fbpx

Հին նոր տարի

Նախապես թույլ տվեք շնորհավորել բոլորի գալիք հին նոր տարին և հետո բացատրել, թե ինչու՞ գալիք:

Ժողովրդի մեծ մասը կարծում է, որ հին նոր տարին նշվում է հունվարի 13-ին: Սակայն դա թյուր կարծիք է: Հունվարի 13-ը համապատասխանում է մեր նոր օրացույցով դեկտեմբերի 31-ին: Հետևաբար հին նոր տարին պետք է նշել հունվարի 14-ին սկսած ժամը 00:00-ից:

Ինչու՞ հին նոր տարի

Նոր` Գրիգորյան տոմարը հաստատվել է 1582 թվականի հոկտեմբերին: Հռոմի Գրիգոր 13-րդ Պապը նկատել է, որ հուլյան, այսինքն` հին տոմարը, մինչեւ 16-րդ դարը տվել է 10 օրվա տարբերություն: Այդ տարբերությունը հայտնի է դարձել գարնանային գիշերահավասարին` մարտի 21-ին, քանի որ Նիկիայի 325 թվականի ժողովի որոշմամբ գիշերահավասարի օր համարվել է ոչ թե մարտի 21-ը, այլ 11-ը: Գրիգոր 13-րդը կարգադրել է 1582 թվականի հոկտեմբերի 4-ին` հինգշաբթի օրվան հաջորդող համարել ուրբաթ` հոկտեմբերի 15-ը` բաց թողնելով կուտակված 10 օրերը, որոնց սխալն առաջացել էր 325-1582 թվականների ընթացքում: Այսպիսով, 1583 թվականից սկսած գիշերահավասարի սխալն ուղղվել է: 16-20-րդ դարերի ընթացքում հուլյան` հին, եւ գրիգորյան` նոր տոմարների միջեւ տարբերությունը կազմել է 13 օր: 21-րդ դարի կեսերին հուլյան եւ գրիգորյան տոմարների միջեւ տարբերությունը արդեն կկազմի 14 օր:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag