fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ 5 պատճառ, թե ինչու են իմաստուն մարդիկ վրեժը թողնում կարմային

5 պատճառ, թե ինչու են իմաստուն մարդիկ վրեժը թողնում կարմային

Անգլիացի պոետ Ջորջ Հերբերտը մի անգամ ասել է, որ լավագույնը, ինչին ունակ է մարդը՝ լավ ապրել սեփական կյանքը։ Հենց դա էլ կլինի նրա լավագույն վրեժը իրենց ցավ պատճառողներին։ Եվ նա բացարձակ ճիշտ էր։

Չնայած մեզնից շատերը հավատում են, որ անձնական վրեժխնդրությունը թեթևություն կբերի, իմաստուն մարդիկ, այնուամենայնիվ, գերադասում են, որ իրենց փոխարեն ամբողջ կեղտոտ աշխատանքը կատարի կարման։

Հավանաբար լսել եք հետևյալ ասացվածքը. «Ինչ ցանես, այն էլ կհնձես»։ Եվ ահա, դժվար թե ցանկանաք վրեժ լուծել մարդուց, ելնելով պատճառներից, որ նշված են ստորև։

1. Հետևելով, թե ինչպես է կարման վարվում ցավ պատճառողների հետ՝ դուք մեծ հաճույք կստանաք

Վաղ թե ուշ, մարդկանց հետ, որոնք վատ են վարվել Ձեզ հետ՝ կպատահի նույնը։ Վատ մարդուն իր ջախջախիչ հարվածը տալով՝ Կարման երբեք չի վրիպում։

Իսկ Ձեզ, ոչ մի ջանք չգործադրելով, հաճելի կլինի կողքից հետևել, թե ինչպես է Ձեզ ցավ պատճառողը կործանում իր կյանքը։

2. Ստիպված չեք լինի կեղտոտել Ձեր ձեռքերը

Շատ կարևոր է ոչ մի դեպքում չփորձել ինքնուրույն վրեժխնդիր լինել։ Հաճախ փոխհատուցումը հեշտ գործ չէ և չի տեղավորվում ոչ մի օրենքների սահմաններում։ Սակայն կարմայի դեպքում ամեն ինչ այլ կերպ է՝ այն չի ենթադրում ոչ մի կասկածելի և բացասական գործողություն։

Վրեժը՝ կեղտոտ և վտանգավոր գործ է, իսկ կարման օգնում է խիղճը մաքուր պահել։ Թույլատրելով նրան ամբողջովին գործը վերցնել իր ձեռքերը, դուք այդպիսով մնում եք անվտանգ՝ չխաթարելով ո՛չ Ձեր գիտակցությունը, և ո՛չ էլ սիրտը։ Իրական ուժեղ անձնավորությունները գիտեն կեղտոտ գործերից հեռու մնալու կարևորությունն ու արժեքը։

3. Ձեզ համար կարևոր մարտերն ընտրելու անհրաժեշտության ընկալում

Իմաստուն մարդիկ գիտեն, որ նրանց չի հաջողվի ակնթարթորեն հաղթանակ տոնել ամբողջ աշխարհի վրա։ Պետք չէ մոռանալ, որ անմիջապես մի քանի մարտեր վարելը՝ անարդյունավետ գործ է։

Ինչ-որ մեկին վրեժխնդիր լինելու Ձեր ձգտումն ու ցանկությունը՝ վերջին հաշվով կդառնան Ձեր անեծքը։ Իսկ դա միանշանակ արժանի չէ Ձեր մտավոր էներգիան ծախսելուն։ Ավելի արդյունավետ կլինի մտածել ապագայի մասին, այլ ոչ թե անընդհատ վերադառնալ անցյալի վիրավորանքներին և անարդարություններին։

4. Անձնական վրեժխնդրությունը հղի է սարսափելի հետևանքներով

Եթե նույնիսկ վստահ եք Ձեր նախաձեռնության հաջողության վրա և վստահ եք, որ չեք կեղտոտի Ձեր ձեռքերը՝ դուք միևնույնն է կբախվեք հետևանքներին։ Եվ դրանցից մեկը՝ կարման է։

