fbpx

Մութ ժամանակները սովորեցնում են մեզ 4 կարևոր դաս

Այս դասերը հենց այն լույսն են, որը մենք բոլորս ցանկանում ենք տեսնել թունելի վերջում․․․

Դժվար ժամանակաշրջանները երբեմն կարող են թվալ որպես խորը սև խոռոչ, որի մեջ չես կարող չընկնել՝ չնայած քո բոլոր ջանքերին: Եվ չնայած դուք զարմանում եք, թե ինչպես կարող էր դա ընդհանրապես լինել, բայց նույնիսկ դժվար պահերին միշտ կարող եք հույսի շող գտնել:

Մութ ժամանակները մեզ միշտ աճի հնարավորություններ են տալիս: Մարդը անցնում է կրկին կանգնելու և առաջ գնալու ունակության փորձության միջով, որպեսզի, հասնելով հակառակ կողմին, դառնա ավելի ուժեղ և ավելի համարձակ, քան նախկինում:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ահա չորս կարևոր դասեր, որոնք դուք կարող եք սովորել կյանքի դժվարություններից: Այս դասերը հենց այն լույսն են, որը մենք բոլորս ցանկանում ենք տեսնել թունելի վերջում:

1. Դուք կիմանաք, թե ով է ձեր իսկական ընկերը

Երբեմն, մեր կյանքի ինչ-որ պահի, մենք իմանում ենք այն դառը ճշմարտությունը, որ այն մարդը, ում աջակցության հույսն ունեինք, իրականում ամենևին էլ մեր ընկերը չէ և նրա վրա հույս դնել չի կարելի: Դժվար ժամանակաշրջանները բավականին օրիգինալ կերպով մեզ զրկում են ավելորդ բալաստից. եթե մենք միևնույնն ենք այդ մարդու համար, ապա նա նույնիսկ չի էլ փորձի ինչ-որ կերպ օգնել մեզ, եթե անհրաժեշտ լինի:

Այն գիտակցումը, որ դու այլևս պետք չես նրան, ում սիրում ես, անկասկած, կհիասթափեցնի քեզ։ Բայց դրանով դուք կխնայեք ձեր էներգիան և ժամանակը` չվատնելով այն օգնության վրա, երբ նրանք դա կպահանջեն ձեզանից:

Դուք նաև կիմանաք, թե ովքեր են ձեր իսկական ընկերները։ Շնորհակալ եղեք ձեր կյանքում այս մարդկանց գոյության համար և էմոցիոնալ տարածք հատկացրեք միայն նրանց, ովքեր անկասկած կգան ձեր օգնության կանչին։

2. Դուք գիտակցում եք ձեր ուժի խորությունը

Ձեր անցյալի և ապագայի կյանքի բոլոր խնդիրները միայն օգնում են ձեր բնավորության կերտմանը: Անկախ նրանից, թե որքան տարօրինակ է դա հնչում, բայց դա այդպես է: Ոչինչ չի կարող մարդուն ավելի ուժեղ դարձնել, քան դժվարություններ հաղթահարելը: Դուք կձգտեք ավելիին և նույնիսկ կզարգացնեք համբերությունը, կդառնաք ավելի ուժեղ կամ ավելի ամբողջական:

Օրինակ, երբ մեզ հաջողվում է որոշակի խնդիր լուծել, սա անմիջապես մտնում է մեր ձեռքբերումների ներքին ցանկի մեջ։ Դրանից հետո աճում է մեր վստահությունը ինքներս մեզ, գոյատևելու և բարգավաճելու ունակության հանդեպ, անկախ ամեն ինչից:

Կարդացեք նաև՝ Կյանքի 20 դաս, որ լավ կլինի հասկանալ որքան հնարավոր է շուտ

3. Կհասկանաք, թե որն է կյանքում ամենակարևորը

Որպես կանոն, դժվար ժամանակները ոտքից գլուխ շուռ են տալիս կյանքը։ Բայց դուք մխիթարություն կգտնեք նրանում, որ մնացել եք անփոփոխ, երբ ձեզ շրջապատող ամբողջ աշխարհը ուրիշ է դարձել: Եվ երբ ամեն ինչ վերադառնա իր տեղը, դուք հնարավորություն կունենաք ավելի մոտիկից նայել այս իրերին, սկսել հոգ տանել դրանց մասին և էլ ավելի սիրել դրանք պարզապես այն պատճառով, որ դրանք չեն փոխվել:

Ավելի հաճախ մարդիկ անհանգստանում են այնպիսի բաների համար, որոնք նրանց ընդհանրապես չպետք է անհանգստացնեն: Բայց դժվար շրջանից հետո դա կդադարի նրանց այդքան անհանգստացնել։ Այժմ նրանք կկենտրոնան անխախտ բաների վրա, քանի որ հենց դրանք են իրենց մեջ կրում իրական արժեքը։

4. Դուք գիտակցում եք ամենօրյա գնահատանքի կարևորությունը

Դժվար ժամանակները կարող են անջնջելի տպավորություն թողնել ձեզ վրա: Դրանք կարող են նույնիսկ փոխել ձեր հայացքը կյանքի նկատմամբ: Դուք արդեն հասկացել եք, թե ով և ինչն է իրականում ձեզ համար կարևոր, ուստի այժմ դուք շատ ավելի եք գնահատում այս բոլոր բաներն ու մարդկանց։

Կյանքի դժվարությունների հաղթահարումը ընդլայնում է ձեր ընկալումը այս դժվարությունների մասին: Դուք կնայեք այն բաներին, որոնցից նախկինում անընդհատ բողոքել եք և կզգաք երախտապարտ այն բանի համար, որ դրանք եղել են ձեր միակ խնդիրն այն ժամանակ:

Կյանքի դժվար շրջանը հաղթահարելուց հետո դուք վստահաբար խորը գնահատանք կզգաք ձեր կյանքի հանդեպ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 7 assessment, среднее 4.14 из 5 )
MediaMag
Մութ ժամանակները սովորեցնում են մեզ 4 կարևոր դաս
Որոշ թևավոր խոսքեր: Որտեղի՞ց են նրանք առաջացել