fbpx

Այս միֆերը կործանում են նույնիսկ ամուր հարաբերությունները. հոգեբանը բացահայտել է՝ ինչ անել

Նույնիսկ փոքրիկ սխալ համոզմունքները կարող են մեծ հետևանքներ ունենալ հարաբերությունների համար։

Ընտանեկան հոգեբան Մոլլի Բերեթսը նշել է այն թունավոր սովորությունները, որոնք կարող են աննկատ «խարխլել» նույնիսկ ամենաամուր հարաբերությունները, ինչպես նաև առաջարկել է լուծումներ։ Ինչպես նշել է բժիշկը CNBC-ի իր հոդվածում, ավելի քան 15 տարի զույգերի հետ աշխատելու ընթացքում նա բազմիցս ականատես է եղել վարքագծի նույն մոդելներին։

«Երկարատև հարաբերություններում ծագող շատ կոնֆլիկտներ հաճախ հանգում են երեք հիմնական համոզմունքների, որոնք աննկատ խաթարում են ազնիվ շփումը։ Եթե դուք հավատում եք այս երեք թունավոր միֆերին, դուք կարող եք ձեր հարաբերություններին ավելի շատ վնասել, քան կարծում եք», – ընդգծել է հոգեբանը։

Եվ ահա, թե ինչ թունավոր սովորություններ է նա թվարկել.

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Միֆ №1. Եթե զուգընկերս իսկապես սիրեր ինձ, նա կկարդար մտքերս

Իսկական գործընկերությունը պահանջում է, որ մենք արտահայտենք մեր կարիքները, հատկապես երբ հիասթափված ենք կամ վիրավորված, նշել է Բերեթսը։ Ըստ նրա՝ կարելի է սկսել հետևյալ մոտեցմամբ. «Եթե ինձ հետ կապված դժգոհություններ ունես, խոսիր ինձ հետ ուղիղ»։

Սա չի նշանակում զայրալից հարձակումներ կամ մեղադրական մենախոսություններ։ Սա նշանակում է նկարագրել ձեր ապրումները պարզ, ազնիվ լեզվով և հրավիրել երկխոսության, այլ ոչ թե թշնամանքի։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Միֆ №2. Առողջ զույգերը չեն վիճում

Ինչպես բացատրել է հոգեբանը, կոնֆլիկտներն անխուսափելի են հարաբերություններում։ Այն, թե ինչպես եք դուք հաղթահարում տարաձայնությունները դրանց ծագման պահին, կորոշի՝ արդյոք դուք միասին կլինեք, թե ոչ։

Երբ զուգընկերը պատրաստ չէ պատասխանատվություն ստանձնել և ներողություն խնդրել, իրավիճակը շտկելու տեղ չի մնում։ Ներողությունը հարգանքի դրսևորում է։ Բերեթսը խորհուրդ է տվել ընդունել սեփական խոսքերի կամ գործողությունների հետևանքները, նույնիսկ եթե դիտավորությունը վնասակար չի եղել։ Կոնֆլիկտում ձեր դերի պարզ ընդունումը դրդում է դիմացինին պատասխանել նույն կերպ և կանխում է մեղադրանքների ու հերքման շղթայի առաջացումը։

Կարդացեք նաև՝ Իդեալական հարաբերությունների մասին 5 միֆ

Միֆ №3. Եթե ես դա ասել եմ բարկացած ժամանակ, դա հաշիվ չէ

Թեև բարկությունը վեճի ավարտից հետո կարող է մարել, թշնամական խոսքերի հետևանքները մնում են զուգընկերոջ հիշողության մեջ և խարխլում հարաբերություններում վստահության ու անվտանգության հիմքերը, նշել է հոգեբանը։

Նա առաջարկել է. երբ համաձայն չեք, փորձեք օգտագործել հանգիստ բառապաշար՝ վիրավորանքների կամ նվաստացուցիչ բառերի փոխարեն։ Կենտրոնացեք խնդրի վրա, այլ ոչ թե դիմացինի անձի վրա հարձակվելու։ Եվ մի՛ ընդհատեք։


«Եթե նկատում եք, որ այս երեք համոզմունքներն ազդում են զուգընկերոջ հետ ձեր փոխհարաբերությունների վրա, ապա առաջին քայլը սեփական անձի հանդեպ կարեկցանք ցուցաբերելն է։ Մենք մեղավոր չենք այն համոզմունքների համար, որոնք մեզ սովորեցրել են, բայց մենք պատասխանատու ենք մեր սեփական աճի համար։ Այս ռազմավարությունները պահանջում են նպատակասլացություն, խորհրդածություն և խոնարհություն։ Ձեզ մոտ միշտ չէ, որ ամեն ինչ կատարյալ կստացվի, բայց այս սկզբունքներին հետևելու ձեր ջանքերը կփոխհատուցվեն», – եզրափակել է Բերեթսը։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Այս միֆերը կործանում են նույնիսկ ամուր հարաբերությունները. հոգեբանը բացահայտել է՝ ինչ անել
Թեստ. Որքա՞ն երջանիկ եք
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց