fbpx

Արխանգելոն Արխանգելոյի բլոգի մասին

Կարծում եմ եկել է ժամանակը, որպեսզի մի փոքր խոսենք հենց այս բլոգի՝ Արխանգելոյի բլոգի մասին: Բլոգը արդեն գործում է մեկ տարուց ավել և այս ընթացքում բլոգում ավելացվել են բազմաթիվ հետաքրքիր և ինչու ոչ՝ ոչ այդքան հետաքրքիր նյութեր:  Եվ ամենակարևորը այդ նյութերը չեն կորչում: Բլոգ երևույթի ամենահետաքրքիր և կարծում եմ օգտակար կողմերից մեկը այն է, որ ժամանակի ընթացքում այն դառնում է յուրատեսակ մի արխիվ:

Արխանգելոյի բլոգը չունի ոչ մի կոնկրետ ուղղվածություն և նրանում հրապարակվում են բազմապիսի նյութեր` նյութեր որոնք ինձ են հետաքրքրում և կարծում եմ կհետաքրքրի նաև իմ ընթերցողին, նյութեր որոնք կարևոր նորություն կամ տեղեկատվություն են պարունակում, նյութեր (ստեղծագործություններ) որոնք համաշխարհային արժեք են ներկայացնում, նյութեր (ստեղծագործություններ) որոնք արտահայտում են իմ զգացմունքները և այլն և այլն:

Կարծում եմ յուրաքանչյուրը մտնելով այս բլոգ՝ այստեղ կարող է գտնել իրեն հետաքրքրող թեմաներ 35 անուն բաժին և ենթաբաժիններում և 4 էջերում:

Այժմ ուզում եմ մի փոքր ծանոթացնել Ձեզ բլոգի կառուցվածքին: Եվ կարծում եմ ծանոթանալով կառուցվածքին՝ Դուք Ձեզ համար կպարզեք ինչու՞ այցելել այս բլոգ և ինչու՞ տեղեկացնել ընկերներին այս բլոգի մասին:

Եվ այսպես.

Բաժինները

Բլոգը բաշանված է բաժիններով.

