Պարզվում է, նիհարել կարելի է ոչ միայն չուտելով, ասենք դիետաներ պահելով, այլ նաև ուտելով, որքան էլ դա կարող է հնչել տարօրինակ կամ զարմանալի։ Այլ հարց է, թե ինչ ես ուտում կամ ինչ համեմունքներ ես օգտագործում սննդի մեջ։ Պարվում է, որ կան համեմունքներ, որոնք նպաստում են նիհարելուն, նիհարեցնող համեմունքներ են, բոլորովին բնական, առանց որևէ գենետիկ կամ կենսաքիմիական միջամտության։
Ներկայացնենք մի քանի համեմունքներ, որոնք նիհարեցնող են․
Քրքում
Քրքումը համարվում է իմբիրի ազգական համեմունքներից մեկը։ Այն պարունակում է քրքումին նյութը։ Այս համեմունքը շատ օգտակար է նիհարել ցանկացողների համար։ Քրքումը թույլ չի տալիս, որպեսզի օրգանիզմում ձևավորվեն ճարպային նստվածքներ և հալեցնում է արդեն եղած ճարպերը։ Շատ օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են բարելավել իրենց աղեճստամոքսային տրակտի աշխատանքը, ազատվել օրգանիզմի ավելորդ հեղուկներից, նվազեցնել քաղցրի և յուտոտ սննդի հանդեպ հակումը։ Բացի այդ, այս համեմունքը նպաստում է, որպեսզի ակտիվանա մեթաբոլիզմը և օրգանիզմը հագենա հակաօքսիդանտներով։
Անիսոն
Այս համեմունքը ևս ունի մի շարք օգտակար հատկանիշներ։ Մասնավորապես այս խոտը բարելավում է մարսողության համակարգի աշխատանքը, գործելով որպես փափուկ կայունացուցիչ։ Անիսոնի օգտագործումով առանց ավելորդ ջանքերի մաքրվում են աղիները։ Այն ունի նաև քաղցի զգացողությունը բթացնելու հատկություն, թարմացնում է շնչառությունը, նպաստում տրամադրության բարձրացմանը։ Եթե անիսոնը պետք է օգտագործվի նիհարումը խթանելու համար, ապա կարևոր է որ այն օգտագործվի որպես թուրմ։
Ծովաբողկ
Ծովաբողկը արագացնում է մեթաբոլիզմը, մաքրում աղիները հնարավոր խցանումներից, հանում օրգանիզմից չմարսված սննդի մնացորդները։ Նպաստում է լեղու և մեզի արտադրությանը, կարգավորում ստամոքսի կծկումները, խոչընդոտում ճարպային կուտակումներին։ Այն հիանալի օգնական է նիհարել ցանկացողների համար։
Կարդամոն
Հիանալաի համեմունք է մեթաբոլիզմը բարելավելու համար։ Կարգավորում է նաև մարսողության պրոցեսը։ Կարդամոնը բացում է աղիների խցանումները, ավելորդ հեղուկը հեռացնում օրգանիզմից, նվազեցնում վնասակար խոլեստերինի և մյուս վնասակար նյութերի քանակը, ազատում օրգանիզմը դեպրեսիվ վիճակներից։
Մաս 1-ը կարդացեք այստեղ։
Հրապարակման ներկայացրեց՝ Սիսվան Տիգրիսը
Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։