Որքա՞ն ժամանակ եք ծախսում Ձեր կամ շրջապատի կյանքի ներկա իրավիճակի մասին մտորումների վրա: Դուք մտածե՞լ եք պատճառների մասին, որոնց շնորհիվ աշխարհում այսքան շատ է տառապանքը: Կամ երբևէ փորձե՞լ եք գտնել այդ պրոբլեմի լուծումը:
Իհարկե, այս հարցերը ստիպում են Ձեզ մտածել այն մասին, թե ինչպես էիք ապրում և ինչպես եք շարունակում ապրել: Տաղանդավոր նկարիչ Օլիվիե Բոնոմը ստեղծել է մի քանի նկարազարդում, որոնց օգնությամբ ցուցադրում է աշխարհի բարդ վիճակը:
Օլիվիեն ապրում և աշխատում է Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում: 2010-ին նա ավարտել է École Émile-Cohl դպրոցը և այժմ համագործակցում է թերթերի և ստուդիաների հետ, որպես ծաղրանկարիչ և արտ-տնօրեն: