fbpx

Ուզո՞ւմ եք իմանալ ինչ անել հետո: Ընտրեք քարտը և կարդացեք Օշոի կանխատեսումը

Զգում եք որ փակուղու առա՞ջ եք կանգնած և չգիտեք ի՞նչ անել այս կամ այն իրավիճակում…

Ամենայն հավանականությամբ ծանոթ եք Օշոի իմաստուն խորհուրդներին: Մտովի հարցադրեք ձեզ հուզող հարցը և ընտրեք քարտը: Ձեր ներքին ձայնը անպայման կհուշի ճիշտ ընտրությունը: Եվ այսպես, ընտրեք քարտը և կանխատեսումը կարդացեք ներքևում:

1. Դադարիր մտածել, թե ինչպես սեր ստանալ, այլ սկսիր այն տալ: Տալով՝ ստանում ես: Այլ ճանապարհ չկա…

2. Նվիրեք կյանքը գեղեցիկին: Մի նվիրեք գարշելիին: Դուք այդքան շատ ժամանակ, էներգիա չունեք, որպեսզի անտեղի ծախսեք: Այդքան փոքր կյանքը, այդքան քիչ էներգիան ուղղակի հիմարություն է ծախսել բարկության, տխրության, ատելության և խանդի վրա:

3. Սովորեք ավելի շատ ծիծաղել: Ծիծաղը նույնքան սուրբ է, որքան աղոթքը: Ձեր ծիծաղը կծաղկեցնի ձեր մեջ հազար ու մի վարդ:

4. Ձեր կյանքում գալիս է այնպիսի ժամանակ, երբ դուք հեռանում եք դրամաներից և դրանք ստեղծող մարդկանցից: Դուք շրջապատում եք ձեզ մարդկանցով, ում հետ կարողանում եք ծիծաղել: Դուք մոռանում եք վատը և կենտրոնանում լավի վրա: Սիրում եք մարդկանց, ովքեր ձեզ ճիշտ են վերաբերվում և աղոթում մնացածի համար: Կյանքը այնքան կարճ է՝ ապրեք այն ոչ այլ կերպ, քան երջանիկ: Ընկնելը՝ կյանքի մի մասնիկն է, ոտքի կանգնելը՝ ապրելը: Լինել ողջ՝ նվեր է, իսկ լինել երջանիկ՝ ձեր ընտրությունը:

5. Մի սպասեք կատարելության և մի խնդրեք և մի պահանջեք այն ոչ մեկից: Սիրեք սովորական մարդկանց: Սովորական մարդկանց մեջ ոչ մի վատ բան չկա: Սովորական մարդիկ՝ յուրահատուկ մարդիկ են: Յուրաքանչյուր մարդ յուրահատուկ է: Սիրեք այդ յուրահատկությունը:

6. Երբ թվում է, որ կյանքում ամեն ինչ փուլ է գալիս՝ սկսեք մտածել այն մասին, թե ինչ կկառուցեք ազատված տեղում:

7. Ապրիր այնպես, որպեսզի քեզ հանդիպելուց մարդիկ ժպտան, իսկ քեզ հետ շփվելուց՝ դառնան մի փոքր ավելի երջանիկ:

8. Մի փախիր ինքդ քեզանից: Դու չես կարող լինել այլ մեկը:

9. Մի պայքարիր ոչ մի բանի դեմ և մի փախիր ոչնչից:

10. Թող ամեն ինչ լինի ըստ հերթականության:

Դարձրեք ձեր միտքն այնքան հասուն, որպեսզի կարողանաք ապրել առանց կյանքի իմաստի և ապրել հրաշալի:

Ինչո՞ւմն է վարդի կամ երկնքում սավառնող ամպի իմաստը: Իմաստ չկա, բայց որքան գեղեցիկ տեսարան է:

Իմաստ չկա…

Գետն անընդհատ հոսում է և այն այնքան շատ ուրախություն է տալիս, որ իմաստ պետք չէ:

Թռչունները դայլայլում են առավոտյան: Ինչո՞ւմն է այստեղ իմաստը:

Հերիք է միայն շնչել:

11. Դուրս եկեք գլխից և մտեք սիրտ: Քիչ մտածեք, շատ զգացեք: Մի կապվեք մտքերին, խորասուզվեք զգացմունքներում… այդժամ կվերակենդանանա ձեր սիրտը:

12. Ամեն ինչ ճիշտ սկսելու համար վերադառնալ՝  արդեն շատ ուշ է, բայց դեռ ուշ չէ առաջ սլանալ, որպեսզի ամեն ինչ ճիշտ ավարտել:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ուզո՞ւմ եք իմանալ ինչ անել հետո: Ընտրեք քարտը և կարդացեք Օշոի կանխատեսումը
Կենդանակերպի այս 4 նշանները ձեզ ԵՐԲԵՔ չեն դավաճանի