Ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր փաստեր մայրաքաղաքների մասին.
Տանզանիայում 2 մայրաքաղաք կա: Ադմինիստրատիվ կենտրոնը պատմական մայրաքաղաք Դար-էս-Սալամն է, իսկ օրենսդիրը՝ Դոդոման:
Երուսաղեմը միանգամից 2 երկրների մայրաքաղաք է՝ Իսրայելի և Պաղեստինի:
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդը անմիջապես երկրի կենտրոնական մասում է:
Ղազախստանի մայրաքաղաք Աստանան ղազախերենով հենց նշանակում է մայրաքաղաք:
Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնը միակը չէ: Լոնդոն անունով քաղաքներ կան նաև ԱՄՆ-ում, Կանադայում և այլ երկրներում: Ընդ որում, կանադական Լոնդոնը, ինչպես և Բրիտանիայի մայրաքաղաքը, տեղակայված է Թեմզա գետի ափին:
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտը 2 մասից է բաղկացած, որոնք հենց այդպես էլ կոչվում են ՝ Բուդա և Պեշտ: Նախկինում դրանք տարբեր քաղաքներ էին:
Եվրոպայում առաջին լուսացույցը կանգնեցվել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում 1924թ.
Հրապարակման ներկայացրեց՝ Լուսինե Պետրոսյան
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]