Եթե նույնիսկ գտնում եք, որ Ձեր վրեժը վկաներ չունի, դուք անտեսում եք դրանցից կարևորին՝ կարմային։ Թեկուզ աշխարհի երեսին ոչ մի կենդանի արարած տեղյակ չէ, թե ինչպես եք վարվել, սակայն դա հնարավոր չէ թաքցնել Տիեզերքից։

Եվ իմաստուն մարդիկ միշտ հիշում են, որ իրենց դրական կարման շատ ավելի արժեքավոր և լավն է, քան յուրաքանչյուր վրեժ։

5. Լավագույն վրեժը՝ ապրել լավ կյանքով

XVII-րդ դարի անգլիացի պոետ Ջորջ Հերբերտը մի անգամ ասել է, որ լավագույնը, ինչին ունակ է մարդը՝ լավ ապրել սեփական կյանքը։ Հենց դա էլ կլինի նրա լավագույն վրեժը իրենց ցավ պատճառողներին։ Եվ նա բացարձակ ճիշտ էր։

Այդ պատճառով մի մոռացեք, որ եթե ցանկանում եք անձնապես վրեժխնդիր լինել մարդուն, ով Ձեզ վնասել է՝ թո՛ղ Ձեր կյանքը լինի շատ լավը՝ ի հակառակ նրա։ Հաջողությունը շատ մեծ նշանակություն ունի, և բոլորն, ովքեր Ձեզ ցավ են պատճառել՝ կնախանձեն Ձեզ, չունենալով հնարավորություն հասնել նույնին։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

կարդացեք նաև

Խելացի և ոչ ձանձրալի. Կենդանակերպի այս 3 նշաններն իսկական հանճարներ են

Դուք երբևէ հանդիպե՞լ եք մարդկանց, ովքեր, կարծես, ամեն ինչ գիտեն․.․ Մարդու ինտելեկտը դրսևորվում է ոչ միայն սովորելու ընթացքում, այլ նաև կյանքի տարբեր հանգամանքներում: Դուք երբևէ...

ԹԵՍՏ-ՎԻԿՏՈՐԻՆԱ․ Եթե պատասխանեք հարցերից թեկուզ 7-ին՝ ուրեմն լավ գիտելիքներ ունեք

Այս թեստի հարցերի մեծ մասը շատ հեշտ են՝ դրանք հայտնի են նույնիսկ երեխաներին: Իսկ ահա որոշները՝ մի փոքր բարդ են: Փորձեք ճիշտ պատասխանել հարցերից...

«Թույլ մի տվեք, որ ձեր կյանքի թեկուզ մեկ օրը գողանան ձեզանից». Մեջբերումներ, որոնք ջերմացնում են հոգին

«Հուսով եմ ՝ լավ գրքեր կկարդաս և կհամբուրես մեկին, ով քեզ գեղեցիկ է համարում...»: Կան բառեր, որոնք ջերմացնում են: Կարդում ես և հոգիդ ջերմանում է...

Բազմագիտակության ԹԵՍՏ․ Եկեք տեսնենք որքա՞ն բան գիտեք

Որքա՞ն բան գիտեք: Իսկ կհերիքի՞ Ձեր գիտելիքները որպեսզի առանց որևէ սխալի անցնեք մեր այս բազմագիտակության թեստը: Եկեք տեսնենք: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել Ձեր...
video

5 բան, որոնք դեն նետելով՝ դեն եք նետում նաև ձեր երջանկությունը (+տեսանյութ)

Ըստ էզոթերիկների՝ կան իրեր, որոնք չի կարելի դեն նետել, քանի որ նրանց հետ կարող եք «դեն նետել» նաև երջանկությունը։ Հաց Հնում հացը ոսկու գին ուներ և...