fbpx

MEDIAMAG.am-ը Telegram-ում

Թեստ. Ինչի՞ մասին են խոսում գունային նախասիրությունները

Ուշադրություն դարձրե՞լ եք արդյոք, թե որքան մեծ դեր են խաղում գույները մեր կյանքում:

Մազերի, աչքերի, մաշկի գույն՝ սրանք առաջիններից են, ինչը ի ծնե տարբերում է մարդկանց: Հետո դերի մեջ են սկսում մտնել հագուստի, կոսմետիկայի, կենցաղային իրերի մեր գունային նախասիրությունները: Ինչո՞ւ են գույները այսքան մեծ դեր խաղում մեր կյանքում: Ինչո՞ւ ենք մենք հաճախ հրաժարվում գունային միօրինակությունից:

Գունային նախասիրությունները բացահայտում են մարդու ներքնաշխարհը:

Ներքևում առաջարկում ենք փոքրիկ թեստ, որն անցնելով դուք կարող եք ախտորոշել ձեր մոտ այս կամ այն էներգիայի բացակայությունը:

Նայեք Ձեր շուրջը: Ուշադիր զննեք Ձեր տունը, իրերին, հագուստներին, որոնք դուք անձամբ եք ձեռք բերել: Գնահատեք, կա՞ արդյոք գերակշռող գույն: Հնարավոր է Դուք տեսնեք ինտերիերի առարկաներ միևնույն գույնի կամ երանգի, որոնք ձեռք են բերվել տարբեր ժամանակներում: Մի խոսքով հստակ որոշեք այն գույնը, որն առավել շատ է Ձեզ ձգում:

Այն, որ Դուք շրջապատում եք Ձեզ միևնույն գույնի իրերով, նշանակում է, որ Ձեզ անհրաժեշտ է տվյալ գույնին համապատասխանող չակրայի մաքրում: Այստեղ կա կարևոր մի պահ՝ գույնը չպետք է ուղղակի Ձեզ դուր գա, այն պետք է մեծ քանակությամբ առկա լինի Ձեր կյանքում: Ձեզ պետք է ձգի այդ գույնը:

Եթե Դուք չեք կարողանում մի անգամից պատասխանել այն հարցին թե. «Կա՞ արդյոք այնպիսի գույն, որը գերակա է իմ կյանքում, որին ուզում եմ անընդհատ ու շատ երկար նայել», նշանակում է, տվյալ պահին դուք գտնվում եք էներգետիկ հավասարակշռության մեջ:

Գույների նշանակությունը

Կարմիր

Կյանքի էներգիայի, ուժի և կայունության գույնն է: Կարմրի մեծ պահա՞նջ ունեք, դա կարող է նշանակել.

  • աջակցության բացակայություն
  • անհանգստություն, անվստահություն, ոչ անվտանգ լինելու զգացում
  • վախի զգացում, ընկճվածություն:

Կարմիր գույնը ասոցացվում է ջերմության, կրակի հետ: Սիմվոլիկ է, որ մարդիկ, ովքեր ձգում են դեպի իրենց կյանք կարմիր գույնը՝ ցանկանում են ձգել մարդկային և հոգեկան ջերմություն, զգալ իրենց ապահով, նաև ներծծվել կյանքի և առօրյա գործերի համար անհրաժեշտ էներգիայով:

Էմոցիոնալ դրսևորումներն են՝ նեղացկոտություն, վախի զգացում, անհանգստություն, մեկուսացվածություն, պասիվություն:

Ֆիզիկական դրսևորումներն են՝ մեջքի ստորին հատվածի, ողնաշարի վերերիկամային գեղձի հիվանդություններ:

Նարնջագույն

Էմոցիաների, տպավորությունների, հաճույքի գույնն է: Ձգում է նարնջագույնին եթե.

  • Մարդը սուր պահանջ ունի նոր տպավորությունների, էմոցիաների
  • անհրաժեշտ է ժամանց, հաճույք յուրաքանչյուր տեսակի (այդ թվում նաև սեքսուալ):

Էմոցիոնալ դրսևորումներն են՝ դյուրագրգռություն, զայրույթ, նախանձ:

Ֆիզիկական դրսևորումներն են՝ Էնդրոկրին համակարգի աշխատանքի շեղումներ, ցավեր որովայնի ստորին հատվածում:

Դեղին

Պատասխան է տալիս սոցիալականացման, մարդու հասարակության մեջ տեղի և զարգանալու համար: Դեղինի սիրահարները մարդիկ են, ովքեր.

