fbpx

Գրիգոր Նարեկացի – Մատյան Ողբերգության

ԲԱՆ Դ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

 

Ա

Եւ քանզի սկիզբն կալայ խաւսել ընդ քեզ,
Որ ի ձեռին ունիս զշունչ կենդանութեան հոգւոյս բազմամեղի,
Յիրաւի սարսեալ, դողացեալ տագնապաւ մեծաւ յաւէտ երկնչիմ,
Վասն զի ահաւոր և անտանելի և ի սահմանէ բանի փախչելի,
Յիշատակ անճողոպրելի անաչառդ քո ատենի՝
Ի կշտամբումն իմ՝ պարտաւորի, Արարիչ երկնի և երկրի։
Նա զի և չիք իսկ բժշկութիւն
Բազմավտանգ սաստկութեան վիրացս անողջանալի
Խայթմանց խածուածոց մահաբերին բերանոյ ժանեաց՝
Որսողին զանձն իմ ի կորուստ։
Մանաւանդ զի ոչ գոյ պատասխանի, ըստ առակողին, յաւուր պատերազմի,
Եւ ո՛չ բանիւ իրաւանալի,
Եւ ո՛չ վերարկուաւ պատսպարելի,
Եւ ո՛չ դիմակաւք կեղծաւորելի,
Ո՛չ առ երեսս բանիւք մատչելի,
Ո՛չ կերպարանաւք երբէք խաբելի,
Ո՛չ յաւդուածով բանից ստելի,
Ո՛չ արագմամբ ոտից փախչելի,
Ո՛չ թիկանց դարձուցանելի,
Ո՛չ ընդ երկիր մածուցանելի,
Ո՛չ բերանովք ընդ հող հաստելի,
Ո՛չ ի խորս երկրի ղաւղելի,
Քանզի մերկ են քեզ ծածկեցեալքն, և հրապարակեալ են աներևոյթքն։

Բ

Արդարութիւնն իմ նուազեալ և իսպառ ունայնացեալ,
Մեղանքն յայտնեցեալ և յաւէտ առաւելեալ,
Չարիքն իմ մնացական, և ես՝ կորստական,
Իրաւանցն կշիռ պակասեալ, և անիրաւութիւնն իսկոյն զաւրացեալ,
Բարեացն բեր հալեալ, և սխալմունքն արձանացեալ,
Աւանդն կորուսեալ, և դատակնիքն այժմէն գտեալ,
Մահուն մուրհակ գծեալ, և աւետեացն կտակ եղծեալ,
Բարերարն տխրեցեալ, և բանսարկուն ուրախացեալ,
Հրեշտակաց գունդն թախծեալ, և սատանայ խնծղիւք պարեալ,
Վերնական զաւրքն ողբացեալ, և ստորնայինքն բերկրեցեալ,
Սպանողին մթեր լցեալ, և պահողին գանձն կապտեալ,
Աւտարին կողմն կանգնեալ, և ստացողին պարգև մատնեալ,
Հաստողին ձիր մոռացեալ, և կորուսչին խաղբք պահեալ,
Երախտիք փրկչին հենգնեալ, և Բելիար զուարթացեալ,
Կենացն աղբիւր փակեալ, և գոռոզին ժանգ ժանտիս ժամանեալ։

Գ

Եւ արդ, ո՞չ ապաքէն ըղձալի էր,
Ըստ Գրոյն կանխութեան նախաձայնելոյ,
Ո՛չ ստեղծանիլն երբէք յարգանդի
Եւ ո՛չ նկարիլն յորովայնի,
Ո՛չ ի ծնունդ յառաջագայիլ
Եւ ո՛չ ի լոյս կենաց հասանիլ,
Ո՛չ ի թիւս մարդկան գրիլ
Եւ ո՛չ ի հասակ աճման ամբառնալ,
Ո՛չ ի պատկեր գեղոյ զարդարիլ
Եւ ո՛չ բանիւ հանդերձաւորիլ,
Քան ընդ այսպիսեաց սաստկագունից
Եւ սարսափելեաց ըմբռնիլ պարտուց,
Զոր և ոչ վիմաց կարծրութւին բերէ,
Թող թէ մարմնոց լուծականութիւն։

Դ

Եւ արդ, տո՛ւր, բարեգութ, աղաչեմ զքեզ, տո՛ւր ինձ ողորմութւին,
Որ զայսոսիկ դու ինքնին քեզէն քոյովդ բանիւ մեզ սահմանեցեր՝
Ասելով, թէ՝ Տո՛ւք զայդ նուէր յանուն փրկութեան ձերոյ Աստուծոյ
Եւ սուրբք եղերուք, զի զողորմութիւն կամիմ և ոչ զպատարագ։
Ահա բարձրացի՛ր՝ վերստին խնկեալ այսր յիշատակաւ,
Որ ունիս զամենայն, և ի քէն է ամենայն,
Եւ քեզ փա՜ռք յամենեցունց։
Ամէն։
――――――――――――


🎥 Նոր տեսանյութ.

Շարունակությունը կարդա հաջորդ էջում

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 4.25 из 5 )
MediaMag
Գրիգոր Նարեկացի – Մատյան Ողբերգության
Ինչպես են սուրճ ըմպում աշխարհի տարբեր երկրներում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)