fbpx

Առակ իրադարձության ճիշտ ընկալման մասին

imageԿար չկար, մի ծեր մարդ կար: Նա շատ աղքատ էր, բայց նույնիսկ թագավորներն էին նախանձում նրան, քանի որ ծերունին ուներ հրաշագեղ սպիտակ մի ձի: Ձիու համար նրան հսկայական գումարներ էին առաջարկում, սակայն ծերունին միշտ ասում էր. «այս ձին ինձ համար ձի չէ, այլ անձ, ընկեր: Ինչպե՞ս կարելի է վաճառել անձին, ընկերոջը»:

Նա աղքատ էր, բայց երբեք չէր համաձայնվում վաճառել ձիուն: Սակայն մի օր նա հայտնաբերում է, որ ձին մսուրում չէ: Հավաքվեց ամբողջ գյուղը և սկսեցին խրատել ծերունուն. «Դու հիմար ծերունի ես, – ասում էին գյուղացիները, -մենք գիտեինք, որ մի գեղեցիկ օր ձիուն կգողանան: Ավելի լավ չէ՞ր այն վաճառեիր: Ինչպիսի դժբախտություն»: Ծերունին պատասխանում է. «Ես չգիտեմ ամբողջ պատմությունը: Ես չգիտեմ նա ի՞նքն է գնացել, թե՞ նրան տարել են: Կա փաստ, մնացած ամեն ինչը ենթադրություններ են: Արդյո՞ք դա դժբախտություն է, թե՞ օրհնություն՝ ես չգիտեմ, որովհետև այս ամենը ընդամենը մի մասնիկ է: Ո՞վ գիտի ի՞նչ կհետևի այս ամենին»:

Մարդիկ ծիծաղեցին: Նրանք միշտ էլ գիտեին, որ ծերունին մի փոքր տարօրինակ է: Սակայն 15 օր անց ձին անսպասելի վերադառնում է, ավելին, նա իր հետ բերում է 4 ձագուկի:

Մարդիկ նորից հավաքվեցին և ասացին. «դու ճիշտ էիր ծերուկ, դա դժբախտություն չէր, դա բախտավորություն էր»:

Եվ նորից ծերունին պատասխանում է. «Ես չգիտեմ ամբողջ պատմությունը: Ես գիտեմ, որ ձին որոշ ժամանակ չկար, հետո նա վերադարձավ իր հետ բերելով չորս մտրուկի: Ո՞վ գիտի դա օրհնություն է, թե՞ դժբախտություն: Դուք ընդամենը կարդացել եք մեկ բառը և փորձում եք կարծիք կազմել ամբողջ գրքի մասին»:

Բայց մարդիկ միևնույնն է որոշեցին, որ ծերունին ճիշտ չէ: Չէ՞ որ ձիերը այժմ ավելի շատ են: Ծերունին ուներ մինուճար մի տղա: Նա սկսեց հեծնել մտրուկներին և ընկնելով մտրուկներից մեկի վրայից կոտրում է ոտքը:

Մարդիկ ասացին. «այ դժբախտություն, քո մինուճար տղան զրկվել է քայլելու ունակությունից, իսկ ինքը քո միակ օգնականն էր: Ավելի լավ կլիներ այն ժամանակ ծախեիր ձիուն: Հիմա գումար էլ կունենաիր»:

Եվ արդեն որերորդ անգամ ծերունին պատասխանում է. «դուք տարված եք ենթադրություններով: Ես միայն գիտեմ, որ որդիս ընկել և կոտրել է ոտքը: Ոչ մեկ չգիտի դժբախտություն է, թե՞ բախտավորություն»:

Այնպես է ստացվում, որ երկրում պատերազմ է սկսվում և բոլոր երիտասարդներին տանում են ռազմաճակատ: Միայն ծերունու որդին է մնում, որովհետև նա չէր կարողանում քայլել: Բնակիչները լացում էին, քանի որ մարտում պարտվել էին և մեծամասնության որդիները զոհվել էին:

Մարդիկ եկան ծերունու մոտ և ասացին. «դու ճիշտ էիր, դա իրականում բախտավորություն էր: Թեկուզ քո որդին վնասված է, սակայն քեզ հետ է, իսկ մեր որդիները այլևս չկան»:

Եվ նորից ծերուկը պատասխանում է. «դուք շարունակում եք ենթադրություններ անել: Ես չգիտեմ ամբողջ պատմությունը և ոչ մեկ չգիտի: Ենթադրել նշանակում է մտքի քարացում: Ենթադրություններով մի ապրեք, այլապես չեք կարողանա դառնալ ամբողջության մի մասնիկը»:

Իրականում ճանապարհորդությունը երբեք չի վերջանում: Մի մասը վերջանում է և սկսում է մյուս մասը, մի դուռ փակվում է և բացվում է մյուսը: Դուք հասնում եք բարձրունքին, բայց հայտնվում է մի ուրիշ բարձրունք՝ էլ ավելի բարձր: Կյանքը դա անվերջ ճանապարհորդություն է...


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Առակ իրադարձության ճիշտ ընկալման մասին
Թեստ. Ընտրեք մատանին և իմացեք, թե ինչով եք գրավում տղամարդկանց