fbpx

16 կանոն, որոնք փոխում են կյանքը դեպի լավը

16 կանոններ, որոնց կփոխեն կյանքդ դեպի լավը․

1. Մի՛ սարսափիր: Խուճապի մի՛ մատնվիր: Դադար վերցրու, խորը շնչիր, մտածիր:

2. Ոչ ոք չի մտածում քո մասին: Բոլորն էլ զբաղված են իրենցով, ինչպես դու:

3. Կարևոր իրադարձությունից առաջ երբեք մի կտրիր կամ ներկիր մազերդ:

4. Չի լինում այնպես, որ ինչ -որ բան այնքան վատ լինի կամ այնքան հրաշալի, որքան թվում է առաջին հայացքից:

5. Մարդկանց հետ վարվիր այնպես, ինչպես ցանկանում ես, որ նրանք քեզ հետ վարվեն (օրինակ, մի սպանիր):

6. Ավելի լավ է գնել մեկ հրաշալի թանկարժեք իր, քան մի քանի էժան, ոչ այդքան լավը:

7. Իրականում, կյանքում կարևոր շատ քիչ բաներ կան: Տվայտվելուց առաջ հարցրու ինքդ քեզ. «Իսկապե՞ս դա այդքան կարևոր է, թե՞ ինձ միայն թվում է»:

8. Հաղթանակի գրավականը պարտության ցավը հաղթահարելն ու առաջ գնալու ունակությունն է:

9. Եղիր ազնիվ և բարի:

10. Գնիր միայն այն բաները, որոնցից մի փոքր պարելու ցանկություն է առաջանում:

11. Վստահիր բնազդներին, ոչ թե բուռն երևակայությանդ:

12. Եթե թվում է, որ աղետ է տեղի ունեցել, ստուգի՛ր` դա աղե՞տ է, թե՞ ոչ:
Ինչպես ստուգել.
ա) ասա ինքդ քեզ. դե թքած թե․․․:
բ) փորձիր գտնել դրա լավ կողմը:
Եթե ​​ոչ, ապա գտիր զավեշտականը: Եթե ​​դա չստացվի, ապա դա կարող է իսկական աղետ լինել:
Այնուհետև տես 1 և 5 կետերը:

13. Կյանքը խոտի վրա պիկնիկ չէ: Մի ակնկալիր, որ ամեն ինչ կլինի արդար և հիանալի:

14. Երբեմն ստիպված ես ճկվել:

15. Ոչ մի բանի համար մի զղջա: Հիշի՛ր. հաշվի առնելով քո անձի հատկությունները և աշխարհի վիճակն այդ պահին, այլ կերպ չէիր կարող վարվել: Միակ բանը, որ կարող ես փոխել, ներկան է, այնպես որ դասեր քաղիր քո սխալներից:

16. Եթե դու սկսում ես ափսոսալ ինչ -որ բանի համար, մտածիր, որ «ես պետք է դա այսպես անեի», միշտ ավելացրու. «իսկ միգուցե այդ ժամանակ ինձ վրաերթի ենթարկեր բեռնատարը կամ պայթեի ճապոնական տորպեդոյի վրա»:

© Հելեն Ֆիլդինգ


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
16 կանոն, որոնք փոխում են կյանքը դեպի լավը
Պարույր Սևակ – Քմծիծաղ