  • ցանկանում են հաստատվել հասարակության մեջ, մեծացնել շփումները,
  • ում անհրաժեշտ է զարգացումը, ինքնակառավարումը և ինքնակարգապահությունը,
  • ում անհրաժեշտ է հստակ որոշել ապագայի նպատակներն ու խնդիրները:

Դեղին գո՞ւյն եք ուզում, ժամանակն է ուշադրություն դարձնել կարիերային, հնարավոր է դուք սկսել եք «դոփել տեղում»: Նաև դեղին գույնը խոսում է ինտելեկտուալ և կարիերայի զարգացման անհրաժեշտության մասին:

Էմոցիոնալ դրսևորումներն են՝ սեփական տեսակետի պնդում, պարտքի զգացում, մեղքի զգացում:

Ֆիզիկական դրսևորումներն են՝ մարսողական համակարգի հիվանդություններ:

Կանաչ և վարդագույն

Զգացումների, սիրո, խոցելիության և էմոցիոնալ վիճակների դրսևորում: Եթե ներկա պահին այս գույներից մեկը ձեր ֆավորիտն է, ուշադրություն դարձրեք.

  • խոցելիության և սենտիմենտալության վրա,
  • այն, որ մարդը ամեն ինչ չափից շատ է սրտին մոտ ընդունում, կարեկցող է,
  • սիրելու և սիրվելու անհրաժեշտություն:

Էմոցիոնալ դրսևորումներն են՝ չափազանց էմոցիոնալություն, այլ մարդկանց անհաջողությունների համար սեփական մեղքի զգացում, կախվածություն սիրուց, զույգ ունենալու պահանջ:

Ֆիզիկական դրսևորումներն են՝ սրտանոթային համակարգի հիվանդություն, թույլ իմունիտետ:

Երկնագույն

Արվեստի, ինքնադրսևորման գույնն է: Երկնագույնը արտահայտում է ստեղծարարության էներգիան: Խոսում է արտահայտվելու անհրաժեշտության մասին, արտահայտվել ոչ միայն ստեղծագործություններով, այլ նաև կյանքում, պատմել այն՝ ինչը հանգիստ չի տալիս: Երկնագույն չակրան գտնվում է կոկորդի շրջանում: Իսկ ստեղծագործ մարդիկ և նեղացկոտ մարդիկ հաճախ հիվանդանում են կոկորդային հիվանդություններով (մրսածություն, անգինա):

Ֆիզիկական դրսևորումներն են՝ կոկորդի, վահանաձև գեղձի հիվանդություններ, նյութափոխանակության խանգարումներ, ավել քաշ:

Կապույտ

Մարդու մեջ հոգևոր աճի դրսևորման գույնն է: Դա անհրաժեշտությունն է.

  • հոգևոր տեսողության, ինտուիցիայի, պայծառատեսության զարգացման,
  • ոչ միայն նյութական աշխարհի ճանաչում:

Կապույտ գույնի սիրահարները, որպես կանոն, հոգևոր զարգացման նախնական փուլում գտնվող մարդիկ են, որոնք ունեն գիտելիքների և ունակությունների մի փոքր պաշար: Կարող են ծայրահեղությունների մեջ ընկնել՝  ալկոհոլի և խթանող դեղամիջոցների չարաշահում: Երկնագույն չակրան, բարձր կարգի չակրա է, որն աշխատում է մարդկանց մոտ, ովքեր ձգտում են հոգևոր աճի և զարգացման:

Մանուշակագույն և սպիտակ

Համապատասխանում է բարձրագույն կարգի չակրային: Այս գույների հանդեպ ենթագիտակցական սեր են տածում այն մարդիկ, ովքեր մոտ են լուսավորվելուն և ոգեշնչվելուն: Որպես կանոն, այս մարդիկ զբաղվում են հոգևոր գործունեությամբ, գտնվում են անընդհատ հոգևոր աճի և զարգացման մեջ: Դա գիտակցության ամենաբարձր մակարդակին ձգտելու ձգտումն է:

Մենք քննարկեցինք բոլոր գույներն, որոնք համապատասխանում են չակրաների էներգետիկ կենտրոններին: Բայց, ինչպես հայտնի է, աշխարհում կան ավելի շատ գույներ, և արժի մի փոքր խոսել դրանցից մի քանիսի մասին:

Սև

Փոփոխությունների և թարմացման գույնն է: Համարվում է սգո գույն: Բայց ի՞նչ է սուգը, ի՞նչ է մահը: Դա անցում է մեկ այլ մակարդակ: Այդ իսկ պատճառով, սևին ձգտումը, որպես օրենք, խորհրդանշում է կյանքի գլոբալ փոփոխությունների ենթագիտակցական ցանկություն:

Շագանակագույն

Կարմիրի վարիացիա է, հողի գույնն է: Ոտքի վրա ամուր կանգնելու ցանկություն, կյանքում էքստրիմի բացակայություն, պաշտպանվածության անհրաժեշտություն:

Եթե ցանկում Դուք չգտաք Ձեր սիրելի գույնը, փորձեք գտնել գունային սպեկտրով ամենամոտ գույնը:

Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Թեստ. Ինչի՞ մասին են խոսում գունային նախասիրությունները
Այն, ինչ առաջինը կտեսնեք նկարում, ցույց կտա ձեր կյանքի արժեքները