Կարդում ենք և արագ գնում ելակի ետևից.
1. Ելակը նվազեցնում է կաթվածի հավանականությունը
Հետազոտությունները ցույց են տալիս, որ ելակի պարբերաբար օգտագործումը ամրապնդում է իմունիտետը և արյունատար անոթների պատերը, դրական ազդեցություն է ունենում հիշողության վրա, նվազեցնում է սրտի հիվանդությունների և կաթվածի հավանականությունը։
2. Ելակը հիանալի միջոց գլխացավի դեմ
Ելակում պարունակվում են նյութեր, որոնք իրենց հատկությամբ նման են ցավազրկողներին։ Այդ պատճառով գլխացավերի դեպքում օգտակար է ելակ ուտելը։
3. Ելակում ավելի շատ վիտամի C կա, քան ցիտրուսներում
8 հատ ելակում ավելի շատ վիտամին С կա, քան նարինջում։
4. Ելակում չկա շաքար
Չնայած նրան, որ ելակը համարվում է քաղցր հատապտուղ՝ նրանում շաքարի պարունակությունը նվազագույնն է։ Համեմատության համար՝ կիտրոնում շաքարի պարունակությունը շատ ավելի մեծ է, քան ելակում։
5. Ելակը օգնում է «վնասակար սովորույթներից»
Ըստ հետազոտությունների տվյալների, բացահայտվել է, որ ելակի բաղադրության մեջ գտնվող նյութերը «վնասակար սովորույթների» ազդեցության նվազեցման հատկություններով են օժտված։
6. Նա ով ելակ է ուտում, նրան հեշտ է տրվում սպորտը
Ելակի օգտագործումը բարելավում է արյան շրջանառությունը և թթվածինը 7% ավելի լավ է մատակարարվում մկաններին։ Այդ պատճառով, մարդկանց, ովքեր օգտագործում են ելակ՝ հեշտ է տրվում սպորտը։