Զակ Ռեթցը երիտասարդ տաղանդավոր նկարազարդող է, ով աշխատում է այնպիսի ստուդիաների հետ, ինչպիսիք են՝ Disney -ը և Nickelodeon-ը։ Ազատ ժամանակ նա ստեղծում է բարի սքեթչեր, որոնցում պատմում է սիրո պատմություններ։
Ճիշտ է, Ռեթցի նկարազարդումները շատ բաներում միամիտ են ու հասարակ, սակայն դրանցում այնքան ռոմանտիկա և ջերմություն կա, որ դիտելով կարելի է ուղղակիորեն ջերմանալ։ Mediamag-ի խմբագրությունը առաջարկում է, որպեսզի Դուք նույնպես ջերմանաք.
Ամեն ինչ սկսվում է սովորական, հարմարավետ զրույցից։
Անձրևի ավարտվելուն միասին սպասման պարզ ցանկությունից։
Հետո գալիս է ըմբռնումը, որ միասին շատ ջերմ է։
Եվ նույնիսկ հասարակ զբոսանքը կարող է այնքան ուրախություն պատճառել։
Այնպես, ինչպես երկար զրույցները ոչնչի և ամեն ինչի մասին,
Ինչպես քունը երկուսով,
Ինչպես ցանկությունը՝ պաշտպանել միմյանց քամուց։
Իհարկե ոչ միշտ է ամեն ինչ ընթանում այնպես, ինչպես ցանկանում ես։
Սակայն բաժանումին հետևում է հանդիպումը։
Դուք զգում եք մեկմեկու, նույնիսկ առօրյա գործերի մեջ ընկղմված։
Ուղղակի այն պատճառով, որ Դուք նույն ալիքի վրա եք։
Եվ դա բոլորովին յուրահատուկ զգացում է՝
Աջակցության զգացում,
Քնքշության զգացում,
Զգացում, որ Ձեր սեփական հեքիաթը նոր-նոր է սկսվում…