из 5 )
MediaMag
Պաբլո Պիկասոն ապրել է 91 տարի, ահա թե ինչ եզրակացությունների է նա եկել կյանքի և մարդկանց մասին հասուն տարիքում
Այս տեսանյութը պետք է դիտի յուրաքանչյուր ծնող: Ի՞նչ կլինի, եթե երեխաներն իրենց պահեն այնպես, ինչպես մեծահասակները