fbpx

«Նորածնի բույրը» մի՞ֆ թե իրականություն

Դուք երևի հաճախ եք լսել արատահայտություն. «Նորածինները անուշ են բուրում»: Երևի շատերդ՝ ինքներդ եք զգացել այդ հոտը: Պարզվում է այդ ամենին կա բացատրություն: Գիտակցելով, թե ոչ, բայց առաջինը, ինչ մենք անում ենք գրկելով նորածնին՝ հոտ ենք քաշում նրանից:

29154289

Բոլոր նորածինները բնությունից տրված ունեն անուշ բույր, հոտ: Ո՛չ, դա երեխաների հագուստի համար նախատեսված փոշուց կամ կոնդիցիոներից չէ: Դա ուղղակի նորածնի բույրն է: Բայց ինչո՞ւ են երեխաները այդքան անուշ բուրում: Արդյո՞ք իրականություն է այնպիսի հասկացողությունը՝ ինչպիսին է «նորածնի բույրը»: Ինչպես ցույց են տվել տարբեր հետազոտությունները՝ դա միֆ չէ, այլ մաքուր իրականություն:

1zagovor-na-son-pomozhet-ulozhit-rebenka-spat_1

Մի գիտական փորձարկման ժամանակ, գիտնականները հետազոտում էին ավելի քան 30 կնոջ ուղեղի ակտիվություն, որոնց առաջարկվել էր հոտ քաշել նորածին երեխայի հագուստից (այդպիսով նրանք բացառում էին տեսողական էֆեկտը): Այդ կանանց կեսը արդեն ծնել էին իրենց առաջին երեխային, իսկ երկրորդ կեսը՝ ընդհանրապես երեխա չունեին: Արդյունքները ցնցող էին:

artleocom-59995

Գիտնականները պարզեցին, որ անկախ մայրական ստատուսից, երեխայի հագուստից հոտ քաշելուց, կնոջ ուղեղում սկսում է արտադրվել դոֆամին հորմոնը, որը առաջ է բերում հաճույքի զգացում: Այս հորմոնը արտադրվում է հաճելի զգացումների ժամանակ՝ սեքսի, համեղ կերակուր ուտելու և նույնիսկ թմրանյութեր օգտագործելուց:

Հետազոտողները ենթադրում են, որ հնարավոր է, դրանից կանանց մոտ սկսում է գործել մայրական բնազդը:

lyudidetispyashijmalish66475705340

Իսկ ինչպե՞ս է նորածնի բույրը ազդում տղամարդկանց վրա: Գիտնականները դեռևս դրա հստակ պատասխանը չունեն: Բայց համաձայն Ֆիլադելֆիայում գտնվող «Monell» քիմիական կենտրոնի մասնագետնների տվյալների՝ նմանատիպ պրոցեսներ տեղի են ունենում նաև տղամարդկանց ուղեղում: Այդ հոտը ունակ է առաջ բերել ծնողական զգացումներ նաև մարդկության ուժեղ կեսի մոտ:

a92301164d3efa1d49eda3fc96d867ce


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
«Նորածնի բույրը» մի՞ֆ թե իրականություն
Ռեալը՝ Իսպանիայի Սուպերգավաթակիր։ Ռեալ Մ. 2 – 0 Բարսելոնա։ Խաղի ամենավառ պահերը