  • Մեքենաների սիրահա՞ր եք: Հատկապես մեքենաներից սիրում եք BMW մակնի՞շը՝ ուրեմն BMW-Ի ԱՇԽԱՐՀ բաժինը հենց Ձեզ համար է: Այնտեղ Դուք կարող եք գտնել բազմապիսի տեղեկություններ  BMW մակնիշի և ընդհանրապես BMW բրենդի մասին:
  • Առողջ ապրելակերպի սիրահա՞ր եք: Դուք կողմնակից եք էկոլոգիապես մաքուր սննդի՞ն: Կամ Ձեզ հետաքրքրու՞մ է Էկոլոգիան, շրջակա միջավայրի խնդիրներն ու լուծումները: ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱ բաժնում զետեղվում են տարբեր նյութեր, որոնք վերաբերում են առողջությանը կամ էկոլոգիային կամ էլ դրանց փոխկապակցմանը:
  • Մելոմա՞ն եք, սիրում եք լավ երգ, երաժշտությու՞ն: Դասական, ռոք, ջազ, պոպ և այլն և այլն: Այս ամենը Դուք կգտնեք ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ բաժնում և նրա ԵՐԳ ենթաբաժնում:
  • ԻՄ ՍԵՐԸ բաժնում զետեղվում են այն ամենը իմ սիրո մասին, ինչը որ ցանկանում եմ կիսել իմ ընթերցողի հետ:
  • ԻՄ ՍՏԵՂԾԱԾԸ բաժինը կազմված է 5 ենթաբաժիններից: Առաջինը դա CG ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ենթաբաժինն է, որտեղ տեղադրվում են իմ համակարգչային գրաֆիկական աշխատանքները: 2-րդը ԱՌԱԿՆԵՐ ենթաբաժինն է որտեղ զետեղվում են իմ գլխում ծնված առակները: Հաջորդը ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ենթաբաժինն է: Այստեղ են հանգրվանում իմ բանաստեղծությունները, որոնք ոգեշնչված են ներսումս բռնկվող զգացմունքներով: 4-րդը ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ենթաբաժինն է, որի մտահաղացումը կայանում էր նրանում, որ գրվում էր պատմություն ընթերցողի մասնակցությամբ: մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: Սակայն դեռ պարզ չէ կշարունակվի՞ արդյոք գործել այս ենթաբաժինը: Եվ 5-րդ ենթաբաժինը դա ԽԱՌԸ ՄՏՔԵՐ-ն է, որտեղ հայտնվում են իմ խառը մտքերը, մտորումներիս արգասիքները և այլն:
  • Բլոգի հաջորդ բաժինը դա ԼՈՒՐԵՐ բաժինն է; Այստեղ են հայտնվում տարբեր տեսակի հետաքրքրական լուրեր, նորություններ և տեղեկություններ:
  • ԽԱՌԸ բաժնում են հայտնվում մնացած բաժիններին չհամապատասխանող նյութերը:
  • Հայաստանին վերաբերող յուրաքանչյուր տեղեկություն, մտորում, նորություն և այլն կգտնեք ՀԱՅԱՍՏԱՆ բաժնում:
  • ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ բաժինը կազմված է 2 ենթաբաժնից: ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՔԻՄԻԱ ենթաբաժնում տեղադրվում էին քիմիական հետաքրքիր տեղեկություններ: Սակայն այս ենթաբաժինը այժմ չի գործում, քանի որ իմ կողմից ստեղծվել է Հայկական քիմիական բլոգը, որտեղ և այժմ տեղադրվում է քիմիային վերաբերող յուրաքանչյուր նյութ: Հաջորդ ենթաբաժինը ՏՈՆԵՐն է, որտեղ կգտնեք պարզաբանող տեղեկություններ տոների, միջազգային օրերի մասին:
  • ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ՄԱՐԴԻԿ բաժինը ընգրկում է տարբեր տեսակի նյութեր աշխարհում հայտնի մարդկանց մասին:
  • Հետաքրքրաշարժ կամ անհավանական տեղեկությունները հայտնվում են ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԱՄ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ բաժնում:
  • Բազմապիսի հոգեբանական թեսթեր նաև շատ հետաքրքիր գլուխկոտրուկներ կարող եք գտնել ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍԹԵՐ ԵՎ ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿՆԵՐ բաժնում:
  • Հումոր, սատիրա, կսմիթներ և անեկդոտներ, նաև ծաղրանկարներ և շարժերը գտնվում են ՀՈՒՄՈՐ բաժնում:
  • ՄԵՐ ՄԵԾԵՐԸ բաժնում են գտնվում Հայ մեծանուն մարդկանց կենսագրություններ, նրանց մասին պատմող տարբեր տեսակի հետաքրքրաշարժ պատմություններ և այլն:
  • Բլոգը նման է մեծ խորհանարդի, իսկ բաժինները փոքր խորհանարդերի, որոնք կազմում են մեծ խորհանարդը

    ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ բաժինը կազմված է 4 ենթաբաժնից: 1-ը դա ԱՌԱՍՊԵԼ ենթաբաժինն է, որտեղ Դուք կգտնեք տարբեր ազգերի առասպելներ: 2-ը ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ ենթաբաժինն է գեղանկարչության, հանրահայտ նկարիչների կենսագրության, նրանց նկարների և այն ամենի մասին ինչ վերաբերում է գեղանկարչությանը: 3-ը ԴԻԶԱՅՆ, ՈՃ և ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ ենթաբաժինն է: Դիզայն՝ ինտերիեր, էքստերիեր և այլն և այլ: Մի խոսքով ամեն ինչ դիզայնի մասին: Նաև այստեղ են գտնվում լուսանկարչությանը վերաբերող բոլոր նյութերը: Եվ վերջապես 4-րդ ենթաբաժինն է ՊՈԵԶԻԱ-ն: Հայ և համաշխարհային պոետներ և պոեզիա: 

