fbpx
Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ՊՈԵԶԻԱ Պարույր Սևակ - ԵՐԲ ԱՉՔԵՐՆ ԵՆ ՍԱՌՈՒՄ

Պարույր Սևակ – ԵՐԲ ԱՉՔԵՐՆ ԵՆ ՍԱՌՈՒՄ

Մենակություն բառից դողդողում է օդը իմ սենյակի
Ու ես հասկանում եմ,
Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը…

… Երբ աչքերն են սառում՝
Ասում են, թե՝ այ- այ մարդ Է գալու:
Դա եթե սուտ չէ,
Ապա բարություն Է,
Որ ծնվել Է միայն խեղճությունից:
Իմոնք Էլ են սառում
Սակայն դու չես գալու
Դու չես կարող Գիտեմ
Եվ օդը սենյակիս
Պիտի շարունակի մենակություն բառից անվերջ դողալ`
Հարուցելով իմ մեջ այն միտքը հին,
Թե վիհերը գուցե նրա համար են լոկ,
Որ մարդ ներքև նետվի :

Իսկ թե վիհերն իրոք նրա համար են լոկ,
Որ մարդ ներքև նետվի`
Այդ դեպքում ես
Ինչպես անեմ.
Կո՛ւժ չեմ,
Կուժկոտրուկ եմ.
Չե՛մ կոտրվում, միայն փետրվում եմ,
Եվ դրանից արդեն ես հոգնել եմ,
Ինչպես թուղթն Է հոգնել իմ ջանքերից`
Հեռվից-հեռու ասել քեզ երկու բառ,
Որ կարող Է նո՛ւյնքան ինձ թարգմանել
Որքան թարգմանում Է ինքնաթիռին հավը…

Սուտ կա, որ ճիշտ արժե:
Ու ես հավատամ եմ մեր հնարած ստին,
Թե չենք կորցնի իրար:

Վախ կա, որ մահ արժե
Ու ես վախենում եմ, թե կհաղթի կյանքը,
Եվ կմնամ ցավի խեղճ պատմաբան միայն:

Ու, վերջապես, քայլ կա, որ հենց թռիչք արժե:
Եվ ինձ դուրս եմ քաշում իմ մտքերի միջից,
Ինչպես առողջ ակռան բերանից են քաշում

Բայց հոգնել եմ արդեն
Եվ Հոգնել եմ այնքան,
Որ չեմ զգում ոչինչ,
Ցավ չեմ զգում անգամ

Այ թե հնար լիներ չզգալ նաև,
Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը…

կարդացեք նաև

video

Պրեմիերա․ Լիլու՝ «Հոգիս»

ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Լիլուն նոր տեսահոլովակ է ներկայացրել։ Այն նկարահանվել է «Հոգիս» երգի հիման վրա։ Ստեղծագործության խոսքերի ու երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, ռեժիսորը՝...

Էդմեն Շահբազյան․ Ո՞վ է UFC-ում մեծ աղմուկ հանած հայ գերտաղանդը

MMA-ն գնալով դառնում է աշխարհի ամենամասսայական սպորտաձևերից մեկը, որի երկրպագուների քանակը տարեցտարի զգալիորեն շատանում է։ Մարզաձևում շատ են նաև հայ մարզիկները։ Նրանցից ոմանք արդեն...

Կենդանակերպի 5 ամենաէմոցիոնալ նշանները

Բոլոր մարդիկ էլ էմոցիոնալ են։ Սակայն կան այնպիսիները, որոնք պարզապես չեն կարողանում կառավարել իրենց էմոցիաները։ Նրանք չեն կարողանում թաքցնել, երբ վրդովված են կամ չափազանց...

ԹԵՍՏ․ Փայլեք աշխարհագրական գիտելիքներով

Ներկայացնում ենք Ձեզ բարդ, ոչ ստանդարտ հարցերից բաղկացած աշխարհագրական թեստ: Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ք փայլել գիտելիքներով մեր այս աշխարհագրական թեստում: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով...