fbpx

Երևանս այսօր շատ գեղեցիկ և ճաշակով էր

Բայց ոնց եմ սիրում Երևանս, երբ քայլում ես ու ամեն տեղից հնչում է ճաշակով երաժշտություն:

Ազատության հրապարակում տեղի է ունենում եռօրյա ամառային երաժշտական փառատոն  (YEREVAN SUMMER MUSIC FESTIVAL-2011, որին մասնակցում են ռոք եւ ջազ-ռոք ոճի 12 խմբեր` Գերմանիայից, Իտալիայից, Դանիայից, Վրաստանից, ԱՄՆ-ից եւ Հայաստանից: Վաղուց դուրս չէի եկել քաղաքը վայելելու: Այսօր ես այնտեղ էի` Ազատության հրապարակում: Այնտեղ հնչում էր գեղեցիկ և բարձրակարգ ռոք երաժշտություն: The Beautified Project, Բամբիռ, Dogma և այլ հրաշալի խմբեր: Ինչ մեծագույն հաճույք ստացա, բառերով նկարագրելու չէ:

Եվ ամենակարևորը ինձ շատ հետաքրքրում էր մեր քաղաքի հյուրերի ռեակիցիան այս ամենին: իսկ նրանք այսօր Օպերայի շրջակայքում շատ շատ էին: Մի խոսքով ես այսօր շատ հպարտ էի Երևանիս համար:

Սիրում եմ քաղաքս, երբ այն ճաշակով է…

Հ.Գ. Սկեպտիկներին ասեմ, որ մենք ունենք շատ բարձրակարգ ռոք խմբեր:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Երևանս այսօր շատ գեղեցիկ և ճաշակով էր
Կիրականանա՞ Ձեր նվիրական ցանկությունը: Եկեք տեսնենք