  • Հաջորդ բաժինը ՍՊՈՐՏ-ն է՝ ամեն ինչ սպորտի մասին: Այս բաժինը պարունակում է նաև 2 ենթաբաժին ԲՌՆՑՔԱՄԱՐՏ և ՖՈՒՏԲՈԼ:
  • ՏՏ ԵՎ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ: Տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաներին վերաբերող յուրաքանչյուր նյութ հայտնվում է այս բաժնում: Համակարգիչ, համակարգչային սարքավորումներ, սմարթֆոններ, բջջային հեռախոսներ,…, ինտերնետ, սոցիալական ցանցեր և այլն և այլն: Այս բաժինը ունի նաև 2 ենթաբաժին՝ ԲԼՈԳՈՍՖԵՐԱ, որում հայտնվում են բլոգոսֆերային և մասնավորաբար հայկական բլոգոսֆերային վերաբերող յուրաքանչյուր նյութ, և ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳՐԱՖԻԿԱ՝ ամեն ինչ համակարգչային գրաֆիկայի մասին:
  • ՖԻԼՄԱԴԱՐԱՆ բաժնում դուք կգտնեք բազմաթիվ լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմեր և մուլտֆիլմեր: Կգտնեք նաև թրեյլերներ, անոնսներ և այլ նյութեր որոնք վերաբերում են ֆիլմերի արտադրությանը:
  • Եվ վերջապես վերջին բաժինը դա ՖՈՏՈՇՈՓ-ն է: Եթե Դուք ֆոտոշոփի սիրահար եք, կամ ուզում եք սովորել ֆոտոշոփ՝ ապա այս բաժինը հենց Ձեզ համար է: Այստեղ կգտնեք ֆոտոշոփին վերաբերող նյութեր և հիմնականում իմ կողմից ստեղծվող ֆոտոշոփի հայերեն վիդեո դասընթացներ:

 

Էջեր

  • ՎԻԴԵՈ ՈՒՍՈՒՑՈՒՄ էջում կգտնեք իմ կողմից պատրաստված 3d max-ի հայերեն վիդեո ուսուցում, նաև այս էջում կգտնեք հղում դեպի վերոնշյալ Ֆոտոշոփի հայերեն վիդեո դասընթացներին:
  • Խաղերի սիրահարները իրենց հետաքրքրությունը կգտնեն ՖԼԵՇ ԽԱՂԵՐ էջում: Բազմապիսի և տարբեր ժանրերի ֆլեշ խաղեր, որոննք անընդհատ թարմացվում և ավելացվում են:
  • ԻՄ ՄԱՍԻՆ-ը ինչպես հասկացաք վերնագրից պարունակում է մի փոքր տեղեկություն բլոգի հեղինակի, այսինքն իմ մասին:
  • Եվ ԿԱՊ էջի միջոցով կարող եք կապ հաստատել ինձ հետ՝ ուղղարկելով հաղորդագրություն:

Վերջաբան

Ահա Դուք ծանոթացաք բլոգի ամբողջ կառուցվածքին՝ բաժիններին և էջերին: Կարծում եմ հասկացաք թե ինչու եմ վերևում նշել որ բլոգը կարող է բավարարել յուրաքանչյուրի հետաքրքրությունը:

Եվ ուզում եմ նշել, որ միշտ հիշեք. Արխանգելոյի բլոգը գործում է միմիայն իր ընթերցողների և այցելուների՝ այսինքն Ձեզ համար, այն գոյություն ունի միմիայն Ձեր շնորհիվ: Միշտ ուրախ եմ տեսնել Ձեզ այս բլոգում, կարդալ Ձեր կարծիքները մեկնաբանություններում:

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ՈՐ ԱՅՑԵԼՈՒՄ ԵՎ ԿԱՐԴՈՒՄ ԵՔ ԱՐԽԱՆԳԵԼՈՅԻ ԲԼՈԳԸ:

Եվ վերջում մի խնդրանք. հաճախակի եկե՛ք ինձ հյուր այս բլոգ: Բլոգում եղե՛ք միշտ ակտիվ՝ մեկնաբանե՛ք, տարածե՛ք Ձեզ դուր եկած գրառումները և մի մոռացեք Ձեր ընկերներին նույնպես տեղեկացնել այս բլոգի գոյության և գործունեության մասին:

Շնորհակալություն, հարգանքներով միշտ Ձեր՝  Արխանգելո 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Արխանգելոն Արխանգելոյի բլոգի մասին
Հաջող դիրքեր աղջիկների ֆոտոսեսիայի համար (59 դիրք)