fbpx

Պարույր Սևակ – լաց էլ կա, լաց էլ

slyozi+plach+slezi+gore+neschaste+43686712764Մեկը լալիս է նորածընի պես՝
Ճչում է, սակայն… արցունքներ չկան:

Մեկն էլ բերանից ծպտուն չի հանում,
Բայց արցունքներն են շիթ-շիթ լճանում:

Մեկն էլ, ինձ նման (գուցե նաև՝ քե՞զ),
Բարձր ճչալու սովոր չէ բնավ,
Եվ արցունքներն էլ աչքից չեն հորդում,
Այլ հոսում են ներս
Ու կիտվում դանդաղ
Չեչաքարի պես ծակծկված սրտում:

Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Պարույր Սևակ – լաց էլ կա, լաց էլ
Մարդու օրգանիզմի իմացության ԹԵՍՏ