fbpx

5 օրենք նոր կյանք սկսելու համար

Մենք հաճախ ապագայի համար պլաններ ենք մշակում, հագեցնելով այն մի անգամից մի քանի ոլորտներում վճռորոշ փոփոխություններով: Բայց հաճախ այդպիսի պլանները մնում են դատարկ խոստումներ, իսկ կյանքը մնում է նույնը:

Հոգեբանները գտնում են, որ պլանավորված փոփոխությունների անհաջողությունը կապված է դրանց մասշտաբների հետ՝ որքան մասշտաբային է փոփոխությունը, այնքան ավելի մեծ է մեր անգիտակցական հակադրումը դրանց, և հետևաբար՝ անհաջողության հավանականությունը:

Այդ պատճառով Առաջին օրենք՝ նպատակների դոզավորում

Հնարավոր չէ տեղից շարժել լեռը, բայց հնարավոր է սկսել տեխափոխել քարերը: Բաժանելով ընդհանուր նպատակը մի քանի հաջորդական փուլերի, պետք է մեկը մյուսի ետևից դրանք կատարել՝ անընդհատ շարժվելով դեպի նպատակ: Ավտոտնակի տեղը՝ սկզբից պետք է հիմքը դնել: Մկանոտ հրեշի վերածվելու փոխարեն՝ սկզբից պետք է սովորույթ դարձնել մարզվել ամեն օր: Բազմաթիվ լեզուներ տիրապետողի հրաշքով վերածվելու փոխարեն՝ պետք է հաճախել լեզուների կուրսերի:

Երկրորդ օրենք՝ անձնական կյանքի պլաններ չկառուցել

Հնարավոր չէ պլանավորել ամուսնությունը կամ բաժանումը: Եթե այդպիսի քայլի պատրաստակումությունը զարգացել է՝ պետք է դա անել արդեն հիմա:

Երրորդ օրենք՝ հետզհետե փոփոխություն

Հնարավոր չէ նոր կյանք սկսել մի անգամից մի քանի ուղղություններով: Պետք է սկզբից ուշադրությունը կենտրոնացնել մեկ ասպեկտի վրա՝ աշխատանք, առողջություն, կենցաղային պայմաններ, անձնական կյանք կամ մեկ այլ բան: Եվ միայն հաջողության հասնելով մեկ ուղղությամբ, կարելի է սկսել փոփոխել կյանքի մյուս ուղղությունները: Պլանավորելով կատարել չափազանց շատ փոփոխություններ, մարդը վտանգում է չհասցնել կատարել դրանցից և ոչ մեկը:

Չորորդ օրենք՝ չպլանավորել այնպիսի գործեր, որոնց հաջողությունը կախված է ոչ միայն ձեզանից

Անձնական պլանները պետք է կարողանալ տարանջատել կոլեկտիվ պլաններից: Չէ՞ որ եթե ընկերները կամ կոլեգաները անձնական պատճառներով չկարողանան մասնակցություն ունենալ պլանների իրագործմանը, ապա այդպիսի հաջողության համար մեզ մեղադրելը ճիշտ չի լինի: Իսկ եթե մենք ուզում ենք իրագործել մտածածը, ապա մեր անձնական պլաններն էլ պետք է կախված լինեն միայն մեզանից:

Հինգերորդ օրենք՝ պլանավորելով այնպիսի գործեր, որոնց իրագործումը կամք և որոշակի ջանքեր է պահանջում, պետք է մրցանակ սահմանել փոփոխության իրագործման համար:

Օրինակ, կարելի է նշել փոփոխությունները  երկար սպասված գնումով կամ ճանապարհորդությամբ: Նաև փոփոխություն ներմուծելով, կարելի է նոր հոբբի ավելացնել կյանքում, որը միշտ հետաքրքրել է, սակայն ժամանակ և հնարավորություն չի եղել դրանով զբաղվել: Չէ՞ որ նոր կյանքը պետք է լինի ոչ միայն արդյունավետ, հավասարակշռված և հաջողակ, այլ նաև այն պետք է լինի հետաքրքիր, որպեսզի մենք իրոք ցանկանանք փոխել հին իրերի դասավորությունը նոր օրենքներով:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 4.2 из 5 )
MediaMag
5 օրենք նոր կյանք սկսելու համար
Պայքարիր մինչև վերջ և չփորձվես հանձնվել (կարճամետրաժ ֆիլմ)