Ուշ գիշեր է: Վաղը առավոտյան պետք է շուտ արթնանամ, բայց ես դեռ նստած եմ: Քունս տանում է, բայց չեմ ուզում քնել: Երևի նրա համար, որ վաղը երկուշաբթի է, իսկ երկուշաբթին ինձ միշտ դժվարությամբ է տրվում: Երևի նաև նրա համար, որ գիտակցում եմ, որ նորից բոլոր օրերի պես օր է լինելու՝ չնայած նրան, որ ամեն գիշեր քնում եմ և արթնանում այն հույսով, որ այդ օրը մի նոր փոփոխություն է բերելու: Բայց վաղուց հույսերս չեն արդարանում:
Ինչևէ գնամ քնելու ու նորից հույսով, որ վաղը մի նոր, լավ փոփոխություն կլինի:
Հ.Գ. Ճիշտ են ասում, որ հույսը վերջում է մահանում….
🎥 Նոր տեսանյութ.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:
Սեղմիր «Like» և ստացիր լավագույն հոդվածները Facebook-ում ↓